Thursday, September 6, 2012

Ասում են, թե Ալիկ Սարգսյանը նստացրել է իրեն փոքր ժամանակ ծեծողին

Բարև ընթերցող ջան, էսօր մի հատ հետաքրքիր նորություն աչքովս ընկավ Ալիկ Սարգսյանի մասին։ Արդեն երևի մոռացել ես, ընթերցող ջան, բայց Ալիկ Սարգսյանի ոստիկանապետություն վերջին շրջանում բավականին աղմկահարույց  մի գործ եղավ, որի արդյունքում ձերբակալվեց «Գառնի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի (ով ի դեպ Ալիկի մորաքրոջ տղայի հորողբոր տղան է) որդի Արտյուշա Հակոբյանը՝ աղմկահարույց ավազակային հարձակումներ իրականացրած «բանդայի» պարագլուխ լինելու մեղադրանքով։
Էդ կապակցությամբ հետաքրքիր հայտարարություն ա արել հենց Սուրիկ Հակոբյանը, ասելով, որ դեռ պատանեկության տարիներին, Ալիկ Սարգսյաանը մի լավ ծեծ է կերել իր որդու կողմից։ Ավելի կոնկրետ նշվում է 16 արեկան հասակը։ Ըստ Հակոբյանի, դրանից հետո՝ տարիներ շարունակ, ընտանիքների մեջ եղել են նորմալ բարեկամական հարաբերություններ, իրար տուն են գնացել-եկել,  և ոչ ոք չէր կարող սպասել, որ Ալիկը այդքան ժաամանակ թարախը մեջը կպահեր, որ հետո նման կերպով էլ վրեժխնդիր լիներ։
Ինչ վերաաբերում է Ալիկին, ապա վերջինս բնականաբար հերքեց այս լուրը՝ իրեն բնորոշ կիսագրագետ, կիսագրական հայերենով և ենթադրում եմ իրեն այդքան տիպիկ կեղծ պաթոսով հագեցած տոնով։ Ըստ նրա, ընթերցող ջան, սա հերթական «ֆիզզարյադկան» ա (թե ի՞նչ կապ ուներ ֆիզզարյադկան սրա հետ, մենակ մեր Շերլոկ Հոլմսը գիտի), և ով արապ է մնում, իր մասին նման կեղծ լուրեր է տարածում։
Հիմա խոսենք ըստ էության, ընթերցող ջան։ Ճիշտ է, պատմությունը բավաականին պխտոր է և գոնե ես հակված չեմ անվերապահորեն հավատալու Սուրիկ Հակոբյանի ասածին։ Իհարկե, շատ հնարաավո է, որ իրոք Արտյուշան փոքր ժամանակ շան սատակ է արել մեր ապագա կոմիսար Մեգրեին։ Չեմ բացառում նաև, որ վերջինս այդքան տարի մեջ պահել է վիրավորանքը, իսկ երբ տեղը եկել է, «մլիցայություն» է արել (ինչպես հայտնի է, չկա ավելի սարսափեելիի բան, քան պագոններ ստացած աբիժնիկը)։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այս  պատմությունը չէր կարող դառնալ հիմնական պատճառ, որպեսզի Արտյուշա Հակոբյանին ձերբակալեին։
Այ ուրիշ հարց, որ Արտյուշա Հակոբյանը իրոք բանդայի մեջ է եղել և Ալիկ Սարգսյանը՝ հիշելով հին վիրավորանքը, մատը մատին չի տվել վերջինիս էս պատմությունից պրծացնելու համար։ Սա, թերևս ամենահավանական տարբերակն է ինձ թվում, եթե համարենք, որ Սուրիկ Հակոբյանը պարզապես էժան կլյաուզ չի անում։

No comments:

Post a Comment