Showing posts with label ոստիկանություն. Show all posts
Showing posts with label ոստիկանություն. Show all posts

Thursday, September 6, 2012

Ասում են, թե Ալիկ Սարգսյանը նստացրել է իրեն փոքր ժամանակ ծեծողին

Բարև ընթերցող ջան, էսօր մի հատ հետաքրքիր նորություն աչքովս ընկավ Ալիկ Սարգսյանի մասին։ Արդեն երևի մոռացել ես, ընթերցող ջան, բայց Ալիկ Սարգսյանի ոստիկանապետություն վերջին շրջանում բավականին աղմկահարույց  մի գործ եղավ, որի արդյունքում ձերբակալվեց «Գառնի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի (ով ի դեպ Ալիկի մորաքրոջ տղայի հորողբոր տղան է) որդի Արտյուշա Հակոբյանը՝ աղմկահարույց ավազակային հարձակումներ իրականացրած «բանդայի» պարագլուխ լինելու մեղադրանքով։
Էդ կապակցությամբ հետաքրքիր հայտարարություն ա արել հենց Սուրիկ Հակոբյանը, ասելով, որ դեռ պատանեկության տարիներին, Ալիկ Սարգսյաանը մի լավ ծեծ է կերել իր որդու կողմից։ Ավելի կոնկրետ նշվում է 16 արեկան հասակը։ Ըստ Հակոբյանի, դրանից հետո՝ տարիներ շարունակ, ընտանիքների մեջ եղել են նորմալ բարեկամական հարաբերություններ, իրար տուն են գնացել-եկել,  և ոչ ոք չէր կարող սպասել, որ Ալիկը այդքան ժաամանակ թարախը մեջը կպահեր, որ հետո նման կերպով էլ վրեժխնդիր լիներ։
Ինչ վերաաբերում է Ալիկին, ապա վերջինս բնականաբար հերքեց այս լուրը՝ իրեն բնորոշ կիսագրագետ, կիսագրական հայերենով և ենթադրում եմ իրեն այդքան տիպիկ կեղծ պաթոսով հագեցած տոնով։ Ըստ նրա, ընթերցող ջան, սա հերթական «ֆիզզարյադկան» ա (թե ի՞նչ կապ ուներ ֆիզզարյադկան սրա հետ, մենակ մեր Շերլոկ Հոլմսը գիտի), և ով արապ է մնում, իր մասին նման կեղծ լուրեր է տարածում։
Հիմա խոսենք ըստ էության, ընթերցող ջան։ Ճիշտ է, պատմությունը բավաականին պխտոր է և գոնե ես հակված չեմ անվերապահորեն հավատալու Սուրիկ Հակոբյանի ասածին։ Իհարկե, շատ հնարաավո է, որ իրոք Արտյուշան փոքր ժամանակ շան սատակ է արել մեր ապագա կոմիսար Մեգրեին։ Չեմ բացառում նաև, որ վերջինս այդքան տարի մեջ պահել է վիրավորանքը, իսկ երբ տեղը եկել է, «մլիցայություն» է արել (ինչպես հայտնի է, չկա ավելի սարսափեելիի բան, քան պագոններ ստացած աբիժնիկը)։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այս  պատմությունը չէր կարող դառնալ հիմնական պատճառ, որպեսզի Արտյուշա Հակոբյանին ձերբակալեին։
Այ ուրիշ հարց, որ Արտյուշա Հակոբյանը իրոք բանդայի մեջ է եղել և Ալիկ Սարգսյանը՝ հիշելով հին վիրավորանքը, մատը մատին չի տվել վերջինիս էս պատմությունից պրծացնելու համար։ Սա, թերևս ամենահավանական տարբերակն է ինձ թվում, եթե համարենք, որ Սուրիկ Հակոբյանը պարզապես էժան կլյաուզ չի անում։

Thursday, July 5, 2012

Ձերբակալվել է Թոխմախի Մհերի քրոջ տղան

Բարև ընթերցող ջան։ Գիտե՞ս, աչքիս իմ բլոգին ոստիկանությունը հետևումա, բայց լավ մոմենտով՝ օգտագործելով այն, որպես հետագա գործողությունների ինստրուկցիա։ Երեկ էի դեեռ գրել Թոխմախի Մհերի բեսպրեդելի մասին, իսկ էսօր արդեն ձերբակալվելա նրա քրոջ տղան՝ Արման Բադալյանը, որը կասկածվումա մի քանի սպանությունների մասնակցելու համար։
Շրջանառվում են երկու քրեական գործերի անուններ՝ 2008 թվականի մարտի 4-ին սպանությունով ավարտված Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքը և սույն թվականի հունիսի 22-ին նույն համայնքում տեղի ունեցած քրեական հեղինակություն Սուրեն Զորոյանի (Բիճ մականունով) սպանությունը։

Thursday, June 21, 2012

«Հարսնաքարի» գործով ձերբակալությունները շարունակվում են

Բարև ընթերցող ջան, ուզում եմ տեղեկացնել քեզ, որ այսօր վերջապես հայտարարություն է արել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ «Հարսնաքարի» գործի վերաբերյալ։
Ոստիկանապետը նախ տեղեկացրեց, որ արդեն իսկ 6 հոգի ձերբակալվել է ու 1-2 ժամվա ընթացքում կձերբակալվի նաև 7-րդ անձը, ում մասնակցությունը կատարված ողբերգությանը հաստատվել է։
Մի կողմից, մի քիչ սկեպտիկորեն եմ վերաբերվում էս վերջին զարգացումներին, ընթերցող ջան, մի տեսակ հավատ չունեմ էլի մեր ոստիկանության հանդեպ, անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ բառեր ու հայտարարություններա անում Վովան, բայց դե մյուս կողմից էլ, էս անգամ իրոք կարելիա ակնկալել գոնե ինչ որ ցուցադրական արդարություն՝ հաշվի առնելով գործի հնչեղությունը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ այստեղ բանակի պատվի հարցն էլ կա։
Ամեն դեպքում, Գասպարյանը վստահեցրելա, որ կապ չունի թե ով է կանգանած այս ամենի հետևում, կապ չունի, թե ում մարդիկ են ձերբակալվածները և նրանք, ով դեռ կձերբակալվեն, ամեն դեպքում ոստիկանությւնը գործելու է անաչառ ու անկաշկանդ և հայտնաբերելու է բոլոր մեղավորներին։
Չգիտեմ ընթերցող ջան, չգիտեմ, շատ եմ ուզում հավատալ, որ սա ուղղակի բլեֆ կամ ջուր ծեծոցի չէ, հուսանք, որ գործը իրոք ավարտին կհասցվի ու բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները, ԲՈԼՈՐ մեղավորները։

Saturday, June 2, 2012

Աչքներս լույս, վարորդներին որոշել են սնանկ դարձնել

Բերև ընթերցող ջան, ճիշտն ասած էսօր խիստ ջղայնացած եմ, որովհետև էս մեր չինովնիկները որոշել են այնպես անել, որ Հայաստանում ապրելը անհնար լինի։ Մթոմ ամեն ինչ լավ էր ու էլ բան չկար «ուղղելու» հիմա էլ մեր ազիզ բալեքը որոշեցին Ճանապարհային Երթևեկության Կանոնները ավելի խստացնել, իսկ դրանց խախտման դեպքում սահմանված տուգանքների չափերը անգամներով մեծացնել։