Friday, August 29, 2014

Մեր հայտնի գործիչներն ու իրենց նմանակները (Photo)

Մեր շքերթը սկսում են Խոսրով Հարությունյանն ու լեգենդար մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն: Հավանաբար Խոսրով Հարությունյանն էլ վատ մարզիչ չէ... համենայն դեպս որպես վարչապետ՝ հեչ բան էր:

Wednesday, August 20, 2014

10 պատճառ՝ ինչու եմ ես սիրում Գալուստ Սահակյանին

1. Դու ասում ես Գալուստ, իսկ ես ասում եմ Տիեզերք, Միտք, Ինտելեկտի սակրալ խորհրդանիշ, Գաղափարական Տիտան, Ինտելեկտուալ ասպետ, Լեվիաֆան... լավ, Լեվիաֆանը չափն անցա, կարող ա Գալուստ Իմաստունը դա որպես քֆուր ընկալի...

2. Տվեք նաարն ցանկացած հարց, ու արդեն 20 վայրկյան հետո էլ չեք էլ հիշի ինչ էիք հարցրել ու ինչա նա հիմա պատասխանում
3. Պարզապես նար անզուգական ու ազնիվ ժպիտի համար

4. Ինչպես ցանկացած ճիշտ նժդեհական, Գալուստը ևս զորավար է ու մենակ երկու զորավար նժդեհական կան, ում զիջում ա Գալուստի տաղանդը: Ասեմ ավելին, ասում ա թուրքերը սենց ակտիվացել էին Գալուստի ահից՝ կարծելով որ արդեն Գալուստ Մակեդոնսկին (ուրիշ բան չկարծեք՝ զորավարական պահով եմ ասում) հենց նենց պոստեր չէր հելնի:

5. Չնայած պատկառելի տարիքին, Գալուստը գերում է կանանց չնայած նրան, որ ըստ չար լեզուների՝ կանայք էլ չեն գերում Գալուստին: (նկարում ինչ որ ռուս ծիտ ուզում ա գերի Գալուստ Գերմաչոյին)

6. Չար լեզուները պնդում էին, որ Գալուստը տարված է միստիցիզմով ու օկկուլտիզմով (նկարում դա պարզ երևում է)... Երևի դրանով է բացատրվում, որ նույն չար լեզուները օնդում են, որ հենց Գալուստին է պատկանում «Պոլտրգեյստ 2» ուղևորափոխադրմամաբ (մեր լեզվով ասած՝ գիծ) զբաղվող ընկերությունը:

7. Գալուստի պատվին գյուռ գյուռ արձաններ կան անգամ Զատկի կղզում: Գիտեին էլի Զատիկցիները, թե ինչ մտքի տիտան ա ծնվելու դարեր անց: Բայց չար լեզուներն իրենց սև գործն անում են ու պնդում են, որ իրականում Գալուստը ջահել տարիներին բնորդ ա աշխատել էդ կողմերում:
 8. Դժվար թե հայ քաղաքական Օլիմպոսում գտնվի սենց դեմոտիվացվող ու մեմացվող մեկը մեկը:
9, Ինքը հոգատար հայր ա... մի այլ կարգի հոգատար... ու ամեն ինչ արել ու անում ա երեխեքի համար... դե պաշտոն ա, բան ա էլի...
10. Հայաստանում Գանդիզմի իրավացիությունն ապացուցելու համար