Thursday, April 26, 2012

Գործարարները/օլիգարխները ՉՊԵՏՔ է լինեն իշխանությունում

Բարև ընթերցող ջան, դու արդեն հասկացար, որ այսօր էլ խոսելու ենք մեր սուրբ օլիգարխներից, որովհետև դրանցից ևս մեկը փայլուն միտք է արտահայտել։ Ուրեմն, ընթերցող ջան, մի հատ կիսածպտված օլիգարխ ունենք, անունը՝ Գարեգին Նուշիկյան, ով էդքան էլ չի երևում ադիոզ օլիգարխների հերոսությունների ֆոնին, բայց պակաս շուստրին էլ չի։
Հանրային խորհրդում ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ նուշիկյանը մի հետաքրքիր միտքա արտաբերել.

Wednesday, April 25, 2012

Լֆիկը քաղաքակիրթ է դարձե՞լ

Վա՜յ ընթերցող ջան, վա՜յ։ Չես պատկերացնի, թե էսօր ինչքան եմ ծիծաղացել, բայց դարդ մի անի, հեսա դու էլ բոլ-բոլ կուրախանաս Ձկան Աչքի հետ։ Դու գիտե՞ս, որ Լֆիկը ահագին դաստիարակվելա ու լրիվ բարի քեռիա դարձել։ Պատկերացնում ես, էս մեր կաչկեքի տիրակալը ԴԱՏԻԱ ՈՒԶՈՒՄ ՏԱԼ «Ժողովուրդ» օրաթերթին, որովհհետև գրել էին, իբր Լֆոն ընտրակաշառքա բաժանել (բա գետինը չե՞ն մտնում, բա Լֆոն տենց բան կանե՞ր)... Ասում եմ ցվիլ տղայա դարձել էլի, սրանից մի քանի տարի առաջ ի՞նչ դատ, ի՞նչ բան, միանգամից սև ջպերով հաստավիզները կգային ու թերիթի ողջ անձնակազմին ու նույնիսկ ակվարիումի մեջի ջկներին կսատկացնեին ու կգնային։
Չէ, աչքիս ես էլ գնամ քիթս օպերացիա անեմ, իրոք որ առաջխաղացումն ակնհայտամ, մենակ Լֆիկի հեռախոսազանգի սղագրությունը լսես, ընթերցող ջան, էլ իրան Լֆիկ ասելդ էլ չի գա, որովհետև ինքը նենցա զարգացել, որ առնվազն Կորսետ կամ Բյուստգալտեր կարա կոչվի էլի, իսկ իրա քաղաքական կոմբենացիաների համր՝ Կամբենացիա։ Ինքդ դատի.
Մինչեւ էդ էլ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում էր, որ իրան նույն կանայք, որ մեր կողմնակիցն են, հետապնդում են: Ես ասեմ` մարդիկ, որ երկար ժամանակ փախած են լինում, սկսում են տառապել հետապնդման մանիայով: Չեմ զարմանա, որ մի քանի օր հետո մեր լավ ախպերը ասի, թե «Համլետի» հոր ուրվականը իրա հետեւից ա ընկել: Նիկոլի ու իրա մարդկանց սարքած շանտաժները 30 վայրկյան են:
Ես ցնցված եմ, հիացած, ապշած... Լֆիկը փաստորեն համ հոգեբանություն գիտի, համ Շեքսպիրա կարդացել։ Չէ, սա այն դեպքնա, երբ խոսքերն ավելորդ են։ Մի երկու հատ էլ սենց բոմբ անի, կարողա ցնդեմ՝ գնամ Լֆիկին ընտրեմ։ՃՃՃ


Tuesday, April 24, 2012

Նեմեցը փրկում է մեզ ՀԱԿ-ից

Բարի լույս ընթերցող ջան։ Գիտեմ-գիտեմ, հեսա կասես էս Ձկան Աչքը բան ու գործ չունի՝ սաղ օրը օլիգարխներիցա խոսում, բայյց դե ինչ անեմ, ախր էդ զզվելիները օր չի անցնում, որ մի հատ նենց ֆոկուս չանեն, որ սուս մնամ։ Էսօր պրիցելիս տակ ընկելա իմ մշտական ու «սիրելի» հաճախորդներից մեկը՝ Նեմեց Ռուբոն։ Ասեմ թե հիմա ինչա հանճարեղ միտքա արտահայտել այս հաստակող արարածը։
Ես չեմ դու ես ընթերցող ջան, մի հատ ինձ բացատրի, էս Նեմեցի մոտ տղամարդու խոսք ասվածը մառգատելի նմանա՞՝ մեկ աշխատումա, մեկ չի աշխատում։ Հիմա էլ տվյալ օլիգաՌն ասել է, թե եթե Գայանե Առուստամյանը, ով ինքնառաջդրված թեկնածու է նույն տեղամասում ինչ Նեմեցը, չունենար ՀԱԿ-ի աջակցությունը, ինքը անպայման կհաներ իր թեկնածությունը...

Monday, April 23, 2012

Լֆիկից քյասիբ մեկ էլ Սամվել Բալասանյաննա

Բարև-բարև ընթերցող ջան, երկու օր է գլուխս խառն էր, չէի կարողնում շփվել հետդ։ Էսօր էլ հազիվ գլուխս թեևացավ, ասի մի քիչ լուրեր կարդամ, տեսնեմ էլ ինչ ֆոկուսներ են արել մեր քաղաքական ցիրկում ու միանգամից ԲԻՆԳՈՈՈՈՈՈՈՈՈ...
Ընթերցող ջան, քո մոտ էլ նույն տպավորությունն է, որ մեր օլիգարխները մեկը մյուսից քյաասիբ ու չքավոր ե՞ն։ Հազիվ էր Լֆիկի հումորները մոռացվել, հիմա էլ ԲՀԿ-ի գերագույն գլխավորի զամը՝ Սամվել (ինչպիսի զուգադիպություն) Բալասանյանն է, ոնց կասեր հորեղբայրս, իրեն շլանգի տեղ դրել։
Մեջբերեմ մի քանի դրվագ Բալասանյանի հարցազրույցից։

Wednesday, April 18, 2012

Լֆիկը հիմա էլ Տեր-Պետրոսյանին է բանավեճի հրավիրում

Վա՜յ ընթերցող ջան, վա՜յ։ Այս ինչ պետությունում ենք ապրում ես ու դու. օր չի անցնում, որ առավոտ բարի լույսով չմտնես ինչ որ լրատվական կայք, կամ կարդաս որևէ մի օրաթերթ ու մի հատ made in Լֆիկ կամ made in Նեմեց հերթական բոցը չտեսնես։ Էսօր էլ սխալվեցի ու Նյուզ էյեմի մամուլի ամփոփումը կարդացի ու զգացի, որ մոտս բուռն ցանկություն է առաջանում ասելու. «Աշխարհ, ստեղ մի տեղ պահի ես իջնեմ»։
Բա ընթերցող ջան, դու երևի տեղյակ չես, որ մեր ցինիկ կրծկալը, ով որոշ կռուգերում Քրիստոսից հետո երկրորդ պատգամավորնա ճանաչված, Նիկոլին դորդ ու բեշ չարած, հիմա էլ Լեևոն Տեր պետրոսյանինա բանավեճի հրավիրել... Պատկերացնում ե՞ս։ Ու քանի դեռ քո մոտ էլ վերջնականապես չի հասունացել աշխարհը կկանգնեցնելու և իջնելու բուռն ցանկություն, արի քեզ ցույց տամ Լֆոյի մտքի քթածին մարգարիտները.

Tuesday, April 17, 2012

ՆեմեցԿի գամբիտը կամ Ռուբեն Հայրապետյանը իրական կալիբրը

Բարև-բարև ընթերցող ջան, քեզ որ ասում էի, որ մեզ ահագին ուրախանալու առիթեր կընձեռեն մեր քաղաքական դաշտի ծաղրածուները, հո իզուր չէ՞ի ասում։ Օրինակ երեկ ես մի լա՜վ ծիծաղեցի Նեմեց Ռուբոյի հարցազրույցի ժամանակ, վստահ եմ դու էլ։ Արի իրար հետ հիշենք, թե ինչ էր ասում մեր անբռնազբոս օլիգարխոզը ու ինչ կարել էր հասկանալ պատահան բառերի այն տարափից, որ նա արտաբերում էր ArmNews-ում, որի եթերում երեկ հիրավի Օսկարի նոմինացման արժանի կատակերգություն էր ծավալվել։

Monday, April 16, 2012

Օրինած Երկրի հորինած մեթոդները

Ձկան Աչքը նորից ողջունում է քեզ ընթերցող ջան։ Այսօր էլ քո հետ կզրուցենք Օրինաց Երկրի, իսկ ավելի կոնկրետ՝ ՕԵԿ-ի կիրառած մեխանիզմների մասին, որոնց միջոցով նա հույս ունի հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Սկսենք տրվիալից.
1. Ամենաանկապ քայլը, որին դիմել են ՕԵԿականները, դա արդեն քաջ հայտնի դդմի ջեմերի ու Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» պահածոների գործարանի այլ արտադրանքն է։ Ասում են, իբր բոլ չի ափսոսում են մարդկանց փող տան ու դա փոխարինում են ջեմ-մուրաբաներով, դեռ մի բան էլ տված ջեմերն ու մուրաբաները կամ ժամկետանց են, կամ էլ շատ մոտ են պահպանման ժամկետի սպառմանը։ Բացի պահածոներից, ՕԵԿ-ը բազմիցս բռնվե է էժանագին օծանելիք ու գլխաշորեր բաժանելու վրա։

Saturday, April 14, 2012

Ճոյտի անկեղծությունները

Բարև ընթերցող ջան: Գիտեմ, որ կարող է արդեն քո նյարդերը ևս տեղի են տալիս էս նախընտրական կատակերգության պատճառով, բայց այսօր էլ Ձկան Աչքը քեզ կպատմի մի հետաքրքիր քաղաքական ծաղրածուի՝ Հակոբ Հակոբյանի մասին, որը լայն մասսաներին ավելի հայտնի է Ճոյտ մականունով:
Ուրեմն ընթերցող ջան, էս Արմավիրի մարզը առհասարակ հայտնի է իր խիստ կոլորիտային քաղաքական ծաղրածուներով, որոնք մեկը մյուսից ավելի հանճարեղ են իրենց լկտիության ու ցինիզմի մեջ, նույնիսկ կարող են մրցել մեր քյասիբ օլիգախի ամուսին Լֆիկ Սամոյի ու նրա գլխավոր երկրպագու Նեմեց Ռուբոյի հետ:

Friday, April 13, 2012

Հերթական սուրբ օլիգարխը

Նորից բարև իմ սիրելի ընթերցող։ Այսօր էլ ուզում եմ հետդ զրուցեմ հայ իրականությունում տեղ գտած մի ֆենոմենի մասին՝ իրենց սրբերի տեղ դրած օլիգարխների մասին։ Թեման ինքնին հետաքրքիր է, ասելիքս էլ շատ։ Դժվարությունը կայանում է մենակ նրանում, թե որ մեկին ընտրես մեր «սուրբ» պուզատիներից. լֆիկ-նեմեց անզուգական դուետից արդեն էնքան են խոսել, որ սելեբռիթի են դարձել, Ծառուկյանից չարժի՝ առյուծներ ունի... Արի էս անգամ խոսենք ամենայն հայոց պիժոն Տիգրան Արզաքանցյանից։

Thursday, April 12, 2012

Ծառուկյանը կրակն է ընկել Օսկանյանի ձեռքը

Բարի լույս ընթերցող ջան, ոնց ե՞ս։ Ես որ օրս սկսեցի մի լավ ծիծաղելուց։ Դե դու ինքդ գիտես ինչ հումորային բանա մեր էս նախընտրական քարոզարշավը։ Այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանը դարձավ իմ օրվա հերոսը։ Չգիտեմ, լսել ես պրն. Ծառուկյանի Հրազդանում արած հայտարարությունները, բայց վստահեցնում եմ՝ դրանք լավ ուշագրավ ենք։
Կոալիցիան ձեւական չի եղել։ Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանը ասել էր, դա՝ ասում է, կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների՝ միասնական աշխատելու, դրա համար է ինքը ասել», - նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ «Թե չէ՝ այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում։ Կարո՞ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ․․․»։

Wednesday, April 11, 2012

Պաոլո Կոելիո՝ կոմերցիոն գրող և գրագողության մեծ սիրահար

Նորից բարև սիրելի ընթերցող։ Այսօր ուզում եմ հետդ մի քիչ վիճել, քանզի քաջ գիտակցում եմ, որ Դու ևս կարող ես լինել այն բազմահազար մարդկանցնից մեկը, ով Պաոլո Կոելիոյին սխալմամբ համարում է նորագույն ժամանակաների մեծաագույն գրողներից մեկը։ Իրականում Կոելիոն ոչ միայն հեռու է մեծագույն լինելուց, այլև առհասարակ գրող կոչվելուց։ Որպեսզի հերթական անհիմն քննադատող ծակ պրոֆեսրի տպավորություն չթողնեմ, հիմա կհիմնավորեմ այնպես, որ Դու ինձ վերջում կուզենաաս ասել «Այ դու Ձկան ա՜չք»։
Գիտեմ, դու երևի մտածում ես, որ հիմա կսկսեմ մեղադրել Կոելիոյին այն բանի համար, որ նա երկու անգամ հոգեբուժարանում շիզոֆրենիայի դեմ է բուժվել, կամ կսկսեմ մեղադրել նրան գրագողություն անելու մեջ։ Շտապեմ հիասթափեցնել քեզ, ինձ ամենևին էլ չի հետաքրքրում նրա անձը կամ առողջական վիճակը՝ լինի դա հոգեկան, թե ֆիզիկական: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ շատ հանճարներ եղել են մարդկային տականքներ, կամ վատառողջ, կամ էլ հոգեկան հիվանդ, բայց դա չի խանգարել նրանց պատմության մեջ հետք թողել։

Monday, April 9, 2012

Մինչև մայիսի 6-ը կուսակցությունների ասածները «ասնավանի» չի

Բարև ընթերցող ջան, բոգս բացած-չբացած, միանգամից քաղաքականությունից եմ ոսում, նենց որ ավել պակաս կներեք, բայց դե պոեզիայով ու մելամաղձոտ-լացակումած թեմաներով մի քիչ դժվար կլինի արդարացնել ու լեգիտմիացնել իմ՝ Ձկան Աչք բազմանշանակ կոչումը Քո աչքերում։ Այնպես որ, ավել պակաս կներես, ուղղակի խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ, որ գրառումներիս վրա վատնածդ րոպեները չգնահատվեն որպես ժամանակի կորուստ։ Դե ինչ, անցնենք գործի։
Երևի Քեզ համար նորությունյուն չի, որ մեր բազմաչարչար երկրում հերթական անգամ սկսվելա հերթական տրագիկոմեդիկ ներկայացումը, որը կոչվում է «Նախընտրական քարոզարշավ»։ Կարծում եմ կհամաձայնվես ինձ հետ, որ դատելով արդեն իսկ ավանդական դարձած կոնտենտից, մենք այս լուրջ բնորոշումը կարող ենք փոխարինել օրինակ այլ տխմար տրագիկոմիկ ներկայացման անվանմամբ, օրինակ՝ «Դժվար ապրուստ»։