Thursday, September 20, 2012

Բագրատյանը մեգատնտեսագետից վերածվեց ռազմական մեգափորցագետի

Բարև ընթերցող ջան, ես միշտ զզվել եմ ու կզզվեմ ՀՀՇ-ից, համենայն դեպս դրա վերնախավից և պատճառներից մեկը նրանց խուճապ տարածելու և պարտվողական բնավորության մեջ է։ Այս անգամ էլ աչքի է ընկել Հրանտ Բագրատյանը՝ հերթական տխմարագույն հայտարարությամբ։
Էս խուճուճ գառնուկը տնտեսագիտությունը դորդուբեշ արեց հիմա անցել է ռազմաքաղաքական հարցերի։ Ասուլիսի ժամանակ հայտրարել է, որ Ադրբեջանը արդեն 40 միլլիարդ դոլարի զենք է առել՝ Հայաստանը ռմբակոծելու համար, ընդ որում, մի հատ էլ մեծ ալեհավաք ա առել (էֆ ռադարն ա էլի), որը մեկից մեկ ցույց կտա Հայաստանում գտնվող բոլոր զենքերը։

Դե հիմա բռնես ու էս գանգրահեր արարածի վզակոթին տա՞ս՝ անտեղի խուճապ տարածելու և ամբախ զամբախ դուրս տալու համար, թե՞ ուղակի ծաղրես։
Տո ասա այ Հրանտ, թե որ մի բանից գլուխ չես հանում, ի՜նչ ես անկապ բաներ խոսում։ Նախ, Ադրբեջանը 1991-ից մինչ օրս իրար հետ վերցրաց հազիվ սկի 20 միլլիարդի զենք չի առել, ինչու՞ ես հիմար հայտարարություններ անում։
Հետո, այ պացեֆիստ ու պարտվողական արարած, եթե դու բանակում չես ծառայել կամ էնքան անգրագետ ես, որ չգիտես, որ ալեհավաքները (ռադարները) կիրառվում են օդային թիրախներ հայտանաբերելու համար և վերջ, ի՞նչ ես դրել ծակ պրոֆեսրություն անում։ Պապական գեղումդ ե՞ս տեսել, որ ռադարով տանկ ու ավտոմատ հայտնաբերեն, թե Լևոնն էր պատմում, ոնց էր ինքը Ղարաբաղի կռվի ժամանակ ալեհավաաքով ադրբեջանցիների զենքի մասին տեղեկություն հավաքում։
Հետո էլ պետք ա ասեն բա թե Բարգրատյանը՜, խորհրդարանու՜մ, ինչպիսի որա՜կ... տո ինչ Գալուստ Սահակյան, ինչ Հրանտ Բագրատյան՝ նույն դատարկախոս ու կիսագրագետ դեմագոգների դասին են պատկանում։

No comments:

Post a Comment