Wednesday, July 23, 2014

BeeLine-ը մեր խեղճ Գարիկին իսկական խեղկատակի տեղ է դրել

Ուզում եմ նախապես ասել, որ ես Քարե դարից չեմ: Ես ժամանկակից մարդ եմ, ով հասկանում է և գիտե, թե ինչ է գովազդը ու շատ նորմալ է ընդունում երբ հայտնի մարդը գովազդում է այս կամ այն հայտնի բրենդը: Օրինակ Մեսսին՝ Pepsi, Լոպեզը՝ կոսմետիկա: Դա շատ նորմալ է, քանի որ դրանից շահում է և աստղը և բրենդը: Բայց ընդհանրապես նորմալ չեմ ընդունում, երբ BeeLine-ը մեր Գարիկին մի քանի կոպեկի դիմաց խեղկատակի է վերածել: Հագցնում են ինչ ուզեն, անում են նրա հետ ինչ ուզեն: Ու դրանից տուժում է Գարիկի անհատականությունը, որը երբեք չի նկատվում աշխարհահռչակ աստղերի պարագայում: Անկեղծ ասած Գարիկի մասնակցությամբ գովազդային արշավից տենց էլ պարզ չի դառնում, թե էդ արշավը ինչ նպատակ է հետապնդում՝ գովազդել Բիլա՞յնը, թե՞ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ստորացնել Գարիկին... Մեկ չոբանի շորեր են հագցնում, մեկ ստիպում են ռոմանտիկ դեմք ընդունել այն միջոցին, երբ նրա մի այտն աղջիկ է համբուրում, մյուսը՝ անհանգստություն պատճառող օրիենտացիայով սերիալի դերասան-տանցոռ-մոդել Երեմյան Մովսեսը: Հնարավոր էր չէ՞ Գարիկի կերպարը ավելի կրեատիվ մտահաղացումներում օգտագործել: Էդ տղու աչքերից երևում ա՝ ինչ դժբախտ ա զգում ինքը վրաց իմբիցիլ չոբանի մարմնավորելով, էլ չեմ ասում ինչ կարելի ա կարդալ «քյարթու» չասեմ, բայց ճիշտ ապրած Գարիկ ապոր աչքերում, երբ իրան տղա ա ուզում թշից պաչի... Մի խոսքով, Բիլայն ջան, վերանայի էլի էդ պոստեռահհոլովակային սցենարները, որտեղ Գարիկը կա, մենք իրան սիրում ենք ու ավելին ենք սպասում թե նրանից, թե ձեզանից:

No comments:

Post a Comment