Monday, March 9, 2015

Հայ քաղաքական գործիչներն ու իրենց հայտնի նմանակները (Photo)

Շարունակում ենք մեր քաղաքական գործիչների նմանակների շնորհանդեսը

1. Ամենայն Լեննականի սուրբ գանգստեր Վարդանիկի ցրտահարված (отмороженый) որդյակ Սպարտակը խիստ նման է Մատանիների Տիրակալի օրկերի զորահրամանատարին ու ոչ միայն արտաքանապես, այլև նրանով, որ ինքն էլ օրկերի բանակ ունի։
4+

2. Ամենաընդդիմադիր պայքարիստ, Հայրիկյանի երդվայլ զինակից ու տռասսաների վրա վաստակաշատ ծեծ ուտող Կարո Եղնուկյանի կորած եղբորը մենք ճանաչում ենք «Սոված խաղեր» բլոքբասթերի 2-րդ մասից։ Բերձորի ոստիկանների բախտը բերել էր, որ Եղնուկյանը չհասցրեց իրանց տոկի տա...
4+
3. Դավիթ Շահնազարյանը, իր՝ առանց նարկոզի, կամ ինչպես գրական հայերենում են ասում՝ առանց թմրաքունի, թութքի հեռացման վիրահատությունով անցածի հայացքով ու ընդհանուր նմանությամբ ինձ մի այլ կարգի հիշեցնում է ռուս դերասան Սերգեյ Դոմոգարովին։
8+
4. Նախկին գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը կասկածելիորեն հիշեցնում է «Ջոն Կարտեր» ֆիլմում Մարս մոլորակի աբորիգենների առաջնորդներին։
8+
5. Դե այն, որ Պետրոս Ղազարյանը վաստակաշատ հեռուստահաղորդավար է, նորություն չէր, բայց քչերը գիտեն, որ դեռ մինչև Ուրվագիծ  հաղորդման մտահաղացման ի հայտ գալը, Պետրոսը խաղացել է Ռոբին Հուդ մուլտֆիլմում՝ Տուկի դերում։
4+
6. Ռուսաստանի հայ համայնքի անվանի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն, ըստ իս, ֆանտաստիկ նմանություն ունի երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ։
8+
7. Արդեն նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր ու ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը շատ-շատ նման է Մատանիների Տիրակալը տրիլոգիայի գլխավոր թզուկին՝ Գիմլիին։ Ափսոս սենց տղու կողքը մի հատ Լեգոլաս տենց էլ չգտնվեց։
4+
8. Պոլիտեխնիկի սեքս սիմվոլ ու ինտերնետով կուբամետրերով ծտեր կպցնող Թոքմաջյանի մաչոյության գաղտնիքը մանկական հիշողություններն են. ծտերը՝ տեսնելով նրան, հիշում են Թոմ և Ջերրի մուլտֆիլմի բուլդոգին, մանկության հոտն են առնում ու նրանց սրտերը տեղում փափկում է։
7_1
 9. Մեր ամենաանկախ ու ամենաիրավաբան պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասես նախատիպ ծառայած լինի Դիսնեյի ստուդիայի նկարիչների համար՝ «Առյուծ արքա» մուլտֆիլմի ամենասիրված հերոսներից մեկի՝ Տիմոնի կերպարը ստեղծելու ժամանակ։
4+
10. Գեներալ Մանվելի ըմբոստ եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը ցավոք հայտնի է միայն նրա համար, որ իր մեծագույն զորավար հորողբոր հետ ընդհանրապես չունի... դե էս էլ երկրորդ բանը, որի համար արժի իմանալ իրան. փաստորեն «Չիպ և Դեյլ» մուլտսերիալի գլխավոր չարագործ Ցմփոր կատուն իսկևիսկ Հրանտ Գրիգորյանն է։
7+
11. Չէի կարող շրջանցել նաև հումորիստ ու դերասան Հրանտ Թոխատյանի և ոչ պակաս հումորիստ ու դերասան Նավասարդ Կճոյանի նմանությունը։


12. Ռուս ժողովրդական հեքիաթում Իվանուշկա Դուռաչոկը պաչեց գորտին ու գորտը դառավ գեղեցկուհի արքայադուստր Վասիլիսա։ Հայաստանում էս հեքիաթի արդիկական տարբերակը կարա գրվի. Գալուստ Իմաստունը պաչում ա դոդոշին ու դոդոշը դառնում ա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան։
4+

No comments:

Post a Comment