Monday, September 24, 2012

Նեմեցը ֆուտբոլի տոմսերի փողերով Հարսնաքարը կդզի-կփչի

Բարև ընթերցող ջան, անկասելիորեն մոտենում ա Հայաստան-Իտալիա խաղը և անկասելիորեն ավելանում են խոսակցություններն այն մասին, որ տոմսերի գները անմարդկային են։ Հարց է առաջանում, բա դուք Նեմեցից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Որ շատ հուսախաբ չլինեք, ասեմ իմանաք, ՀՖՖ-ն ասել է, որ տոմսերի գները չեն փոխվելու և վե´րջ՝ կազմելով 3000, 5000, 7000 և 10000 դրամ։
Որոշ մարդիկ փորձում են ինչ որ տնտեսագիտական հաշվարկներով հասկացնել, որոշ մարդիկ էմոցիոնալ գրառումներով և հայտարարություններով ու մենակ շատ քչերն են հասկանում, որ մեր բալկոնի թախտի պես բթամիտ Նեմեցը էդքան հաշվել չի սիրում։ Իրա մոտ ամեոբայի մտավոր զարգացվածություն ա ու ինքը հաշվում ա հետևյալ կերպ. Հանրապետական մարզադաշտն ուներ 16000 տեղ ու միջինը 5000 դրամով էլ, որ տոմսերը դնում էի, մի խաղից 50 միլլիոնի կարգի կպնում էր, իսկ Հրազդանը ունի 50000 տեղ, ու եթե կեսն էլ գա, ապա 100 միլլիոնը մեջն ա։
Չի գա հարգելի Նեմեց, քառորդն էլ երևի չգա, որովհետև էս հարցում մի քանի բան կա, որ հետ է պահում մարդկանց.
- կա մարդկանց մի խումբ, որ անկախ նրանից, թե ինչ կարժենա տոմսը՝ 10000 դրամ, թե 10, այլևս չի գա, որովհետև չի ուզենա, որ անգամ այդ 10 դրամը քո գրպանը գնա
- մարդկանց մեկ այլ խումբ, որի մեջ մտնում եմ նաև ես, չի գա, որովհետև չի սիրում, երբ իրենց էշի տեղ են դնում և հակասելով ցանկացած առողջ տրամաբանության ու հաշվարկների, 3 անգամ ավելի մեծ մարզադաշտում դնում են տոմսերի նույն գները ինչ Հանրապետականում
- վերջապես, կա մարդկանց երրորդ խումբը, ով շատ կուզենար գալ, բայց զուտ տոմսերի արժեքների մեջ չտեղավորվելու պատճառով կգերադասի հեռուստացույցով նայել խաղը։
Էս ա տրամաբանությունը ընթերցող ջան, բայց դե Նեմեցն ու տրամաբանությունը, ոնց որ միկրոբն ու անտիբիոտիկը։ Մարդը արդեն քսան տարի ա սովոր ա, որ ի՜նչ ուզում ես արա, կարևորը քո գերշահույթն ա, որը ամենահեշտը հնարավոր է ձեռք բերել զոռբայությամբ։ Իսկ Նեմեցի կողքը կանգնողները կամ իրանց շեֆի նման պռոբկի պես բութ են, կամ էլ վախենում են հասկացնեն էդ մարդուն, որ եկամուտը անգամներով ավել կարող է լինել էժան տոմսերով, բայց պռնկեպռունկ լցված մարզադաշտից։

No comments:

Post a Comment