Showing posts with label սկանդալ. Show all posts
Showing posts with label սկանդալ. Show all posts

Thursday, September 6, 2012

Ասում են, թե Ալիկ Սարգսյանը նստացրել է իրեն փոքր ժամանակ ծեծողին

Բարև ընթերցող ջան, էսօր մի հատ հետաքրքիր նորություն աչքովս ընկավ Ալիկ Սարգսյանի մասին։ Արդեն երևի մոռացել ես, ընթերցող ջան, բայց Ալիկ Սարգսյանի ոստիկանապետություն վերջին շրջանում բավականին աղմկահարույց  մի գործ եղավ, որի արդյունքում ձերբակալվեց «Գառնի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի (ով ի դեպ Ալիկի մորաքրոջ տղայի հորողբոր տղան է) որդի Արտյուշա Հակոբյանը՝ աղմկահարույց ավազակային հարձակումներ իրականացրած «բանդայի» պարագլուխ լինելու մեղադրանքով։
Էդ կապակցությամբ հետաքրքիր հայտարարություն ա արել հենց Սուրիկ Հակոբյանը, ասելով, որ դեռ պատանեկության տարիներին, Ալիկ Սարգսյաանը մի լավ ծեծ է կերել իր որդու կողմից։ Ավելի կոնկրետ նշվում է 16 արեկան հասակը։ Ըստ Հակոբյանի, դրանից հետո՝ տարիներ շարունակ, ընտանիքների մեջ եղել են նորմալ բարեկամական հարաբերություններ, իրար տուն են գնացել-եկել,  և ոչ ոք չէր կարող սպասել, որ Ալիկը այդքան ժաամանակ թարախը մեջը կպահեր, որ հետո նման կերպով էլ վրեժխնդիր լիներ։
Ինչ վերաաբերում է Ալիկին, ապա վերջինս բնականաբար հերքեց այս լուրը՝ իրեն բնորոշ կիսագրագետ, կիսագրական հայերենով և ենթադրում եմ իրեն այդքան տիպիկ կեղծ պաթոսով հագեցած տոնով։ Ըստ նրա, ընթերցող ջան, սա հերթական «ֆիզզարյադկան» ա (թե ի՞նչ կապ ուներ ֆիզզարյադկան սրա հետ, մենակ մեր Շերլոկ Հոլմսը գիտի), և ով արապ է մնում, իր մասին նման կեղծ լուրեր է տարածում։
Հիմա խոսենք ըստ էության, ընթերցող ջան։ Ճիշտ է, պատմությունը բավաականին պխտոր է և գոնե ես հակված չեմ անվերապահորեն հավատալու Սուրիկ Հակոբյանի ասածին։ Իհարկե, շատ հնարաավո է, որ իրոք Արտյուշան փոքր ժամանակ շան սատակ է արել մեր ապագա կոմիսար Մեգրեին։ Չեմ բացառում նաև, որ վերջինս այդքան տարի մեջ պահել է վիրավորանքը, իսկ երբ տեղը եկել է, «մլիցայություն» է արել (ինչպես հայտնի է, չկա ավելի սարսափեելիի բան, քան պագոններ ստացած աբիժնիկը)։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այս  պատմությունը չէր կարող դառնալ հիմնական պատճառ, որպեսզի Արտյուշա Հակոբյանին ձերբակալեին։
Այ ուրիշ հարց, որ Արտյուշա Հակոբյանը իրոք բանդայի մեջ է եղել և Ալիկ Սարգսյանը՝ հիշելով հին վիրավորանքը, մատը մատին չի տվել վերջինիս էս պատմությունից պրծացնելու համար։ Սա, թերևս ամենահավանական տարբերակն է ինձ թվում, եթե համարենք, որ Սուրիկ Հակոբյանը պարզապես էժան կլյաուզ չի անում։

Thursday, August 30, 2012

Փաստորեն դեպորտ արված սիրահայերի հարցը այդքան էլ միանշանակ չէր

Բարև ընթերցող ջան, երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, երբ սիրիահայ մեր հայրենակիցներիցներից մեկը բաց նամակ էր գրել, որտեղ մի այլ կարգի քլնգում էր սփյուռքի նախարարությունն էլ, Հայաստանն էլ, ոստիկանությունն էլ... մի խոսքով լավ ջղայնացած էր։
Գաղտնիք չի, թե ես ինչ կարծիք ունեմ նույն սփյուռքի նախարարության ու այլ պետական կառույցների մասին, սակայն մի հանգամանք կար, որ մի տեսակ դուրս չեկավ էդ նամակում՝ հեղինակը ոնց որ ժժողովրդի երեսով էր տալիս ժամանակին իր ընտանիքի կողմից արված լավությունը ու դեռ մի բան էլ հայտարարեց, որ հարամ թող լինի։ 

Tuesday, August 28, 2012

Իրավապաշտպան Միկա Դանիելյանը թքած ունի այլ իրավապաշտպանների վրա

Բարև ընթերցող ջան, բա´, ստեղ են ասել, աշխարհ կանգնի, ես ստեղ ինջնեմ։ Էն մի հատ Միկա Դանիելյան կա է՜, էն որ նայում ես վրեն ու հասկանում ես, որ ինքը ոչ միայն իրավապաշտպան ա, այլև Հելսինկյանից ա, ոչ տարել, ոչ բերել, հայտարարել ա, որ թքած ունի այն իրավապաշտպանների վրա, որոնք ներկա չեն եղել Արման Վեզիրյանի դատավարությանը։
Փաստորեն վերջապես հասկացա, թե ինչ ա պետք իրավապաշտպան կոչվելու իրավունք ունենալու համար՝ ազգի 70 տոկոսից նողկանք զգալու խոստովանություն արած, նեմեցկի (ու ոչ միայն նեմեցկի) չափալախներ բազմակի կերած Արման Վեզիրյանի դատերին ներկա լինելը։ Էդ արդեն ինձ մոտ տպավորություն ա ստեղծվում, որ Վեզիրյանը ոչ թե գրանտակե... էհ, էս ինչ եմ ասում, ոչ թե իրավապաշտպան ա, այլ իկոնա...
Իսկ եթե հարցին նայենք մի քիչ այլ պրիզմայից, ստացվում է, որ մեծն իրավապաշտպան, ես անգամ կասեի իրավապաշտպանաց-իրավապաշտպան Միկա Դանիելյանը իր բերանով ասում ա, որ թքած ունի այնպիսի կարկառուն իր կոլլեգաների վրա, ինչպիսիք են ազերաֆիլ Գեորգի Վանյանն ու Վանյանաֆիլ և քլինթոնի անոն(իմ)իստ Արթուր Սաքունցն են, որովհետև նրանք էլ դատին ներկա չեն եղել...
Ա դե, ընթերցող ջան, բա ի՞նչ, մի կողմից, ով-ով, բայց դե իրավապաշտպանը՝ իրավապաշտպանին վիձիտ իզդալեկա, նենց որ էս անգամ Դանիելյանը անկեղծ ա ու միամիտ-միամիտ չեսնի հայտարարել ա, որ թքած ունի նման իրավապաշտպանության վրա։ Միակ բանվը, որ կհավելեր Ձկան Աչքը, կայանում է նրանում, որ խելացի մարդը թքած ունի նաև Միկա Դանիելյանի պես իրավապաշտպանների վրա էլ։

Monday, August 6, 2012

Ռուսերենի, երգելու, Սուրեն Առուստամյանի, Սոնա Շահգելդյանի և գեղացիության մասին

Բարև ընթերցող ջան, բա չիմացար, Սոնա Շահգելդյանը դեռ խիստ ցավագին է ընդունում ռուսերենի իմացության մասին ցանկացած ակնարկ ու գնահատում է դրանք որպես անձնական վիրավորանք, անգամ եթե իր անունը ուղղակիորեն չի տրվել։ Հիմա էլ Սոնան նեղացել է Սուրեն Առուստամյանից, որը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ա պարտադիր է ռուսերենի իմացությունը միջազգային մրցույթների մասնակցելու համար, պատասխանել է, որ այո´, պարտադիր է։
Սոնա Շահգելդյանն էլ ոչ տարել, ոչ բերել ու Սուրեն Առոււստամյանի հասցեին շփփցրել ա.

Thursday, August 2, 2012

Լֆիկի դեմ ցուցմունք են սկսել տալ սպանություն պատվիրելու վերաբերյալ

Բարև ընթերցող ջան, չգիտեմ թե որքանով է հավաստի լուրը, բայց «Ժամանակ» թերթը գրում է, որ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդու սպանության գործով ձերբակալված և վերջերս Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունքներ տալ, ընդ որում շատ մանրամասն ցուցմուքներ, որոնցում մատնանշել է Լֆիկին, որպես այդ սպանության պատվիրատու։
Եթե հիշում ես, ընթերցող ջան, սրանից 8 տարի առաջ Երևանի Դավիթաշեն թաղամասը վերածվել էր իսկական մարտի դաշտի Ծաղիկ Ռուբոյի ու Լֆիկի կլանների միջև։ «Մարտական գործողությունների» աշխարհագրությունը միայն Դավիթաշենով չսահմանափակվեց. մի քանի շաբաթ աղմկահարույց սպանություններ ու փոխհրաձգություններ էին տեղի ունենում քաղաքի տարբեր կետերում։ Այս միջադեպերի արդյունքում զոհվեցին մի քանի մարդիկ երկու կողմերից էլ (Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, Լֆիկի քրոջ որդիները, թիկնապահներ)։

Friday, July 27, 2012

Սկանդալային մանրամասներ Մերիլին Մոնրոյի կյանքից. Ջեյն Լոուրենսը պնդում է, որ նա քնել է Մոնրոյի հետ


Բարև ընթերցող ջան, մի շատ ուշագրավ հոդված կարդացի, որը որոշեցի թարգմանել նաև քո համար։ Կարծում եմ քեզ էլ հետաքրքիր կլինի։ 

Մերլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակվել է մի նոր գիրք, որտեղ բացահայտվում են այլ կանանց նկատմամբ սեքս սիմվոլի սեքսուալ համակրանք զգալու մասին փաստեր։ Գիրքը կոչվում է «Մերիլին Մոնրո. Իմ փոքրիկ գաղտնիքը», որը գրվել է դերասանուհու առաջին երկրպագուների ակումբի անդամի՝ Ջեյն Լոուրենսկի հիշողությունների հիմման վրա, ով այն ժամանակ 16 տարեկան է եղել։
Օրինակ, գրքի մեջ նկարագրվում է մի դրվագ, որտեղ 29-ամյա դերասանուհին համբուրել է իր երկրպագուհու շրթունքները՝ շատ մեղմորեն ու երկար։ Տիկին Լոուրենսը հիշում է նաև, թե ինչպես նա դարձավ էկրանի աստվածուհու ամենավստահելի անձնացից մեկը, ում նա «իմ փոքրիկ գաղտնիք» էր անվանում և ինչպես էր գերաստղը իր՝ անչափաահասի հետ սեռաական հարաբերություններ ունենում։

Monday, July 16, 2012

Հիլարի Քլինթոնի վրա լոլիկներ, շշեր և կոշիկներ են նետել

Դե չեն սիրում էլի Հիլարի ծյոծյային, հո զոռով չի՞։ Ամերիկացիներին ընդհանրապես սիրելը մի քիչ դժվար բանա, իսկ էս տուպոյ բլանձինկից առհասարակ սաղ մոլորկն արդեն ալլերգիա ունի։ Հեն ա, հիմա էլ Եգիպացի ժողովուրդը իր ջերմագին «շնորհակալությունն ա» հայտնել ԱՄՆ պետքարտուղարին իրենց երկրի հերն անիծելու ու իսլամիստներին իշխանության բերելու համար։ Ասում ա, բացի նետած լոլիկներից ու շշերից, նաև Մոնիկա են գոռացել եգիպտացիք՝ ցանականալով հիշեցնել նրա աչ պակաս բեխեր ամուսնյակի փառավոր կենսագրականը։

Friday, June 22, 2012

ԱԺ-ն իրոք որ Շուշան Պետրոսյանի տեղը չէ

Բարի լույս, ընթերցող ջան։ Հիշու՞մ ես ինչ աղմուկ էր բարձրացրել Շուշան Պետրոսյանի ՀՀԿ-ական համամասնական ցուցակում ընդգրկվելը։ Հիշու՞մ ես, ինչ մուննաթ ու զուննաթ էր անում Շուշանը, երբ իրեն մեղմորեն, իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան մեղմորեն, մատնանշում էին, թե այ մարդ, քեզանից ի՞նչ պատգամավոր, լավ երգում ես էլի, բայց ուր ես խցկվում խորհրդարան։

Էսօրվա նիստում երևաց, թե ինչքան տեղին էին նման կարծիքներն ու դիրքորոշումները ու ինչքան անտեղին էր Շուշան Պետրոսյանի մուննաթը։ Նենց էր ստացվել, որ «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրինագծերի քվեարկության ժամանակ ինչ որ տեխնիկական խոտան էր առաջացել, և Հովիկ Աբրահամյանը ստիպված պատգամավորներին հատ առ հատ հարցնում էր, արդյոք կո՞ղմ են, թե՞ դեմ, որպեսզի քարտուղարությունը այդպես գրանցի քվեարկության արդյունքները։

Wednesday, June 13, 2012

Ռեփեր Տիմատին ստորացնում է այլ երգիչների իր նոր տեսահոլովակում

Բարև ընթերցող ջան։ Ես էդքան էլ չեմ սիրում Տիմատիին, բայց էս իրա վերջին տեսահոլովակը բոմբա. կոչվումա "Давай до свидания" կոչվող հոլովակում նա և մի քանի այլ ռեփերներ «դոսվիդանիա են անում» ռուսական էստրադային մի քանի աստղեր բբավականին կոպիտ արտահայտություններով ու ագրեսիվ հումորով։