Monday, August 6, 2012

Ռուսերենի, երգելու, Սուրեն Առուստամյանի, Սոնա Շահգելդյանի և գեղացիության մասին

Բարև ընթերցող ջան, բա չիմացար, Սոնա Շահգելդյանը դեռ խիստ ցավագին է ընդունում ռուսերենի իմացության մասին ցանկացած ակնարկ ու գնահատում է դրանք որպես անձնական վիրավորանք, անգամ եթե իր անունը ուղղակիորեն չի տրվել։ Հիմա էլ Սոնան նեղացել է Սուրեն Առուստամյանից, որը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ա պարտադիր է ռուսերենի իմացությունը միջազգային մրցույթների մասնակցելու համար, պատասխանել է, որ այո´, պարտադիր է։
Սոնա Շահգելդյանն էլ ոչ տարել, ոչ բերել ու Սուրեն Առոււստամյանի հասցեին շփփցրել ա.

«Սուրենին ասուլիսներից մեկի ժամանակ հարց են տվել՝ իսկ ռուսերենը պարտադի՞ր է, ասել է՝ այո։ Անկեղծ ասած՝ իրենից չէի սպասում։ Բայց մի բան կասեմ նրան ու բոլորին. կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր։ Իսկ ռուսերենը չնչին բան է, փոքր մինուս, որ կարող ես լրացնել ժամանակի ընթացքում, բայց ահա երգելը... այ դա է մեծ մինուսը։ Նորից եմ կրկնում, ես Սուրենի համարները չեմ դիտել, ասում են՝ ինչ-որ վատառողջ է եղել և այլն։ Ասեմ՝ վատառողջը կապ չունի, ես էլ լավ չէի, բայց ոչ ոք չիմացավ այդ մասին. երգեցի ու պայքարեցի։»
Հիմա, ընթերցող ջան, քե կպատմեմ մի անեկդոտ էս թեմայով ու կանդրադդառնամ Սոնային ու իր ասածին.
Ուրեմն Սովետի ժամանակ, ինչ որ չուկչա գնում ա Ամերիկա ու իրանց ազգային մի լարանի կիթառատիպ գործիքով համերգներ ա սկսում տալ։ Ամեն անգամ անշլագ ա լինում սրա համերգներին, իսկ սովետական ժուռնաալիստները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞վ ա պայմանավորված չուկչայի ֆուռոռը։ Վերջը չեն դիմանում, գնում են դրա համերգին, իսկ երբ էս չուկչան իրա ճնգուվզոցով երաժշտությունը վերջացնում ա, ժուռնալիստները հարցնում են ամերիկացիներից մեկին, թե ինչու են նրանք այսքան գոհ այս համերգից, իսկ ամերիկացին պատասխանում է.
- Ի՞նչ համերգ, մենք լսել էինք, որ կապիկը լապատկայով նվագում ա ու երգելու տնազ ա անում, մենք էլ եկել էինք տեսնեինք...
Հիմա Սոնա Շահգելդյանինն ա, ընթերցող ջան։ Չի լինում էլի էս աղջկա մեջից հանել գեղացիական համառությունն ու գոռոզությունը, չի լինում բացատրել, որ հնարավոր է, որ դու լավ ես երգում, բայց երբ երգելուց հետո գնում ես և ողջ ազգին ծիծաղի առարկա ես դրաձնում քո ռուսերեն հարցազրույցներով, ապա դու հայտնվում ես լապատկայով նվագող կապկի կարգավիճակում։
Դե իսկ էլեմենտար համեստության մասին խոսելն ավելորել ա։ Կրակը ընկանք որ դու մի անգամ հաղթեցիր Նովայա Վոլնայում, հիմա ի՞նչ, պետք ա բոլորին վերևից նայես ու անսխալականի կեցվածքը ընդունե՞ս։ Անձամբ իմ կարծիքով, ընթերցող ջան, Սուրոն անհամեմատ ավելի տաղանդավոր երաժիշտ է քան Սոնան և նույն իմ կարծիքով, Յան Գիլլանի գովասանքը հազար հատ Նովայա Վոլնա արժի, առավել ևս, երբ Սուրոյին ստիպում էին տխմար երգեր երգել, մեկն էլ հենց Անդրեի երգը։
Մնում ա, ընթերցող ջան, հասկանանք, թե ոնց իմաց տանք Սոնա Շահգելդյանին, որ եթե քիթը մի քիչ էլ վեր տնկի, ապա էգոյի ծանրության տակ կարող ա մեջքի վրա շուռ գալ։

No comments:

Post a Comment