Monday, September 17, 2012

Վովա Գասպարյանն իրեն շլանգի տեղ է դրել

Բարև ընթերցող ջան, այ ստեղ են ասել, ով զոռբայություն անի, ով մուննաթ գա։ Վովաա Գասպարյանը արձագանքել է մամուլում բավականին բուռն քննարկվող նորություններից մեկին՝ Անգելինա Գասպարյանի (ամենայն հայոց ոստիկանապետի դստեր) մանկական Եվրոտեսիլին մասնակցել-չմասնակցելու հարցը։
Ընթերցող ջան, չգիտեմ ում, ոնց, բայց իմ խորին համոզման, թեև Անգելինա Գասպարյանին չեմ կարող անվանել բացարձակ անտաղանդ, բայց պնդում եմ, որ նրա ոչ ոկալային և այլ արտիստիկ տվյալները, ոչ էլ ընտրած երգը չեն բավարարում Եվրոտեսիլին մասնակցելու համար ու վստահ եմ, որ նա անգամ ընտրական փուլ չէր հասնի, եթե չլիներ իր հզոր հայրիկի ով լինելու հանգամանքը։

Ու էսքանով հանդերձ, փոխանակ Վովան լռի ու անուշադրության մատնի շրջանառվող խոսակցությունները, դեռ մի բան էլ մուննաթ ու զուննաթ ա անում։ Ըստ նրա, որոշ ստոր ու հաշվենկատ դեմքեր դիտավորյալ են շահարկում այս հարցը, ընդ որում, հաշվի չեն առնում որ խոսքը երեխայի մասին է։
«Չի կարելի նրանց քաշել մեծական ու կեղտոտ խաղերի մեջ: Մանկությունը մի ժամանակ է, երբ ամեն ինչ սկսվում է, եւ ինչպես սկսվեց, այնպես էլ կգնա: Վատ սկսվեց, կեղծիքով, տգեղությամբ, ոչ մի լավ բան չսպասեք…»», - ասել է ոստիկանապետը։
Բա մեկը չլինի՞, ընթերցող ջան, որ էս դեմագոգին բացատրի, որ ոչ մի խոհեմ մարդ իր մեղադրանքները չի ուղղում երեխային, այլ ուղղում է նրան, ով էդ երեխային զոռով բրթում ա դեպի Եվրոտեսիլ։ Բա մեկը չլինի՞, որ հարցնի Վովա Գասպարյանին, որ եթե ինքը հասկանում է էդքան լավ, որ եթե այս տարիքում ինչ որ մի բան սխալ է դրվում, ապա այդ սխալը խորանում է և դառնում է բնավորության գիծ, ապա ինչու չի՞ գիտակկցում ոստիկանապետն այն փաստը, որ իր իսկ երեխայի ճակատագիրը ռիսկի տակ է դնում։ Պատկերացնու՞մ է նա արդյոք, թե ի՞նչ կսկսվի, եթե Անգելինան չհաղթի մրցույթում։ Այ էդ ժամանակ, նրան երկար տարիներ կհիշացնեն այս ամենի մասին, և ոչ միայն իրեն, այլ նաև իր հայրիկին։
Ու էսքանին էլ որ գումարում ես, թե ոնց ա Վովան իրան շլանգի տե դնում, թե իբր ինքը ոչ մի կապ չունի էս ամեն հետ, ինքը զուտ վրդովվել է, որ ինչ որ թարախ դեմքեր են շահարկում այս հարցը, և ստացվում է աբսուրդների-աբսուրդ։ Ես վստահ եմ, որ Վովա Գասպարյանը էդքան էլ անխելք չի, որ չհասկանա, որ Անգելինայի Եվրատեսիլյան արշավը առնվազն մի քանի հազար դոլար է պահանջել, որը հաստատ դեռահաս երեխան ոչ կարող էր ինքն աշխատել, ոչ էլ կասսայի մեջ կոպեկներով դզել։ Պատճառը այստեղ զուտ սնապանծությունն է ու երեխայի ցանկացած կապրիզը բավարարելը։ Երկու երևույթներն էլ մի շատ կեղտոտ հատկանիշ ունեն՝ բումերանգով հարվածում են նրանց, ով չափից ավելի է տարվում դրանցով։

No comments:

Post a Comment