Showing posts with label ժլատություն. Show all posts
Showing posts with label ժլատություն. Show all posts

Monday, September 24, 2012

Նեմեցը ֆուտբոլի տոմսերի փողերով Հարսնաքարը կդզի-կփչի

Բարև ընթերցող ջան, անկասելիորեն մոտենում ա Հայաստան-Իտալիա խաղը և անկասելիորեն ավելանում են խոսակցություններն այն մասին, որ տոմսերի գները անմարդկային են։ Հարց է առաջանում, բա դուք Նեմեցից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Որ շատ հուսախաբ չլինեք, ասեմ իմանաք, ՀՖՖ-ն ասել է, որ տոմսերի գները չեն փոխվելու և վե´րջ՝ կազմելով 3000, 5000, 7000 և 10000 դրամ։
Որոշ մարդիկ փորձում են ինչ որ տնտեսագիտական հաշվարկներով հասկացնել, որոշ մարդիկ էմոցիոնալ գրառումներով և հայտարարություններով ու մենակ շատ քչերն են հասկանում, որ մեր բալկոնի թախտի պես բթամիտ Նեմեցը էդքան հաշվել չի սիրում։ Իրա մոտ ամեոբայի մտավոր զարգացվածություն ա ու ինքը հաշվում ա հետևյալ կերպ. Հանրապետական մարզադաշտն ուներ 16000 տեղ ու միջինը 5000 դրամով էլ, որ տոմսերը դնում էի, մի խաղից 50 միլլիոնի կարգի կպնում էր, իսկ Հրազդանը ունի 50000 տեղ, ու եթե կեսն էլ գա, ապա 100 միլլիոնը մեջն ա։

Thursday, July 26, 2012

Հայ ժողովրդի խայտառակությունը կամ ժլատության խորհրդանիշը. Միկա Բաղդասարով

Բարև ընթերցող ջան, գիտե՞ս, էս մեր օլիգաՌները մի անկրկնելի ունակություն ունեն. նրանք միշտ ունակ են մեզ զարմացնելու մարդկային ստորության ու ճղճիմության նոր ռեկորդներով։ Այսօր Ձկան Աչքի թիրախում հայտնվել է մեր երկրում առկա ամենաժլատ մարդը՝ Միկա Բաղդասարովը։
Գիտե՞ս ինչով է նա տարբերվում այլ օլիգարխներից, ընթերցող ջան։ Թերևս երկու բանով՝ անսահման ժլատությամբ և անասելի վախկոտությամբ։ Մարդկային ցեղի ասյ խայտառակությունը ի տարբերություն մյուս խայտառակությունների ԳՈՆԵ ձևի համար ոչ մի  հանրօգուտ բան չի արել։ Անգամ Լֆիկը, որ Լֆիկ ա, որոշ մարդկային բնագծեր պահպանել է ու հեչ չէ-չէ, 7 երեխա է մեծացրել։