Monday, September 3, 2012

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանում խուճապ է առաջացրել

Բարև ընթերցող ջան, բայց էս մեր ոչ խերով հարևանները յաման վախկոտն են։ Հերիք էր, որ նախագահը մի հատ ջղային դեմքով ասեր, որ չեն մարսելու Սաֆարովին ազատ արձակելը և ադրբեջանում խուճապ սկսվեց։ Գիտե՞ս, նենց լավ զգացի էսօր, երբ կարացի, թե ինչ է ասել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ոմն Էլման Աբդուլլաևը... մեջբերում եմ.

«Հաշվի առնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ագրեսիվ հայտարարությունները Ադրբեջանի հասցեին, նաև իրավիճակը սրելու փորձերը` մեր դիվանագետների և պաշտոնական անձանց տեղաշարժման մասին տեղեկություններ չեն տարածվի։
Հաշվի առնելով Հայաստանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները, մեր պաշտոնական անձանց և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սադրիչ գործողության պատասխանատվությունը կընկնի այդ պետության ղեկավարության վրա»:
Ասում եմ, բա որ նախագահը մի հատ էլ ջղային ելույթ ունենա, կարող ա էս մեր չորքոտանիները սկսեն սահամանամեձ բնակավայրերի էվակուացիա իրականացնել։ Չգիտեմ ինչը՝ ոնց, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. Հայաստանի Հանրապետությունն ինձ այսպես անհամեմատ ավելի է դուր գալիս, երբ Ադրբեջանը վախենում է մեզանից, իսկ այլ երկրները լուրջ են վերաբերվում մեզ։ Ափսոս մենակ, որ դրա համար պետք ա նախագահն ինքը ներքաշվի, որովհետև նորմալ երկրներում այս կերպարի կերտումով զբաղվում են իրենց արտգործնախարարությունները...

No comments:

Post a Comment