Monday, August 27, 2012

Կառավարությունը ևս 30 միլլիոն եվրո կգռփի

Բարև ընթերցող ջան, էսօր ուզում եմ մի լա՜վ քլնգելմեր բեխեր կառավարությունը ու հատկապես դրա ամենաբեխեր հատվածին՝ տենտեսական թևին։ Ուրեմն, նորություն չէր, որ ինչ որ պարտքով փող են վերցրել՝ սահմանների միջեսիմինչյան «ստանդարտացման» համար, բայց օրինակ իմ համար բացահայտում էր, որ 30 միլլիոն եվրո պետք է 3 անցակետ տյունինգելու համար։
Փաստորեն ստացվում է, որ ամեն անցակետի վրա ծախսվելու է 10 միլլիոն եվրո, ինչի համար էլ վարկ են վերցրել։ Հիմա, ընթերցող ջան, ես չեմ, դու ես, կարո՞ղ ես ինձ բացատրել. թե էդ Ի՞ՆՉ են ուզում սարքեն նույն Բագրատաշենի անցկետում, որ մեր տան հյուրասենյակի չափ ա, որ դրա համար 10 միլլիոն եվրո (որը հավասար է մոտավորապես 13 միլլիոն դոլարի, կամ 5 միլլիարդ դրամի) է պահանջվում։

Օրինակ ես ոնց հաշվեցի-հաշվեցի, մեկ ա, մենակ էն եզրահանգմանը եկա, որ կամ որոշել են սահմանային արգելապատնեշը (շլագբաումը կամ հայ ժողովրդական տարբերակը՝ շլամբավոն) մաքուր ոսկուց սարքել, իսկ սահմանապահներին միայն համաշխարհային բրենդերի կողմից կարված համազգեստ հագցնել, կամ էլ ևս մեկ անգամ գործել է հին հայկական, ավանդական, ազգային, սեքսուալ-ազատագրական... մի խոսքով գռփելու տարբերակը։ Իմ ներքին ձայնը ինձ քացով հուշում ա, որ առաջին տարբերակը չի, իսկ տակը մնաց...
Ու ամենասարսափելին գիտե՞ս որն ա, ընթերցող ջան, էս մեր նախարարները աչքիս իրոք հավատում են, որ լավ բան են անում, ու 35 տոկոս աղքատություն ունեցող (բազմապատկած երկուսով) ժողովուրդը ծափողջույններով պետք է ընդունի, որ ևս 30 միլլիոն հերիք չի գռփվելու է, դեռ մի բան էլ, էդ 30 միլլիոնը մնացած միլլիոնների պես մեր վզին ա մնալու ու մեր երեխաների։ Եթե իրենք իրոք այդ կերպ են պատկերացնում, ապա ի՞նչ ասեմ, նրանց պետք է նվիրել հատուկ վերնաշապիկներ, որոնց թևերը կապում են, որպեսզի վերնաշապիկը հագած գիժը շատ բույանիտ չանի։
Մյուս տարբերակը կայանում է նրանում, որ էս մեր մինիստրությունների տնտեսագիտական թևը իր ցինիզմով կարող է մրցել անգամ մեր ԱԳՆ-ի և քաջ գիտակցելով , որ բազմահազար քաղաքացիների մոտ շատ լուրջ հարցեր են առաջանալու, էլ չասեմ դժգոհության մասին։ Իրենց համակարևորը փողն ա, որ պարտքով վերցնում են ու տարբեր ապուշ ու անիմաստ պռոեկտների վրա ձևակերպելով՝ ալան թալան են անում։
Տեսնես մոտակա մի քանի հազար տարում մենք էս թալանչիներից պրծում կունենա՞նք։

1 comment:

  1. Ձեր գրառումն asekose.am կայքում է: Շնորհակալություն

    ReplyDelete