Tuesday, September 4, 2012

Նեմեցը ետ չի վերցնի վայր դրված մանդատը

Բարև ընթերցող ջան, լավ նորություն ունեմ, որովհետև ոնց որ թե վերջնականապես կկարողանանք Նեմեցին «Դավայդասվիդանիա» ասել ու դա կլինի ոչ ավելի քան վաղը։ 
Դե երևիի գիտես արդեն, որ արտահերթ խորհրդարակնական նիստ պետք ա լինի վաղը, որպեսզի քնննարկվի Հունգարիայի պահերը, դե իսկ ձեռքի հետ էլ՝ մանդատիից հրաժարվելու մասին Նեմեցի դիմումը։ 
Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին կներկայացնի Նեմեցի դիմումը և քվեարկությամ Նեմեցին ֆուկ կանեն խորհրդարանից։ Դա ըստ ամենայնի կարելի է արդեն կայացած փաստ համար, քանի որ Գալւստ Սահակյանը հաստատել է, որ Նեմեցը իր դիմումը ետ վերցնելու մասին հարց չի բարձրացրել ՀՀԿ-ում և վստահություն է հայտնել, որ վերջին պահին նման հարցը չէր թողնվի։
Այնպես որ, կարելի է թեթև շունչ քաշել, որոշ մարդկանց կողմից տարածվող լուրերը, թե նեմեցը հաստատակամ է մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնելու հարցում, իրենց հաստատումը չգտան։ Վաղը չէէ մյուս օրն արդեն կունենանք գերմանազերծված խորհրդարան։

No comments:

Post a Comment