Monday, September 24, 2012

Գեներալների արկածներն ԱԺ-ում շարունակվում են


Մեր փառապանծ գեներալները շարունակում են իրենց տուռնեն հայոց պառլամենտում գեներալներ Մանվելն (Сципион Армавирский) և Սեյրանը (Гай Юлий Сейран) շարունակում են անտարբերություն ցուցաբերել ԱԺ աշխատանքի նկատմամբ. նիստերի ժամանակ լուռ են, իսկ հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեն մասնակցում, պարզապես իրենց օգնականներին են ուղարկում։

Դե բա ի՞նչ եք ուզում։ Մեկն ու մեկը կարող ա պատկերացնի, որ գեներալ Մանվելը առանց սխալվելու կկարողանա արտաբերի «Ոստիկանության, ԱԱԾ եւ արտակարգ իրավիճակների բյուջեի կատարողականը» բառակապակցությունը, էլ չխոսեմ դրա վերաբերյալ ակնարկներ կատարրելու մասին... Իրանք ավելի կարևոր գործեր ունեն, ասենք Գավգամելայի ճակատամարտն են վերլուծում զորավարական տեսանկյանուից... չնայած... դժվար, որովհետև Մանվել Գավգամելա բառն էլ դժվար թե արտասանել կարողանա։

No comments:

Post a Comment