Saturday, October 27, 2012

Լյովիկի ԳԱՆԳԱՏԸ. բանաստեղծություն

Լյովիկի ԳԱՆԳԱՏԸ

Լյովիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս
Մի ծախված Անդոն.
- Ինչո՞ւ ես լալիս
Ա՛յ Լյովիկ ջան, դուն...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ.-
Գանգատ է անում
Լյովոն տխրադեմ:

-ԼՏՊ-ն թաքուն
փողերը կերավ,
Լավ ծախսեց, ծախսեց ու
Ինձ վրա դրավ:
Հիմի էլ մարդիկ Նիկոլի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած:


Ու՛ր է, ասում են,
Ուր է ծախված փիսոն,
Ա՛խ, թե մի գտանք,
Ուտել ցույց կտանք:
Էսպես բան սարքեց
ԼՏՊ-ն իմ դեմ.

Ու Լյովոն նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
ու լաց է լինում:

No comments:

Post a Comment