Բարև ընթերցող ջան, անկասելիորեն մոտենում ա Հայաստան-Իտալիա խաղը և անկասելիորեն ավելանում են խոսակցություններն այն մասին, որ տոմսերի գները անմարդկային են։ Հարց է առաջանում, բա դուք Նեմեցից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Որ շատ հուսախաբ չլինեք, ասեմ իմանաք, ՀՖՖ-ն ասել է, որ տոմսերի գները չեն փոխվելու և վե´րջ՝ կազմելով 3000, 5000, 7000 և 10000 դրամ։
Որոշ մարդիկ փորձում են ինչ որ տնտեսագիտական հաշվարկներով հասկացնել, որոշ մարդիկ էմոցիոնալ գրառումներով և հայտարարություններով ու մենակ շատ քչերն են հասկանում, որ մեր բալկոնի թախտի պես բթամիտ Նեմեցը էդքան հաշվել չի սիրում։ Իրա մոտ ամեոբայի մտավոր զարգացվածություն ա ու ինքը հաշվում ա հետևյալ կերպ. Հանրապետական մարզադաշտն ուներ 16000 տեղ ու միջինը 5000 դրամով էլ, որ տոմսերը դնում էի, մի խաղից 50 միլլիոնի կարգի կպնում էր, իսկ Հրազդանը ունի 50000 տեղ, ու եթե կեսն էլ գա, ապա 100 միլլիոնը մեջն ա։
Showing posts with label սպորտ. Show all posts
Showing posts with label սպորտ. Show all posts
Monday, September 24, 2012
Thursday, August 16, 2012
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն հիմնավորումներ է պահանջու՞մ իր հրաժարականը պահանջողներից, խնդրեմ...
Բարև ընթերցող ջան, այսօր վերջապես կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի ասուլիսը ու փոխանակ էս խելոքը իրեն գոնե մի քիչ համեստ պահեր, ընդուներ մեղքի իր չափաբաժինը, դեռ մի բան էլ հոխորտացել է։ Մասնավորապես, խաչատրայանը հայտարարել է, որ ինքը ընտրովի պաշտոնում է ու եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը (ցուցակում բացակայում է մենակ իմ հանգուցյալ տատիկը) պահանջի իմ հրաժարականը, ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ (նույնիսկ ՀԱՕԿ-ի նախագահի՞ց... չեմ հավատում), թե ես որ հատվածում եմ թերացել։
Մեջբերեմ մտքի տիտանի խոսքը ու անցնեմ հիմնավորելուն, թե մասնավորապես ինչու պետք է նա հրաժարական տա.
Մեջբերեմ մտքի տիտանի խոսքը ու անցնեմ հիմնավորելուն, թե մասնավորապես ինչու պետք է նա հրաժարական տա.
Subscribe to:
Posts (Atom)

