Thursday, September 27, 2012

Ռուսաստանում հայ գործարարը գյուղ է գնել՝ բնակիչներով հանդերձ


Բարև ընթերցող ջան, մի հատ լավ նայիր էս նկարին, որ հիշես այս դեմքը, որովհետև սրա նմանների պատճառով են մեզ չուռկա ու խաչիկ ասում, սրա նմանների պատճառով են հայերին տառգաշ ու խաբեբա պիտակները կպցնում, սրա նմանների պատճառով է, որ մենք երբեմն ամոթից գլուխներս կախում ենք և սրա նմանների պատճառով թուրք-ազերիները հոխորտալու նոր առիթներ են ունենում։

Ազգի հերոսի անունը Սեյրան Վարագյան է, ով կասկածելի պայմաններում անցակցված աճուդի արդյունքում գտնել է Չելյաբինսկի մարզում գտնվող մի ամբողջ գյուղ՝ բնակիչների հետ հանդերձ։ Այդքանով սակայն բանը չի սահմանափակվել ու էս մեր բողազավոր հայրենակիցը բնակիչների վրա փորձում է վաճառել իրենց իսկ սարքած բնակարաններն ու տները, այն էլ 3-8 անգամ ավելի թանկ գներով։
Այս պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում, իսկ մեր «հերոսին» արդեն ցույց են տվել դաշնային գրեթե բոլոր հեռուստաալիքները։ Գործը հիմա դատարանում է և ես անկեղծ հույս ունեմ, որ դատարանը գործարքը ոչ միայն ապօրինի կճանաչի, այլ կպատժի էս աֆերիստին։
Էլ դարդ ու ցավ չունեինք, մի հատ էլ սրա նման հաստավիզների պատճառով կատալիզացվող ատելության դեմ պետք է մտածենք ինչ անել։ Ոնց մտցնես մեր հայերի գլուխը, որ ագահությունը մեղք է՝ մահացու մեղք, ինչի՞ եք խաղում մի ամբողջ ազգի պատվի հետ պաղում, մեկ ա, որ վղը սատկեն սրա նմանները, հետները սկի լուցկու չոփ չեն տանելում...

2 comments:

  1. Ձկան Աչք օրենքի առաջ եթե նա մաքուր ա դու քանի՞ գլխանի ես որ սենց բաներ ես գրում իսկ եթե օրենք ա խախտել , ուրեմն իրավապահների գլուխը թող ցավի , ու մի բան էլ կա Ձեր ասած հաստավզերից աշխարում մի քանի միլիոն են , կարերա են անում , հեղինակություններ են դառնում , բիզնեսներ են անում , փողեր են շինում, ասֆալտներ փռում ու գլխներից մեծ մեծ շատ ուրիշ քաքեր ուտում , հիմա ինչ ա բոլորի Ռոժերը պիտի հիշենք՞

    ReplyDelete
  2. Watch “The Killing” In 'The Killing” In 'The Killing” In 'The Killing' In 'The Killing' In 'The Killing' In
    › youtube › watch_the_killing › youtube › watch_the_killing Watch The Killing in The Killing movie for free. No registration required. 0 in 1 minute. youtube to mp3 ringtone Watch it on Vimeo.

    ReplyDelete