Friday, September 14, 2012

Ամերիկյան հին-նոր մեթոդ. Վարդան Այվազյանի դեմ դատը՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի վրա ազդելու միջոց

Երրորդ աշախրհի և ինչու՞ միայն երրորդ աշխարհի երկրների հետ հարաբերությունները կառուցելիս ԱՄՆ-ը միշտ կիրառում է այսպես կոչված շիթոկրատիան (shitocracy). կոռումպացված իշխանավորներին, դրամաշորթ բիզնեսմեններին, փողեը լվացող տեղային օլիգախիկներին սկզբում լռելայն թույլատրվում է իրենց կեղտոտ փողերը բարեհաջող կերպով տեղափոխել ամերիկյան կամ այլ բանկեր, ձեռք բերել թանկարժեք գույք ԱՄՆ-ում և այլ երկրներում, իսկ երբ պահը հասունանում է, ԱՄՆ-ը հիշում է այդ փողերի աղբյուրների մասին էլ, դրանց ձեռքբերման հանցավոր ճանապարհների մասին էլ, և իհարկե դրանց տերերի մասին էլ։

Արդյունքում, ԱՄՆ-ը հեշտությամբ ձեռք է բերում իր շահերն իրականացնող 5-րդ շարասյուն ոչ միայն երկրի ներսում, այլ հենց այդ երկրի վերնախավում և այդ շարասյան միջոցով սկսում է անմիջականորեն ազդել տվյալ երկրի եթե ոչ ճակատագրի, ապա ընդունած որոշումների, որովհետև այն չինովնիկը կամ բիզնեսմենը, ով տարիներ շարունակ երկիրը տքնաջան թալանելով՝ փողը դուրս էր բերում երկրից «քաղաքակիրթ աշխարհ», հարազատ մորն էլ կվաճառի, միայն թե չզրկվի դրանցից, առավել ևս, երբ խոսքը գնում է ոչ միայն փողերը կորցնելուց, այլև ազատությունը, իսկ որոշ դեպքերում նաև սեփական կյանքը։
Հենց այս շիթոկրատիայի շնորհիվ Իրաքյան պատերազմում աշխարհի 5-րդ խոշորագույն իրաքյան բանակը ավելի քիչ դիմադրեց, քան միկրոսկոպիկ Լիբիան (Հուսսեյնի «հավատարիմ» գեներալները առանց մարտի հանձնվում էին ամերիկացիներին), հենց այս պատճառով Մուբարաքը առանց մարտի գահնկեց արվեց և այժմ իր վերջին օրերն է ապրում անազատության մեջ և հենց այս պատճառն եմ ես տեսնում Վարդան Այվազյանին 37.5 միլլիոն դոլար վճարելու մասին ամերիկյան դատարանի որոշման մեջ։
Թիրախը բնավ էլ Այվազյանը չէ։ Այվազյանը տվյալ պարագայում ուղղակի շարքային ֆիգուր է քախաքական դաշտում, որի միջոցով մեսսիջ են ուղարկում ՀՀ իշխանություններին՝ ի դեմս նախագահի և ամենևին պատահական չէ, որ դա արվում է ընտրություններին ընթառաջ։ Չէ, որ ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, որ Վարդան Այվազյանի միլլիոններ շորթելու փաստը ԱՄՆ-ին նոր հայտնի դարձավ, կամ որ այս որոշումը այնքան դժվար էր, որ դրան հասնելու համար ԱՄՆ-ին տարիներ պահանջվեց։ Առավել միամտություն կլինի մտածել, որ Այվազյանը միակ չինովնիկն ու ազդեցիկ դեմքն է Հայաստանյան իշխանական բուրգում, ում վրա/միջոցով կարող է կիրառվել այս ազդակը։
Մոսկվայի գնալով աճող ճնշման պարագայում նրա գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը տարածաշրջանում՝ ԱՄՆ-ը, փորձում է երաշխավորել, որ ընտրություններից հետո Հայաստանում չեն տուժի իր շահերը, իսկ այս մեսսիջը գլխավոր հասցեատերը Սերժ Սարգսյանն է, ում վրա այս կերպ ԱՄՆ-ը ուզում է ճնշում գործադրի, որպեսզի նախագահը չմտածի չափից ավել ինքնուրույն քաղաքականություն վարելու մասին, իսկ դրա համար միջոցների մեծ զինանոց կա, այդ թվում, վարկանիշին էական վնաս հասցնող այս գործողությամբ, որի խորհուրդը հետևյալում է. «Ֆուք պատգամավոր եք դարձնում և խորհրդարանում հանձնաժողովի նախագահ եք դարձնում մի մարդու, ով կաշառակեր է և առնվազն տնտեսական հանցագործ»...

No comments:

Post a Comment