Wednesday, August 29, 2012

Մեր երեխաներին զրկում են կրթություն ստանալու իրենց սահամանդրական իրավունքից

Բարև ընթերցող ջան, ամեն անգամ երբ ես տեսնում եմ հեռուստացույցի էկրանից հպարտ դեմքով ու անկենդան հայացքով մեր հզոր տնտեսական աճի ու գրագետ սոցիալական քաղաքականության մասին խոսացող նախարարներին, նեռվերս իրար են խառնվում։ Հատկապես նեռվայնանում եմ, երբ նման հայտարարություններ արվում են հենց այն ժամանակաշրջաններում, երբ ինքս եմ իմ կամ ընտանիքս կենցաղաային հարցերը հոգալիս բախվում իրական փաստերին, որոնք մեկ առ մեկ հերքում են մեր կառավարության բարբաջանքները։
Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական աճի կամ հարաբբերականորեն ցածր գնաճի մասին, երբ ոչ մի իրական ցուցանիշ չ համապատասխանում խոսվող երազանքներին։ Վերցնենք նույն սեպտեմբերիմեկյան նախապատրաստությունները։ Ամեն տարի մարդկանց համար ավելի դժվար է լինում հոգալ դպրոցական ծախսերը և դա այն դեպքում, երբ միայն մեկ երեխա ես ունենում դպրոցական տարիքում ու մարդիկ սարսափում են, երբ մտածում են, որ արդեն երկրորդին էլ պետք կլինի ունենալուց հետո դպրոց ճամփել, ինչը նշանակում է, որ սեպտեմբերիմեկյան ծախսերն առնվազն կկրկնապատկվեն։
Փաստացի, միայն մի երեխային դպրոց ճամփելը նշանակում է, որ միայն այս շրջանում ծնողը պետք է ծախսի 150-200 դոլար՝ գրենական պիտույքների և հագուսստի համար և սա դեռ մինիմալն է։ Այնինչ, խամ մարդիկ չեն պատկերացնում, որ այս 150-200 դոլարով դու դեռ չես սահմանափակվում, որովհետև ընթացքում հազար ու մի մանր մունր ծախսեր են, դասագրքեր են, ֆակոուլտատիիվ պարապմունքներ են, բուֆետի փողեր են, և այլն, և այլն։ Արդյունքում ստացվում է, որ ուսումնական մեկ տարին քո վրա նստում է առնվազն 200.000՝ խիստ խնայողության դեպքում։ 
Սա դեռ այդքան սարսափելի չէ, եթե մեկ երեխա ունես, իսկ եթե երեխաները երկուսն են, կամ Աստված մի արսցե երեքը... ստացվում է, որ պետք է զոհողություն անես ու ընտրություն կատարես. կամ երեխաներդ ու դու կիսասոված պետք է գոյատևեք, կամ էլ հարաբերականորեն կուշտ կլինեն երեխաներդ, բայց կմեծանան կիսագրագետ ու չեն ունենա աճելու այնգամ այն հիպոթետիկ հնարավորությունը, որ մենք գոնե ունենք։

Ընթերցող ջան, ասածս չափազանցվածություն չէ, կարելիի է շատ մակերեսային հաշվարկով համոզվել դրանում։ Վերցնենք պետական տվյալներով միջին աշխատավարձի չափը, որը մթոմ 150000 դրամ է։ 
Ուրեմն ունենք ընտանիք, որտեղ կա հայ, մայր և երկու երեխա։ Հայրն էլ, մայրն էլ ենթադրենք թե աշխատում են ու վաստակում են 150000-ական դրամ։ Տարվա կտրվածքով դա կկազմի 3.600.000 դրամ։ Հիմա սրաննից հանում ենք 900.000 կոմունալ ծախսերի տեսքով (որոնք շուտով կավելանան), 1.000.000 սննդի տեսքով (որը շուտով էլ ավելի կթանկանա), հանում ենք մի 300000 տրանսպորտի ծասեր, 400.000 էլ հանենք երեխաներ դպրոցական մինիմալ ծախսերի քանակը։ Տակը մնում է 1 մլն՝ ընթացիկ ծախսերի համար՝ նոր տարի, ծնունդ, հարսանիք, հյուր գնալ, Աստված չանի հիվանդանոցային կամ այլ ոչ այնքան հաճելի ծախսեր։ 
Ստացվում է, որ ամսեկան 300000-անոց եկամտով 4 հոգանոց ընտանիքը մի կերպ է տեղավորվում թվերի մեջ, բայց եկեք չմոռանանք, որ ազգաբնակչության 44 տոկոսը անգամ պաշտոնական տվյալներով ի՞նչ 300000, ամսեկան 150000 էլ չի ունենում։
Ստացվում է, որ առնվազն 44 տոկոս ազգաբնակչության համար արդիական է խնդիրը, թե ինչի վրա խնայեն՝ կենցաղի, սնունդի, թե՞ կրթության։ Որպես կանոն, մարդիկ ընտրում են երրորդը և եթե այս տենդենցը չփոխվի, արդեն մեկ սերունդ հետո մենկ ականատես կլինենք անկիրթ ու կիսագրագետ սերնդի առկայության, իսկ որքան ցածր է տվյալ հասարակության կրթական ցենզը, այնքան ավելի ճորտակերպ է այդ հասարակությունը և այնքան ավելի հեշ կառավարելի։
Կամա, թե ակամա, մեր կառավարությունն ու պատկան մարմինները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նպաստում է ժողովրդի ճորտացմանը, որովհետև մարդիկ ստիպված են աստիճանաբար հրաժարվել ապագա սերունդներին արժանավայել կրթություն տալուց, ինչն ի դեպ ամենքիս իրավունքն է, որը ամրագրված է Սահմանադրությամ։

1 comment: