Thursday, August 2, 2012

Լֆիկի դեմ ցուցմունք են սկսել տալ սպանություն պատվիրելու վերաբերյալ

Բարև ընթերցող ջան, չգիտեմ թե որքանով է հավաստի լուրը, բայց «Ժամանակ» թերթը գրում է, որ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդու սպանության գործով ձերբակալված և վերջերս Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունքներ տալ, ընդ որում շատ մանրամասն ցուցմուքներ, որոնցում մատնանշել է Լֆիկին, որպես այդ սպանության պատվիրատու։
Եթե հիշում ես, ընթերցող ջան, սրանից 8 տարի առաջ Երևանի Դավիթաշեն թաղամասը վերածվել էր իսկական մարտի դաշտի Ծաղիկ Ռուբոյի ու Լֆիկի կլանների միջև։ «Մարտական գործողությունների» աշխարհագրությունը միայն Դավիթաշենով չսահմանափակվեց. մի քանի շաբաթ աղմկահարույց սպանություններ ու փոխհրաձգություններ էին տեղի ունենում քաղաքի տարբեր կետերում։ Այս միջադեպերի արդյունքում զոհվեցին մի քանի մարդիկ երկու կողմերից էլ (Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, Լֆիկի քրոջ որդիները, թիկնապահներ)։

Ասում էին, թե երկու գերդաստաններում էլ երդվել էին, որ պետք է վերացնեն հակառակ կողմի բոլոր արական սեռի ներկայացուցիչներին, սակայն կոնֆլիկտը հաջողվեց հարթել, բայց մի այն Ծառուկյանի և անձամբ Քոչարյանի միջամտությամբ։ Մարելը ո՞րնա, ընթերցող ջան, ուղղակի բռնեցին ու Ծաղիկ Ռուբոյին մի վեց ամսով նստացրեցին ծիծաղելի ձևակերպումով (դատել էին իբր հեռախոսից ռումբ պատրաստելու համար)։ Կկոնֆլիկտի պատճառը կայանում էր նրանում, որ Լֆիկը որոշել էր Դավիթաշենն իրանով աներ, ինչպես իրանով էր արել Մալաթիան և ՀԱԹ-ը, բայց քանի որ Ծաղիկ Ռուբոն էդքան էլ խեղճ տղա չէր, նամանավանդ Դավիթաշենում, Լֆիկի ամբիցիաները բերել էին զինված բախումների շարքի։
Անդրանիկ Երեմյանը ցուցմունք է տալիս Ծաղիկ Ռուբոյի եղբոր՝ Արցախյան պատերազմի հերոս, զոհված ազատամարտիկ Սամվել Գևորգյանի որդիների վրա կատարված մահափորձի գործով, որի արդյունքում երկու եղբայրներից մեկը մահացել էր, իսկ մյուսը ծանր վիրավորվել էր, երբ վերջիններիս Նուբարաշենի մոտակայքում գնդացիրներից ու ինքնաձիգերից գնդակահարել էին իրենց մեքենայի մեջ։
Հիմա ողջ հարցը նրանում է, ընթերցող ջան, թե սա ուղղակի ասեկոսե է, թե դիտավորյալ ինֆորմացիոն արտահոսք, և եթե դա այդպես է, ապա ի՞նչ նպատակներ է հետևում՝ Լֆիկին ճնշել ընտրություններին ընդառաջ, թե հիմնովին հեռացնել իշխանական բուրգից։ Մնում է հուսալ, որ այս նողկանքի աստղը սկսել է մարել։

No comments:

Post a Comment