Saturday, August 4, 2012

Բոլոր պարերը պարել էին, հիմա էլ թաղապետներին են արձաաններկ կանգնացնում

Բարև ընթերցող ջան, դու ինձ կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մեր չինովնիկությունը էս աստիճան քյաբաբ մտածելակերպի տեր։ Բոլոր պարերը պարել էին սրանք, հիմա էլ նոր թիթիզություն են հորինել՝ արձաններ են կանգնեցնում միմյանց պատվին։ Այս բարձրաշխարհիկ մոդայիկ տենդենցի նախադեպը կարող է լինել Նոր Նորքում, որտեղ ուզում են կանգնեցնել նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանը (ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին)։
Ճիշտ է, քաղաքապետարանում ինչպես միշտ ասում են, որ իրենք տեղյակ չեն, բայց դե եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքապետարանը հաճախ էշի ականջում քնած ա, ապա շատ էլ հավանական եմ համարում, որ այս նախաձեռնությունը կիրականանա։ Ընդ որում, նախաձեռնության փաստը հաստատված ա հենց Ռաֆիկ Պետրոսյանի կողմից, ով ասել է, որ դեռ երկու տարի առաջ իր որդու ընկերները պատվիրել են արձանը և դիմել են քաղաքապետարան։

Ընթերցող ջան, միանգամից ասեմ, այնպես չի, որ ես Դավիթ Պետրոսյանի դեմ ինչ որ բան ունեմ, բայց արի խոսենք երևույթի մասին։ Մի՞թե մայրաքաղաքում արձաան դնել կարող է ցանկացած ոք, ով ունի ֆինանսական հնարավորությունը, էհ հո Թոխմախի գեեզմանատունը չի՞։ Արձան կանգնեցնում են այն մարդկանց հիշատակին, ովքեր լուրջ վաստակ ունեն, իսկ մեկը ես սկի չէի էլ ճանաչում Դավիթ Պետրոսյանին, մինչև այս լուրը կարդալ։
Հետո արի հասկանանք հարցի մյուս կողմը, ընթերցող ջան։ Եթե այս նախադեպը ստեղծվի, ի՞նչն է խանգարելու, որ վաղը-մյուս օրը օրինակ Լֆիկը մի հատ իր կիսանդրին տնկցնի Բանգլադեշում, Նեմեցը՝ Ավանում, Թոպմախի Մհերն էլ ասենք թե Արեշում։ Վերջում էլ Երևանը վերածվի տարբեր տրամաչափի գող-ավազակի ու կաշառակեր չինովնիկի արձանների, կիսանդրիների ու բյուստերի հավաքատեղիի։ Բա դա մեզ պետք ա՞....

No comments:

Post a Comment