Wednesday, November 7, 2012

Դատախազության կեղծ տեղեկանքով պատգամավորը պահանջում է պատժել դատախազներին

Այսօր «Չորրորդ Ինքնիշխանությունում» «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼ» վերտառությամբ նյութի մեջ կարդում ենք. ««ՉԻ»-ն, ինչպես նաև հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ ԱԺ ընտրություններից հետո պարբերաբար անդրադարձել են այն փաստին, որ ներկայումս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր է հռչակվել ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որովհետև 2009 թ. Հուլիսից մինչև 2010 թ. Օգոստոսը սովորելու նպատակով մշտապես գտնվել է ԱՄՆ-ում, այսինքն՝ նա վերջին 5 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:

Saturday, October 27, 2012

Լյովիկի ԳԱՆԳԱՏԸ. բանաստեղծություն

Լյովիկի ԳԱՆԳԱՏԸ

Լյովիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս
Մի ծախված Անդոն.
- Ինչո՞ւ ես լալիս
Ա՛յ Լյովիկ ջան, դուն...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ.-
Գանգատ է անում
Լյովոն տխրադեմ:

-ԼՏՊ-ն թաքուն
փողերը կերավ,
Լավ ծախսեց, ծախսեց ու
Ինձ վրա դրավ:
Հիմի էլ մարդիկ Նիկոլի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած:

Friday, October 19, 2012

Լեւոն Զուրաբյանը կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, ՀԱԿ-ը քանդելու ուղղությամբ


Այսօր մի ուշագրավ վերլուծություն կարդացի lragir.am-ում կապված Փաշինյան-Զուրաբյան քաշքշուկի, երկու ֆիգուրների հարաբերությունների և առհասարակ Կոնգրեսի ներկա քաղաքական վայրիվերումների մասին:
Գաղտնիք չէ, որ այսօր Կոնգրես-ԲՀԿ հնարավոր համագործակցության հարցը թերևս հիմնական թեման է, որի շուրջ ներկոնգրեսական կրքերը հատկապես ուժեղ են սկսել փոթորկվել: Կոնֆլիկտի առարկան պարզ է, իսկ կողմերի անունները հայտնի. Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ի հետ գործակցության «քաղաքագիտական» գծի ակտիվ կողմնակից է, իսկ Նիկոլ Փաշինյանը` հակառակը:

Thursday, September 27, 2012

Ռուսաստանում հայ գործարարը գյուղ է գնել՝ բնակիչներով հանդերձ


Բարև ընթերցող ջան, մի հատ լավ նայիր էս նկարին, որ հիշես այս դեմքը, որովհետև սրա նմանների պատճառով են մեզ չուռկա ու խաչիկ ասում, սրա նմանների պատճառով են հայերին տառգաշ ու խաբեբա պիտակները կպցնում, սրա նմանների պատճառով է, որ մենք երբեմն ամոթից գլուխներս կախում ենք և սրա նմանների պատճառով թուրք-ազերիները հոխորտալու նոր առիթներ են ունենում։

Monday, September 24, 2012

Գեներալների արկածներն ԱԺ-ում շարունակվում են


Մեր փառապանծ գեներալները շարունակում են իրենց տուռնեն հայոց պառլամենտում գեներալներ Մանվելն (Сципион Армавирский) և Սեյրանը (Гай Юлий Сейран) շարունակում են անտարբերություն ցուցաբերել ԱԺ աշխատանքի նկատմամբ. նիստերի ժամանակ լուռ են, իսկ հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեն մասնակցում, պարզապես իրենց օգնականներին են ուղարկում։

Նեմեցը ֆուտբոլի տոմսերի փողերով Հարսնաքարը կդզի-կփչի

Բարև ընթերցող ջան, անկասելիորեն մոտենում ա Հայաստան-Իտալիա խաղը և անկասելիորեն ավելանում են խոսակցություններն այն մասին, որ տոմսերի գները անմարդկային են։ Հարց է առաջանում, բա դուք Նեմեցից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Որ շատ հուսախաբ չլինեք, ասեմ իմանաք, ՀՖՖ-ն ասել է, որ տոմսերի գները չեն փոխվելու և վե´րջ՝ կազմելով 3000, 5000, 7000 և 10000 դրամ։
Որոշ մարդիկ փորձում են ինչ որ տնտեսագիտական հաշվարկներով հասկացնել, որոշ մարդիկ էմոցիոնալ գրառումներով և հայտարարություններով ու մենակ շատ քչերն են հասկանում, որ մեր բալկոնի թախտի պես բթամիտ Նեմեցը էդքան հաշվել չի սիրում։ Իրա մոտ ամեոբայի մտավոր զարգացվածություն ա ու ինքը հաշվում ա հետևյալ կերպ. Հանրապետական մարզադաշտն ուներ 16000 տեղ ու միջինը 5000 դրամով էլ, որ տոմսերը դնում էի, մի խաղից 50 միլլիոնի կարգի կպնում էր, իսկ Հրազդանը ունի 50000 տեղ, ու եթե կեսն էլ գա, ապա 100 միլլիոնը մեջն ա։

Thursday, September 20, 2012

Բագրատյանը մեգատնտեսագետից վերածվեց ռազմական մեգափորցագետի

Բարև ընթերցող ջան, ես միշտ զզվել եմ ու կզզվեմ ՀՀՇ-ից, համենայն դեպս դրա վերնախավից և պատճառներից մեկը նրանց խուճապ տարածելու և պարտվողական բնավորության մեջ է։ Այս անգամ էլ աչքի է ընկել Հրանտ Բագրատյանը՝ հերթական տխմարագույն հայտարարությամբ։
Էս խուճուճ գառնուկը տնտեսագիտությունը դորդուբեշ արեց հիմա անցել է ռազմաքաղաքական հարցերի։ Ասուլիսի ժամանակ հայտրարել է, որ Ադրբեջանը արդեն 40 միլլիարդ դոլարի զենք է առել՝ Հայաստանը ռմբակոծելու համար, ընդ որում, մի հատ էլ մեծ ալեհավաք ա առել (էֆ ռադարն ա էլի), որը մեկից մեկ ցույց կտա Հայաստանում գտնվող բոլոր զենքերը։

Tuesday, September 18, 2012

10 պատճառ, թե ինչու եմ ես սիրում Կարեն Ավագյան

Երկնեց երկիր, երկնեց երկին, երկնեց և Ծովը ծիրանի, ծնվեց մի խարտյաշ մանկիկ՝ հանրապետկանի կրծքանշանիկով։
Ահա այսպես եմ ես պատկերացնում իմ ամենասիրելի քաղաքական գործիչներից մեկի ծնունդը Քրիստոսի ծնունդից 1974, իսկ Նժդեհի ծնունդից (իր դեպքում այս մեկն ավելի էական է) 88 տարի անց, ընթերցող ջան։
Դժվար է այս տիտանին և հայ քաղաքական մտքի Էվերեստին ըստ արժանավույնս նկարագրել բառերով, անգամ վերբալ կերպով բացատրելն է դժվար, թե ինչու եմ ես Կարեն Ավագյանին սիրում, այդ պատճառով, կներկայացնեմ իմ հերոսի արժանիքների պրեզենտացիան՝ ֆոտոշարքի տեսքով։

Այսպիսինն էր նա շա՜տ ատրիներ առաջ...

... Եվ այսպիսին է Վահագն աստծո 21-րդ դարի մարմնավորումն այսօր

Կարեն Ավագյանը մեծ ինտելեկտուալ է, ինչը երևում է միանգամից, երբ նա հայտնվում է նենգ լրագրողների օբյեկտիվում՝ մտորելիս...




Կարեն Ավագյանը բանախոսության տիտան է և Դամոկլեսը պատով է տվել գլուխը՝ սրի հետ հանդերձ, թե կարող է հռետորությամբ հավասարվել մեր դյութազունի հետ...






Կարեն Ավագյանը մեծ (բառի բուն և փոխաբերական իմաստով) մարզիկ է, ԱՏԼԵՏ, не побоюсь я этого слова...



Կարեն Ավագյանը գերում է կանանց սրտերը...


Կարեն Ավագյանի կողքին են ձգտում հայտնվել տարբեր պետական և հոգևորական այրեր...




Կարեն Ավագայնը միշտ գիտի, թե ինչպես անել, որ կադրում լավ դուրս գա...



... դե... համարյա միշտ...


Կարեն Ավագյանը միշտ պատրաստ է կուրծք տալ երիտհանրապետականների համար (բառի բուն և փոխաբերական իմաստով)...


Կարեն Ավագյանը բարի է, բայց նրան հաճախ զայրացնում են, հատկապես լրագրողները, բայց նրանք միանգամից սատվում են Կարեն Ավագյանի խստաշունչ հայացքից միայն...



... Եվ այսքանից հետո չարամիտներն ուզու՞մ են փոխարինել եղևնու պես մշտադալար ու հավերժ երիտասարդ այս հրաշքին, և այլ մարդու նշանակե՞լ ՀՀԿ երիտթևի գլխին։ ԵՐԲԵՔ, ես հայտարարում եմ իմ զորակցությունը Կարեն Ավագյանին...

Կարեն Ավագյան, դու իմ կուռքն ես!

Monday, September 17, 2012

Վովա Գասպարյանն իրեն շլանգի տեղ է դրել

Բարև ընթերցող ջան, այ ստեղ են ասել, ով զոռբայություն անի, ով մուննաթ գա։ Վովաա Գասպարյանը արձագանքել է մամուլում բավականին բուռն քննարկվող նորություններից մեկին՝ Անգելինա Գասպարյանի (ամենայն հայոց ոստիկանապետի դստեր) մանկական Եվրոտեսիլին մասնակցել-չմասնակցելու հարցը։
Ընթերցող ջան, չգիտեմ ում, ոնց, բայց իմ խորին համոզման, թեև Անգելինա Գասպարյանին չեմ կարող անվանել բացարձակ անտաղանդ, բայց պնդում եմ, որ նրա ոչ ոկալային և այլ արտիստիկ տվյալները, ոչ էլ ընտրած երգը չեն բավարարում Եվրոտեսիլին մասնակցելու համար ու վստահ եմ, որ նա անգամ ընտրական փուլ չէր հասնի, եթե չլիներ իր հզոր հայրիկի ով լինելու հանգամանքը։

Friday, September 14, 2012

Ամերիկյան հին-նոր մեթոդ. Վարդան Այվազյանի դեմ դատը՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի վրա ազդելու միջոց

Երրորդ աշախրհի և ինչու՞ միայն երրորդ աշխարհի երկրների հետ հարաբերությունները կառուցելիս ԱՄՆ-ը միշտ կիրառում է այսպես կոչված շիթոկրատիան (shitocracy). կոռումպացված իշխանավորներին, դրամաշորթ բիզնեսմեններին, փողեը լվացող տեղային օլիգախիկներին սկզբում լռելայն թույլատրվում է իրենց կեղտոտ փողերը բարեհաջող կերպով տեղափոխել ամերիկյան կամ այլ բանկեր, ձեռք բերել թանկարժեք գույք ԱՄՆ-ում և այլ երկրներում, իսկ երբ պահը հասունանում է, ԱՄՆ-ը հիշում է այդ փողերի աղբյուրների մասին էլ, դրանց ձեռքբերման հանցավոր ճանապարհների մասին էլ, և իհարկե դրանց տերերի մասին էլ։

Wednesday, September 12, 2012

Գեներալ Մանվելը ԱԺ-ն վետերոկ է դարձրել

Բարև ընթերցող ջան, հերթական նորություններն են հայտնի դարձել մեր կռազի շոֆեռ-զորավարի ԱԺ-ական հերոսություններից։ Հաննիբալի և Մակեդոնացու հայկական հիբրիդը հիմա էլ ԱԺ-ն վերածել է գեղական վետերոկի. Սպեկտորովիչը իր որդյակի վերընտրվելու կապակցությամբ մաղարիչ է կազմակերպել իր VIP աշխատասենյակում։ Ընդ որում, «Զորավարի շաուրմա» օբյեկտից եկող աղմուկն ավելի բարձր է եղել, քն նիստերի դահլիճից եկողը։

Thursday, September 6, 2012

Ասում են, թե Ալիկ Սարգսյանը նստացրել է իրեն փոքր ժամանակ ծեծողին

Բարև ընթերցող ջան, էսօր մի հատ հետաքրքիր նորություն աչքովս ընկավ Ալիկ Սարգսյանի մասին։ Արդեն երևի մոռացել ես, ընթերցող ջան, բայց Ալիկ Սարգսյանի ոստիկանապետություն վերջին շրջանում բավականին աղմկահարույց  մի գործ եղավ, որի արդյունքում ձերբակալվեց «Գառնի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի (ով ի դեպ Ալիկի մորաքրոջ տղայի հորողբոր տղան է) որդի Արտյուշա Հակոբյանը՝ աղմկահարույց ավազակային հարձակումներ իրականացրած «բանդայի» պարագլուխ լինելու մեղադրանքով։
Էդ կապակցությամբ հետաքրքիր հայտարարություն ա արել հենց Սուրիկ Հակոբյանը, ասելով, որ դեռ պատանեկության տարիներին, Ալիկ Սարգսյաանը մի լավ ծեծ է կերել իր որդու կողմից։ Ավելի կոնկրետ նշվում է 16 արեկան հասակը։ Ըստ Հակոբյանի, դրանից հետո՝ տարիներ շարունակ, ընտանիքների մեջ եղել են նորմալ բարեկամական հարաբերություններ, իրար տուն են գնացել-եկել,  և ոչ ոք չէր կարող սպասել, որ Ալիկը այդքան ժաամանակ թարախը մեջը կպահեր, որ հետո նման կերպով էլ վրեժխնդիր լիներ։
Ինչ վերաաբերում է Ալիկին, ապա վերջինս բնականաբար հերքեց այս լուրը՝ իրեն բնորոշ կիսագրագետ, կիսագրական հայերենով և ենթադրում եմ իրեն այդքան տիպիկ կեղծ պաթոսով հագեցած տոնով։ Ըստ նրա, ընթերցող ջան, սա հերթական «ֆիզզարյադկան» ա (թե ի՞նչ կապ ուներ ֆիզզարյադկան սրա հետ, մենակ մեր Շերլոկ Հոլմսը գիտի), և ով արապ է մնում, իր մասին նման կեղծ լուրեր է տարածում։
Հիմա խոսենք ըստ էության, ընթերցող ջան։ Ճիշտ է, պատմությունը բավաականին պխտոր է և գոնե ես հակված չեմ անվերապահորեն հավատալու Սուրիկ Հակոբյանի ասածին։ Իհարկե, շատ հնարաավո է, որ իրոք Արտյուշան փոքր ժամանակ շան սատակ է արել մեր ապագա կոմիսար Մեգրեին։ Չեմ բացառում նաև, որ վերջինս այդքան տարի մեջ պահել է վիրավորանքը, իսկ երբ տեղը եկել է, «մլիցայություն» է արել (ինչպես հայտնի է, չկա ավելի սարսափեելիի բան, քան պագոններ ստացած աբիժնիկը)։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այս  պատմությունը չէր կարող դառնալ հիմնական պատճառ, որպեսզի Արտյուշա Հակոբյանին ձերբակալեին։
Այ ուրիշ հարց, որ Արտյուշա Հակոբյանը իրոք բանդայի մեջ է եղել և Ալիկ Սարգսյանը՝ հիշելով հին վիրավորանքը, մատը մատին չի տվել վերջինիս էս պատմությունից պրծացնելու համար։ Սա, թերևս ամենահավանական տարբերակն է ինձ թվում, եթե համարենք, որ Սուրիկ Հակոբյանը պարզապես էժան կլյաուզ չի անում։

Tuesday, September 4, 2012

Նեմեցը ետ չի վերցնի վայր դրված մանդատը

Բարև ընթերցող ջան, լավ նորություն ունեմ, որովհետև ոնց որ թե վերջնականապես կկարողանանք Նեմեցին «Դավայդասվիդանիա» ասել ու դա կլինի ոչ ավելի քան վաղը։ 
Դե երևիի գիտես արդեն, որ արտահերթ խորհրդարակնական նիստ պետք ա լինի վաղը, որպեսզի քնննարկվի Հունգարիայի պահերը, դե իսկ ձեռքի հետ էլ՝ մանդատիից հրաժարվելու մասին Նեմեցի դիմումը։ 
Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին կներկայացնի Նեմեցի դիմումը և քվեարկությամ Նեմեցին ֆուկ կանեն խորհրդարանից։ Դա ըստ ամենայնի կարելի է արդեն կայացած փաստ համար, քանի որ Գալւստ Սահակյանը հաստատել է, որ Նեմեցը իր դիմումը ետ վերցնելու մասին հարց չի բարձրացրել ՀՀԿ-ում և վստահություն է հայտնել, որ վերջին պահին նման հարցը չէր թողնվի։

Monday, September 3, 2012

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանում խուճապ է առաջացրել

Բարև ընթերցող ջան, բայց էս մեր ոչ խերով հարևանները յաման վախկոտն են։ Հերիք էր, որ նախագահը մի հատ ջղային դեմքով ասեր, որ չեն մարսելու Սաֆարովին ազատ արձակելը և ադրբեջանում խուճապ սկսվեց։ Գիտե՞ս, նենց լավ զգացի էսօր, երբ կարացի, թե ինչ է ասել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ոմն Էլման Աբդուլլաևը... մեջբերում եմ.

Saturday, September 1, 2012

Սաքունց(օղլի)ն հերթական ցնդաբանությունն է դուրս տվել. Օբաման Սաֆարովի արտահանձնման մեջ խնդիր տեսնում է, Սաքունցը՝ ոչ

Բարև ընթերցող ջան, չգիտեմ քեզ ոնց, բայց ինձ մի հարց էր անհանգստացնում վերջրես. Սաունցն ի վերջո ազգանու՞ն է, թե՞ գործողություն։ Այժմ վստահաբար կարող եմ պնդել, որ դա ապրելակերպ է և բարոյականության (անբարոյականություն) բնութագիր է։
Ծանոթացնեմ քեզ Սաքունցի մտքի վերջին մարգարիտներին։
Ուրեմն էս մեր ծպտյալ սելջուկը, հայտարարել է, որ Սաֆարովի էքստարդիցիայի փաստի մեջ ոչ մի իրավական խնդիր չի տեսնում, անգամ մարդու իրավունքների տեսակետից։ Ճիշտ է, նա քննադատում է Ադրբեջանի կողմից  Սաֆարովին ազատ արձակելու որոշումը, ՍԱԿԱՅՆ վստահ է, որ եթե նմն հանցագործություն կատարեր Հայաստանի քաղաքացին, ապա Հայաստանը ևս ընտրովի արդարադատություն կկիրառեր։
Այ հիմա ես եմ ուզում մի քանի հարց տալ Սաքունցին.
1. Այ Սաքունց, հարց չկա, զուտ չոր իրավական տեսանկյունից, նորմալ ա Հունգարիայի արածը, բայց մարդու իրավունքների տեսանկյունից ո՞նց ա նորմալ։ Գուրգեն մարգարյանի հարազատների իրավունքները հե՞չ, Գուրգենի կյանքի իրավունքը հե՞չ, հայ ազգի արաժանապատվություն ունենալու իրավունքը հե՞չ։
Չնայած, ում եմ ինչ հարցնում, Սաքունցօղլուն մենակ մեր թշնամիների իրավունքներն են հետաքրքրում։
2. Սաքու´նց, էդ դու երևի ավելի խելոք ես քեզ համարում Օբամայից ու ԱՄՆ-ից, քանի որ ԱՄՆ-ն մտահոգվել է, որովհետև ունի որոշ կասկածներ, իսկ դու չունես։
3. Սաքու´նց, գուցե քո երակների մեջ հոսող թյուրքական արյունն է ստիպում քեզ կարծել, որ հայը ևս քնած մարդ կսպանի, անգամ ադրբեջանցու, իսկ մեր պետությունն էլ՝ իր ողջ թերություններով հանդերձ նրան կարդարացնի։ Չի կարող տենց բան լինել, Սաքու´նց, որովհետև ցանկացած նորմալ հայ ունի այն, ինչ դու չունես՝ թասիբ ու պատիվ, իսկ մեր պետությունն ինչքան էլ խնդիրներ ունենա, այդ աստիճան նման չէ քո հոգևոր հայրենիքին՝ Ադրբեջանին
Ու սենց էլի, ընթերցող ջան, հիմա նոր հարց ա ինձ սկսել հուզել. ի՞նչ դաժան կերպ պետք ա վարված լինի կյանքը մարդու հետ, որ դարձնի նրան երկրիցդ ու ժողովրդիցդ էս աստիճան աբիժնիկ։

Friday, August 31, 2012

Ալիևը պետք է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհի Էդուարդ Նալբանդյանին

Բարև ընթերցող ջան, ես էսօր վերջնականապես հասկացա, թե ինչում է ադրբեջանցիների դիվանագիտական հաջողությունների գաղտնիքը։ Իրենք երկու հատ ԱԳՆ ունեն՝ մեկը Բաքվում, մյուսն էլ՝ Երևանում (Հանրապետության հրապարակի էն սպիտակ շենքն ա)։ Բնականաբար, ունեն նաև երկու արտգործնախարար՝ Էլմար Մամեդիարովը և Էդուարդ Նալբանդյանը...
Ես այլ կերպ չեմ կարող գնահատել մեր ԱԳՆ գործելաոճի տրամաբանությունը, որի հանցավոր անգործության պատճառով վերջին ամիսների ընթացքում մենք ոչ միայն բաց թողեցինք լուրջ հնարավորություններ Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշումներ գործադրելու, այլև կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություններ։

Thursday, August 30, 2012

Փաստորեն դեպորտ արված սիրահայերի հարցը այդքան էլ միանշանակ չէր

Բարև ընթերցող ջան, երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, երբ սիրիահայ մեր հայրենակիցներիցներից մեկը բաց նամակ էր գրել, որտեղ մի այլ կարգի քլնգում էր սփյուռքի նախարարությունն էլ, Հայաստանն էլ, ոստիկանությունն էլ... մի խոսքով լավ ջղայնացած էր։
Գաղտնիք չի, թե ես ինչ կարծիք ունեմ նույն սփյուռքի նախարարության ու այլ պետական կառույցների մասին, սակայն մի հանգամանք կար, որ մի տեսակ դուրս չեկավ էդ նամակում՝ հեղինակը ոնց որ ժժողովրդի երեսով էր տալիս ժամանակին իր ընտանիքի կողմից արված լավությունը ու դեռ մի բան էլ հայտարարեց, որ հարամ թող լինի։ 

Wednesday, August 29, 2012

Մեր երեխաներին զրկում են կրթություն ստանալու իրենց սահամանդրական իրավունքից

Բարև ընթերցող ջան, ամեն անգամ երբ ես տեսնում եմ հեռուստացույցի էկրանից հպարտ դեմքով ու անկենդան հայացքով մեր հզոր տնտեսական աճի ու գրագետ սոցիալական քաղաքականության մասին խոսացող նախարարներին, նեռվերս իրար են խառնվում։ Հատկապես նեռվայնանում եմ, երբ նման հայտարարություններ արվում են հենց այն ժամանակաշրջաններում, երբ ինքս եմ իմ կամ ընտանիքս կենցաղաային հարցերը հոգալիս բախվում իրական փաստերին, որոնք մեկ առ մեկ հերքում են մեր կառավարության բարբաջանքները։
Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական աճի կամ հարաբբերականորեն ցածր գնաճի մասին, երբ ոչ մի իրական ցուցանիշ չ համապատասխանում խոսվող երազանքներին։ Վերցնենք նույն սեպտեմբերիմեկյան նախապատրաստությունները։ Ամեն տարի մարդկանց համար ավելի դժվար է լինում հոգալ դպրոցական ծախսերը և դա այն դեպքում, երբ միայն մեկ երեխա ես ունենում դպրոցական տարիքում ու մարդիկ սարսափում են, երբ մտածում են, որ արդեն երկրորդին էլ պետք կլինի ունենալուց հետո դպրոց ճամփել, ինչը նշանակում է, որ սեպտեմբերիմեկյան ծախսերն առնվազն կկրկնապատկվեն։
Փաստացի, միայն մի երեխային դպրոց ճամփելը նշանակում է, որ միայն այս շրջանում ծնողը պետք է ծախսի 150-200 դոլար՝ գրենական պիտույքների և հագուսստի համար և սա դեռ մինիմալն է։ Այնինչ, խամ մարդիկ չեն պատկերացնում, որ այս 150-200 դոլարով դու դեռ չես սահմանափակվում, որովհետև ընթացքում հազար ու մի մանր մունր ծախսեր են, դասագրքեր են, ֆակոուլտատիիվ պարապմունքներ են, բուֆետի փողեր են, և այլն, և այլն։ Արդյունքում ստացվում է, որ ուսումնական մեկ տարին քո վրա նստում է առնվազն 200.000՝ խիստ խնայողության դեպքում։ 
Սա դեռ այդքան սարսափելի չէ, եթե մեկ երեխա ունես, իսկ եթե երեխաները երկուսն են, կամ Աստված մի արսցե երեքը... ստացվում է, որ պետք է զոհողություն անես ու ընտրություն կատարես. կամ երեխաներդ ու դու կիսասոված պետք է գոյատևեք, կամ էլ հարաբերականորեն կուշտ կլինեն երեխաներդ, բայց կմեծանան կիսագրագետ ու չեն ունենա աճելու այնգամ այն հիպոթետիկ հնարավորությունը, որ մենք գոնե ունենք։

Ընթերցող ջան, ասածս չափազանցվածություն չէ, կարելիի է շատ մակերեսային հաշվարկով համոզվել դրանում։ Վերցնենք պետական տվյալներով միջին աշխատավարձի չափը, որը մթոմ 150000 դրամ է։ 
Ուրեմն ունենք ընտանիք, որտեղ կա հայ, մայր և երկու երեխա։ Հայրն էլ, մայրն էլ ենթադրենք թե աշխատում են ու վաստակում են 150000-ական դրամ։ Տարվա կտրվածքով դա կկազմի 3.600.000 դրամ։ Հիմա սրաննից հանում ենք 900.000 կոմունալ ծախսերի տեսքով (որոնք շուտով կավելանան), 1.000.000 սննդի տեսքով (որը շուտով էլ ավելի կթանկանա), հանում ենք մի 300000 տրանսպորտի ծասեր, 400.000 էլ հանենք երեխաներ դպրոցական մինիմալ ծախսերի քանակը։ Տակը մնում է 1 մլն՝ ընթացիկ ծախսերի համար՝ նոր տարի, ծնունդ, հարսանիք, հյուր գնալ, Աստված չանի հիվանդանոցային կամ այլ ոչ այնքան հաճելի ծախսեր։ 
Ստացվում է, որ ամսեկան 300000-անոց եկամտով 4 հոգանոց ընտանիքը մի կերպ է տեղավորվում թվերի մեջ, բայց եկեք չմոռանանք, որ ազգաբնակչության 44 տոկոսը անգամ պաշտոնական տվյալներով ի՞նչ 300000, ամսեկան 150000 էլ չի ունենում։
Ստացվում է, որ առնվազն 44 տոկոս ազգաբնակչության համար արդիական է խնդիրը, թե ինչի վրա խնայեն՝ կենցաղի, սնունդի, թե՞ կրթության։ Որպես կանոն, մարդիկ ընտրում են երրորդը և եթե այս տենդենցը չփոխվի, արդեն մեկ սերունդ հետո մենկ ականատես կլինենք անկիրթ ու կիսագրագետ սերնդի առկայության, իսկ որքան ցածր է տվյալ հասարակության կրթական ցենզը, այնքան ավելի ճորտակերպ է այդ հասարակությունը և այնքան ավելի հեշ կառավարելի։
Կամա, թե ակամա, մեր կառավարությունն ու պատկան մարմինները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նպաստում է ժողովրդի ճորտացմանը, որովհետև մարդիկ ստիպված են աստիճանաբար հրաժարվել ապագա սերունդներին արժանավայել կրթություն տալուց, ինչն ի դեպ ամենքիս իրավունքն է, որը ամրագրված է Սահմանադրությամ։

Դիտում ենք Նոր Սարդ Մարդը (2012)

Վերջապես համացանցում կարողացա գտնել Սարդ Մարդու մասին վերջին ֆիլմը (The amazing Spiderman): Ճիշտ է, որակը բավականին ցածր է, քանի որ CAMrip ֆորմատով է, բայց կարծում եմ ֆիլմի սիրահրներին դա չի խանգարի հաճույքով ունկնդրելուն և հաճույք ստանալուն, իսկ ով ավելի համբերատար է, կարող է սպասել, մինչև համացանցում կհայտնվի DVDrip տարբերակը։ Եվ այսպես, դիտում ենք...

Tuesday, August 28, 2012

Իրավապաշտպան Միկա Դանիելյանը թքած ունի այլ իրավապաշտպանների վրա

Բարև ընթերցող ջան, բա´, ստեղ են ասել, աշխարհ կանգնի, ես ստեղ ինջնեմ։ Էն մի հատ Միկա Դանիելյան կա է՜, էն որ նայում ես վրեն ու հասկանում ես, որ ինքը ոչ միայն իրավապաշտպան ա, այլև Հելսինկյանից ա, ոչ տարել, ոչ բերել, հայտարարել ա, որ թքած ունի այն իրավապաշտպանների վրա, որոնք ներկա չեն եղել Արման Վեզիրյանի դատավարությանը։
Փաստորեն վերջապես հասկացա, թե ինչ ա պետք իրավապաշտպան կոչվելու իրավունք ունենալու համար՝ ազգի 70 տոկոսից նողկանք զգալու խոստովանություն արած, նեմեցկի (ու ոչ միայն նեմեցկի) չափալախներ բազմակի կերած Արման Վեզիրյանի դատերին ներկա լինելը։ Էդ արդեն ինձ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ Վեզիրյանը ոչ թե գրանտակե... էհ, էս ինչ եմ ասում, ոչ թե իրավապաշտպան ա, այլ իկոնա...
Իսկ եթե հարցին նայենք մի քիչ այլ պրիզմայից, ստացվում է, որ մեծն իրավապաշտպան, ես անգամ կասեի իրավապաշտպանաց-իրավապաշտպան Միկա Դանիելյանը իր բերանով ասում ա, որ թքած ունի այնպիսի կարկառուն իր կոլլեգաների վրա, ինչպիսիք են ազերաֆիլ Գեորգի Վանյանն ու Վանյանաֆիլ և քլինթոնի անոն(իմ)իստ Արթուր Սաքունցն են, որովհետև նրանք էլ դատին ներկա չեն եղել...
Ա դե, ընթերցող ջան, բա ի՞նչ, մի կողմից, ով-ով, բայց դե իրավապաշտպանը՝ իրավապաշտպանին վիձիտ իզդալեկա, նենց որ էս անգամ Դանիելյանը անկեղծ ա ու միամիտ-միամիտ չեսնի հայտարարել ա, որ թքած ունի նման իրավապաշտպանության վրա։ Միակ բանվը, որ կհավելեր Ձկան Աչքը, կայանում է նրանում, որ խելացի մարդը թքած ունի նաև Միկա Դանիելյանի պես իրավապաշտպանների վրա էլ։

Monday, August 27, 2012

Կառավարությունը ևս 30 միլլիոն եվրո կգռփի

Բարև ընթերցող ջան, էսօր ուզում եմ մի լա՜վ քլնգելմեր բեխեր կառավարությունը ու հատկապես դրա ամենաբեխեր հատվածին՝ տենտեսական թևին։ Ուրեմն, նորություն չէր, որ ինչ որ պարտքով փող են վերցրել՝ սահմանների միջեսիմինչյան «ստանդարտացման» համար, բայց օրինակ իմ համար բացահայտում էր, որ 30 միլլիոն եվրո պետք է 3 անցակետ տյունինգելու համար։
Փաստորեն ստացվում է, որ ամեն անցակետի վրա ծախսվելու է 10 միլլիոն եվրո, ինչի համար էլ վարկ են վերցրել։ Հիմա, ընթերցող ջան, ես չեմ, դու ես, կարո՞ղ ես ինձ բացատրել. թե էդ Ի՞ՆՉ են ուզում սարքեն նույն Բագրատաշենի անցկետում, որ մեր տան հյուրասենյակի չափ ա, որ դրա համար 10 միլլիոն եվրո (որը հավասար է մոտավորապես 13 միլլիոն դոլարի, կամ 5 միլլիարդ դրամի) է պահանջվում։

Thursday, August 16, 2012

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն հիմնավորումներ է պահանջու՞մ իր հրաժարականը պահանջողներից, խնդրեմ...

Բարև ընթերցող ջան, այսօր վերջապես կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի ասուլիսը ու փոխանակ էս խելոքը իրեն գոնե մի քիչ համեստ պահեր, ընդուներ մեղքի իր չափաբաժինը, դեռ մի բան էլ հոխորտացել է։ Մասնավորապես, խաչատրայանը հայտարարել է, որ ինքը ընտրովի պաշտոնում է ու եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը (ցուցակում բացակայում է մենակ իմ հանգուցյալ տատիկը) պահանջի իմ հրաժարականը, ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ (նույնիսկ ՀԱՕԿ-ի նախագահի՞ց... չեմ հավատում), թե ես որ հատվածում եմ թերացել։
Մեջբերեմ մտքի տիտանի խոսքը ու անցնեմ հիմնավորելուն, թե մասնավորապես ինչու պետք է նա հրաժարական տա.

Friday, August 10, 2012

Մարքսիսիտի անկրկնելի բենեֆիսը (բոցերի բոց շարքից)

Բարև ընթերցող ջան, ես էսօր ծիծաղից թուլացել էի մեր մեծարոգ մարքսիստ Դավիթ Հակոբյանի մամուլի ասուլիսից արված ֆոտոշարքը նայելուց։ Ես միշտ գիտեի, որ մեկին նմանացնում եմ քաղաքական մտքի մեր այս կարճլիկ տիտանին, բայց թե ու՞մ, չէի կարողանում կողմնորոշվել... Հիմա հասկացա, որ մարքսիստը կոպիա Լուի Դա Ֆինեսն ա (կոմիսար Ժուֆի դերասնը)։ Դատիր ինքդ ընթերցող ջան։ՃՃՃ

Thursday, August 9, 2012

Կարմիր խնձորի և այլ մուսուլմանա-բարբարոսական ադաթներ մասին

Բարև ընթերցող ջան, այս անգամ ուզում եմ ինձ համար մի քիչ անսովոր թեմայի անդրադառնալ ու ինձ համար բավականին անսովոր ոճով։ Խոսքը Կարմիր Խնձոր ասվածի մասին է ու ընդհանրապես տենց զզվելի ու արխայիկ այլ ադաթների մասին է, որ տեղով աղավաղվել էին դարերով մուսուլմանների տիրապետության տակ գտնվելուց, իսկ հիմա արդեն այն աստիճան ձևական ու անիմաստ են դարձել, որ հերիք չէ անտեղի տաբուներ է ստեղծում ու ավելորդ ձևականություններ խրախուսում, դեռ մի բան էլ ուղղակիորեն վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանն ու կյանքին։ Ամեն դեպքում, չեմ ուզում ծավալվել շատ, ուղղակի կարդացել Լուսիկ Ագուլեցու հարցազրույցը այս վանդալիզմի վերաբերյալ ու ինքներդ հետևություններ արեք.

Monday, August 6, 2012

Ռուսերենի, երգելու, Սուրեն Առուստամյանի, Սոնա Շահգելդյանի և գեղացիության մասին

Բարև ընթերցող ջան, բա չիմացար, Սոնա Շահգելդյանը դեռ խիստ ցավագին է ընդունում ռուսերենի իմացության մասին ցանկացած ակնարկ ու գնահատում է դրանք որպես անձնական վիրավորանք, անգամ եթե իր անունը ուղղակիորեն չի տրվել։ Հիմա էլ Սոնան նեղացել է Սուրեն Առուստամյանից, որը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ա պարտադիր է ռուսերենի իմացությունը միջազգային մրցույթների մասնակցելու համար, պատասխանել է, որ այո´, պարտադիր է։
Սոնա Շահգելդյանն էլ ոչ տարել, ոչ բերել ու Սուրեն Առոււստամյանի հասցեին շփփցրել ա.

Saturday, August 4, 2012

Բոլոր պարերը պարել էին, հիմա էլ թաղապետներին են արձաաններկ կանգնացնում

Բարև ընթերցող ջան, դու ինձ կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մեր չինովնիկությունը էս աստիճան քյաբաբ մտածելակերպի տեր։ Բոլոր պարերը պարել էին սրանք, հիմա էլ նոր թիթիզություն են հորինել՝ արձաններ են կանգնեցնում միմյանց պատվին։ Այս բարձրաշխարհիկ մոդայիկ տենդենցի նախադեպը կարող է լինել Նոր Նորքում, որտեղ ուզում են կանգնեցնել նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանը (ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին)։
Ճիշտ է, քաղաքապետարանում ինչպես միշտ ասում են, որ իրենք տեղյակ չեն, բայց դե եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքապետարանը հաճախ էշի ականջում քնած ա, ապա շատ էլ հավանական եմ համարում, որ այս նախաձեռնությունը կիրականանա։ Ընդ որում, նախաձեռնության փաստը հաստատված ա հենց Ռաֆիկ Պետրոսյանի կողմից, ով ասել է, որ դեռ երկու տարի առաջ իր որդու ընկերները պատվիրել են արձանը և դիմել են քաղաքապետարան։

Thursday, August 2, 2012

Լֆիկի դեմ ցուցմունք են սկսել տալ սպանություն պատվիրելու վերաբերյալ

Բարև ընթերցող ջան, չգիտեմ թե որքանով է հավաստի լուրը, բայց «Ժամանակ» թերթը գրում է, որ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդու սպանության գործով ձերբակալված և վերջերս Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունքներ տալ, ընդ որում շատ մանրամասն ցուցմուքներ, որոնցում մատնանշել է Լֆիկին, որպես այդ սպանության պատվիրատու։
Եթե հիշում ես, ընթերցող ջան, սրանից 8 տարի առաջ Երևանի Դավիթաշեն թաղամասը վերածվել էր իսկական մարտի դաշտի Ծաղիկ Ռուբոյի ու Լֆիկի կլանների միջև։ «Մարտական գործողությունների» աշխարհագրությունը միայն Դավիթաշենով չսահմանափակվեց. մի քանի շաբաթ աղմկահարույց սպանություններ ու փոխհրաձգություններ էին տեղի ունենում քաղաքի տարբեր կետերում։ Այս միջադեպերի արդյունքում զոհվեցին մի քանի մարդիկ երկու կողմերից էլ (Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, Լֆիկի քրոջ որդիները, թիկնապահներ)։

Wednesday, August 1, 2012

Ճոյտը նոր «ինտելեկտուալ հրավառությունը»

Բարև ընթերցող ջան։ Գիտե՞ս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արմավիրի մարզում ինչ որ բնական կատակլիզմ է եղել, որի արդյունքում այդ մարզը ստաբիլ կերպով մեզ մատակարարում է Աղի Հանքի պոտենցիալ կլիենտներով, որոնք չգիտես ինչու հայտնվում են քաղաքական դաշում։ Ասենք չեմ զարմանա, եթե պարզվի, որ ինչ որ երկնաքար է ընկել, ընդ որում ընկել է մի քանի հոգու գլխի, ինչից վերջիններիս կտցրել ա։ Այլ տարբերակ դժվար լինի... կամ էլ ատոմակայանի ճառագայթման տակ են մեծացել, բայց դե եկեք խոսենք ըստ էության։
Էլի իմ տեսադաշտում հայտնվել է Ճոյտը՝ իր նոր հիասքանչ հարցազրույցով.