Thursday, July 24, 2014

Մի անհավատալի պատմություն մեծ զորավար Մանվել Գրիգորյանի մասին, որի ճշմարտացիության վրա կասկոածողը մտքինս ա

Պահ-պահ-պահ... Մեծն զորավար-կռազավար Սցիպիոն Արմավրցու մարտական կենսագրության մասին նոր բացահայտումեր ա արել Շամշյանը: Տենց էլ սկսում ա տեքստը.

«Հանդիպեց 5-րդ բրիգադի տղաներին, որոնց հրամանատարը պատերազմի տարիներին եղել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԶՈՐԱՎԱՐ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը»:

Ասենք ո՞նց բացատրենք սրանց, որ բրիգադի հրամանատարությունը դեռ զորավարություն չի, էն էլ նենց, որ մի հատ էլ զորավար ներկայացնես: Բրիգադը դաժե դիվիզիա չի ու առավել ևս Սցիպիոնի պարագայում, երբ խայտառակ վատ ես ղեկավարում զորքերը, բրիգադը էն միավորումը չի, որ կարա քեզ զորավարի կոչում ապահովի: Բայց դե թեման էդ չի, դու շարունակությունը լսի ընթերցող ջան: 5-րդ բրիգադի, հավանաբար ստրկական բատալյոնի, քծնող վաշտի, մուտիլովշիկների դասակի մարտիկները պատմել են մի հատ սենց պատմություն լրագրողին.

Wednesday, July 23, 2014

BeeLine-ը մեր խեղճ Գարիկին իսկական խեղկատակի տեղ է դրել

Ուզում եմ նախապես ասել, որ ես Քարե դարից չեմ: Ես ժամանկակից մարդ եմ, ով հասկանում է և գիտե, թե ինչ է գովազդը ու շատ նորմալ է ընդունում երբ հայտնի մարդը գովազդում է այս կամ այն հայտնի բրենդը: Օրինակ Մեսսին՝ Pepsi, Լոպեզը՝ կոսմետիկա: Դա շատ նորմալ է, քանի որ դրանից շահում է և աստղը և բրենդը: Բայց ընդհանրապես նորմալ չեմ ընդունում, երբ BeeLine-ը մեր Գարիկին մի քանի կոպեկի դիմաց խեղկատակի է վերածել: Հագցնում են ինչ ուզեն, անում են նրա հետ ինչ ուզեն: Ու դրանից տուժում է Գարիկի անհատականությունը, որը երբեք չի նկատվում աշխարհահռչակ աստղերի պարագայում: Անկեղծ ասած Գարիկի մասնակցությամբ գովազդային արշավից տենց էլ պարզ չի դառնում, թե էդ արշավը ինչ նպատակ է հետապնդում՝ գովազդել Բիլա՞յնը, թե՞ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ստորացնել Գարիկին... Մեկ չոբանի շորեր են հագցնում, մեկ ստիպում են ռոմանտիկ դեմք ընդունել այն միջոցին, երբ նրա մի այտն աղջիկ է համբուրում, մյուսը՝ անհանգստություն պատճառող օրիենտացիայով սերիալի դերասան-տանցոռ-մոդել Երեմյան Մովսեսը: Հնարավոր էր չէ՞ Գարիկի կերպարը ավելի կրեատիվ մտահաղացումներում օգտագործել: Էդ տղու աչքերից երևում ա՝ ինչ դժբախտ ա զգում ինքը վրաց իմբիցիլ չոբանի մարմնավորելով, էլ չեմ ասում ինչ կարելի ա կարդալ «քյարթու» չասեմ, բայց ճիշտ ապրած Գարիկ ապոր աչքերում, երբ իրան տղա ա ուզում թշից պաչի... Մի խոսքով, Բիլայն ջան, վերանայի էլի էդ պոստեռահհոլովակային սցենարները, որտեղ Գարիկը կա, մենք իրան սիրում ենք ու ավելին ենք սպասում թե նրանից, թե ձեզանից:

Tuesday, July 22, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում Ծառուկյանին

Ծառուկյան... մէ առանձին միկրո... չնայած ինչ միկրո՝ մակրոտիեզերք է, մէ իղձ, քաղաքական մտքի ու կուլտուրայի մէ նոր ձևաչափ: Շատ եմ սիրում իրան ու ունեմ դրա 10 պատճառ...

1. Հատկապես վերնաշապիկների ընտրության համար... մոտս միշտ կասկած է եղել, որ նա դրանք պատվիրում է գնչուական ոճով վարագույրների արտադրամասից




2, Նա շատ հումորով վարսահարդար ունի

2,1 Նույն վարսահարդարը սպասարկում է նաև նրա փեսային...
3, Միակ հայ քաղաքական գործիչն է, ում մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանել է Walt Disney ընկերությունը

4. Անկախ նրանից, թե քան դոլար արժե նրա կոստյումը, այն միշտ ջրասուզակի ակվալանգի պես քիփ է նստում Ծառուկյանի վրա

5, Նա տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ եվրոպացի է ճանաչվել ու Եվրոպան պարծենում է նրանով

6, Նա ավելի վախենալու է, քան իր թիկնապահները

7, He is sexy, and he knows that

8. Չակ Նորիսն ու Բրյուս Լին վաղուց հասկացել են, որ ոչ մի շանս չունեն նրա դեմ

9. Նա գիրք է գրել: Նա նաև ոգեշնչել է «Հայաստանը եւ ՅՈւՆԵՍԿՕՆ» գրքի հեղինակին

10. Նա միշտ գիտի, թե որտեղ՝ ինչ հագնել



Monday, July 21, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում գեներալ Մանվելին

Վայ, չեք պատկերացնում է՜, թե քանի պատճառ կա իրականում, որոնք ստիպում են ինձ սիրել էլ չէ՝ պաշտել, մեր Սցիպիոն Արմավիրսկուն: Ամեն մի հարցազրույցը տեղով մի հատ տենց պատճառ ա, բայց դե առանձնացրել եմ 10 ամենաորոշիչները:

1. Աշխարհում միակ կռազի շոֆեռն ա՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, կամ էլ՝ աշխարհում միակ գեներալ-լեյտենանտն ա՝ կռազի շոֆեռի էությամբ

2. Միակ մարդն ա, ով բարձրագույն կրթություն ստացել ա դեռ այբբենարանը մինչև վերջ չյուրացրած

3. Որպես մարքսիսզ-լենինիզմի գիտակ, մեկից-մեկ ճանաչում ա բոլշևիկներին, անգամ երբ բոլշևիկը՝ վերջինն ա

4. Ինքը շատ ա սիրում Օստին Փաաուերսի մասին կինոները ու անգամ ունի սեփական Մինի Մի

5. Ցանկացած անհասկանալի/տհաճ/զայրացնող իրավիճակում Մանվելն ունի կայուն լուծում՝ ջիգյարով ուշունց

6. Նրա բրիգադում կռվել է քաջարի մարտիկ Լֆիկը, իսկ Տարոնը Սիրունչին զենք է մատակարարել 12 տարեկանում և համատեղել է առուժենոսեցի գործը զորավարի համար

7. Ինքը մեդալները մեքենայի բառդաչոկում ա պահում
8. Կարդալով իր ինքնակենսագրական «Զորավար» գիրքը հասկանում ես, որ պարզապես թյուրիմացություն է եղել, որ Մանվելը իրա բրիգադով մինչև Լիսաբոն չի հասել (բացի դրանից, գրքի աբլոժկեն արդեն հերիք ա Մանվելին Մտամոլորին սիրելու համար)
Լույս է տեսել «Զորավարը» 2-ը
9. Ինքը հռետոր է ու կիրթ-հայեցի խոսքի սենսեյ
10. Ինքը լրագրողների հետ շփվելու գուրուն ա ու միշտ ցնցում ա իր բազմակողմանի զարգացված ինտելեկտով ու էռուդիցիայով


Friday, July 18, 2014

10 պատճառ, ինչում եմ ես սիրում Շմայսին (Photo)

Բարև ընթերցող ջան, երկար պարապուրդից հետո որոշեցի վերադառնալ, որովհետև ցանցը միապաղաղ ա դարձել առանց ինձ (հա, գիտեմ, համեստությունից չեմ մեռնի): Ու որ գալուստս լինի ձկանաչքավարի, ասի մեր սիրելի քաղաքական գործիչներին սեր խոստովանող շարք սկսեմ: Առաջին հերոսս Շմայս Փաթաթօղլուն ա: Շատ եմ «սիրում» իրան ու դրա համար ունեմ 10 պատճառ.

1, Շմայսի դեմքը բարեգթություն է ճառագում... աչքերը փակելու ստիճան


2, Նրա ողջ կեցվածքը պարզապես ճչում է, որ նա իր մեջ է բազմաչարչար հայ ժողովրդի ողջ ցավն ու դժվարությունները, բայց նա պատրաստ է շարունակել տանել այդ խաչը


3, Բացի բարեգթությունից, նրա սֆաթը... էհ, քանդակագործների համար մուսա ծառայող դեմքը բարձր ինետելեկտի մասին է հուշում (էնքան բարձր, որ գլուխը դրան չի հասնում)


4. Շմայսը անկասկած շատ քաջ է եղել ու միշտ ողջ հասակով է կանգնել թշնամու դեմ (որովհետև սենց  պուզայով պառկեր՝ ոտերն ու ձեռները օդում կմնային)


5. Մաչոյական կեցվածքը Շմայսն է մշակել


6. Շմայսը փաթթելու մեծ մասնագետ է ու միշտ պատրաստ է ցուցադրել իր տեխնիկա


7. Հայակական լեռնաշխարհի առաջին արական սեռի ներկայացուցիչն է՝ կայուն հղիության սինդրոմով


8. Նա միշտ պատրստ է ձեռք մեկնել... քյաբաբ վերցնելու համար


9. Նա ապացուցեց, որ նենգ ռուսները հայերից են գողացել Կոլոբոկի կոնցեպտը


10. Նա շատ է սիրում կանանց ու իսկական ջենթլմեն է, հատկապես, երբ նաը հասնում է կանանց մասին արտահայտվելուն