Thursday, August 16, 2012

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն հիմնավորումներ է պահանջու՞մ իր հրաժարականը պահանջողներից, խնդրեմ...

Բարև ընթերցող ջան, այսօր վերջապես կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի ասուլիսը ու փոխանակ էս խելոքը իրեն գոնե մի քիչ համեստ պահեր, ընդուներ մեղքի իր չափաբաժինը, դեռ մի բան էլ հոխորտացել է։ Մասնավորապես, խաչատրայանը հայտարարել է, որ ինքը ընտրովի պաշտոնում է ու եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը (ցուցակում բացակայում է մենակ իմ հանգուցյալ տատիկը) պահանջի իմ հրաժարականը, ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ (նույնիսկ ՀԱՕԿ-ի նախագահի՞ց... չեմ հավատում), թե ես որ հատվածում եմ թերացել։
Մեջբերեմ մտքի տիտանի խոսքը ու անցնեմ հիմնավորելուն, թե մասնավորապես ինչու պետք է նա հրաժարական տա.


«Ես ընտրված անձ եմ, ընտրված նախագահ: Սեպտեմբերին լինելու է մեր ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը: Եթե նիստը պահանջի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, ես կտամ հրաժարական: Բայց ես պահանջելու եմ, թե ծանրամարտի ֆեդերացիան իր նախագահի գլխավորությամբ որտեղ է թերացել, ինչ ուզել եմ, ինչ դիմել եմ, ամեն ինչ արվել է մեր սպորտսմենների համար: Արդեն մեկ տարի է մեր մարզիկները շատ բարձր աշխատավարձ են ստանում: Թերացում, որպես այդպիսին չկա, ոչ ՀԱՕԿի կողմից, ոչ նախարարության, ոչ էլ ֆեդերացիայի կողմից»
Հարգելի պարոն Խաչատրյան, դուք պետք է հրաժարական տաք որովհետև.
- Նախատեսվածից անհամեմատ ավելի քիչ մեդալներ վերցրեցինք
- 3 ծանրամարտիկ ցուցաբերեցին 0-ական արդյունք, որը առաջին հերթին ֆեդերացիայի վարած սխալ քաղաքականության արդյունք էր
- Ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ պատասխանատվություն է կրում ցանկացած անհաջողության համար, եթե դրանք կապված են թերի կազմակերպված մարզումների, սխալ թեկանծությունների ընտրությունների և այլ տեխնիկական հարցերի հետ
- Բարձր աշխատավարձը նշելուց, նշեք նաև, որ Ձեր գրպանից չեք տալիս այդ փողը, իսկ հրաժարական պետք է տաք, որովհետև Ձեր անմիջական մեղավորությունը կա, որ փողը դարձավ ամենագլավոր դրդապատճառը մեր մարզիկներից ոմանց մոտ
- Հրաժարական պետք է տաք նաև նրա համար, որ օլիմպիադա մեկնած ծանրամարտիկներից միայն Հռիփսիմե Խուրշուդյանն էր օլիմպիական վարկանիշ ապաովել, այնինչ մնացած ապահովողները անհայյտ պատճառներով (իրականում հայտնի), մնացել էին Հայաստաում
- Կատաստրոֆիկ սխալ որոշում էր կայացվել Առաքել Միրզոյանի հարցում, որին ստիպել էին միանգամից 7-10 կիլոգրամ նիահրել, որպեսզի Տիգրան Մարտիրոսյանի հետ նույն քաշային կարգում հանդես չգա։
- Եվ վերջապես, դուք հրաժարական պետք է տաք թեկուզ այն պարզ պատճճառով, որ ժողովրդի մեծ մասը ոչ միայն ձեզ չի վստահում, այլև ուղղակիորեն համարում է մեր ձախողված մրցումների գլխավոր պատասխանատուներից մեկը։

Սրանցից յուրաքանչյուրն առանձին վերցված, արդեն իս բավարար հիմք է, որպեսզի արժանապատվության ու պատասխանատվության զգացում ունեցող մարդը հրաժարական տա, տեսնենք որքանով են այս երկու հատկանիշները բնութագրում Սամվել Խաչատրյանին։

No comments:

Post a Comment