Wednesday, September 12, 2012

Գեներալ Մանվելը ԱԺ-ն վետերոկ է դարձրել

Բարև ընթերցող ջան, հերթական նորություններն են հայտնի դարձել մեր կռազի շոֆեռ-զորավարի ԱԺ-ական հերոսություններից։ Հաննիբալի և Մակեդոնացու հայկական հիբրիդը հիմա էլ ԱԺ-ն վերածել է գեղական վետերոկի. Սպեկտորովիչը իր որդյակի վերընտրվելու կապակցությամբ մաղարիչ է կազմակերպել իր VIP աշխատասենյակում։ Ընդ որում, «Զորավարի շաուրմա» օբյեկտից եկող աղմուկն ավելի բարձր է եղել, քն նիստերի դահլիճից եկողը։

Վա՜յ, ընթերցող ջան, վա՜յ, էս ի՞նչ օրերում ենք մենք ապրում։ Մեր երկիրը դարձել է королевство кривых зеркал։ Ես գիտեմ, որ հեսա կսկսեն իմ գլխին քարոզներ կարդալ, թե ի՞նչ հերոս է Գեներալ Մանվելը և այլն, բայց նախ և առաջ, ոչ մի հերոսություն չի արտոնում մարդուն, որ նա իր անմակարդակությունն ու բռիությունը հերիք չի ի ցույց դնի հանրությանը, դեռ մի բան է դա անի օրենսդիր մարմնի սրտում՝ մանդատը գրպանում։ Հետո էլ, եթե ուզում եք ծանոթանալ գեներալ Մանվելի «հերոսություններին», գնացեք Արցախ և արցախցիներից հարցրեք, իրանք Ձեզ էնքա՜ն հերոսական բաներ կպատմեն Մանվել Գրիգորյանի մասին, որ կարող է հիասթափվեք հերոս բառի մեջ անգամ։
Չի´ կարելի, չի´ կարելի խցկվել ամեն տեղ ու չի´ կարելի այս աստիճան պոֆիգիստական վերաբերմունք ունենալ հանրային կարծիքի վրա։ Իր այս վարքով, Մանվելը արժեզրկում է ինչպես իր սեփական վարկանիշը, այնպես էլ ստվեր է գցում իսկական հերոս տղերքի վրա, ովքեր կռվի ժամանակ ոչ թե թալանով ու բռնաբարություններով էին զբաղված, այլ հայրենիքի պաշտպանությամբ։

No comments:

Post a Comment