Showing posts with label պատգամավոր. Show all posts
Showing posts with label պատգամավոր. Show all posts

Monday, September 24, 2012

Գեներալների արկածներն ԱԺ-ում շարունակվում են


Մեր փառապանծ գեներալները շարունակում են իրենց տուռնեն հայոց պառլամենտում գեներալներ Մանվելն (Сципион Армавирский) և Սեյրանը (Гай Юлий Сейран) շարունակում են անտարբերություն ցուցաբերել ԱԺ աշխատանքի նկատմամբ. նիստերի ժամանակ լուռ են, իսկ հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեն մասնակցում, պարզապես իրենց օգնականներին են ուղարկում։

Tuesday, September 18, 2012

10 պատճառ, թե ինչու եմ ես սիրում Կարեն Ավագյան

Երկնեց երկիր, երկնեց երկին, երկնեց և Ծովը ծիրանի, ծնվեց մի խարտյաշ մանկիկ՝ հանրապետկանի կրծքանշանիկով։
Ահա այսպես եմ ես պատկերացնում իմ ամենասիրելի քաղաքական գործիչներից մեկի ծնունդը Քրիստոսի ծնունդից 1974, իսկ Նժդեհի ծնունդից (իր դեպքում այս մեկն ավելի էական է) 88 տարի անց, ընթերցող ջան։
Դժվար է այս տիտանին և հայ քաղաքական մտքի Էվերեստին ըստ արժանավույնս նկարագրել բառերով, անգամ վերբալ կերպով բացատրելն է դժվար, թե ինչու եմ ես Կարեն Ավագյանին սիրում, այդ պատճառով, կներկայացնեմ իմ հերոսի արժանիքների պրեզենտացիան՝ ֆոտոշարքի տեսքով։

Այսպիսինն էր նա շա՜տ ատրիներ առաջ...

... Եվ այսպիսին է Վահագն աստծո 21-րդ դարի մարմնավորումն այսօր

Կարեն Ավագյանը մեծ ինտելեկտուալ է, ինչը երևում է միանգամից, երբ նա հայտնվում է նենգ լրագրողների օբյեկտիվում՝ մտորելիս...




Կարեն Ավագյանը բանախոսության տիտան է և Դամոկլեսը պատով է տվել գլուխը՝ սրի հետ հանդերձ, թե կարող է հռետորությամբ հավասարվել մեր դյութազունի հետ...






Կարեն Ավագյանը մեծ (բառի բուն և փոխաբերական իմաստով) մարզիկ է, ԱՏԼԵՏ, не побоюсь я этого слова...



Կարեն Ավագյանը գերում է կանանց սրտերը...


Կարեն Ավագյանի կողքին են ձգտում հայտնվել տարբեր պետական և հոգևորական այրեր...




Կարեն Ավագայնը միշտ գիտի, թե ինչպես անել, որ կադրում լավ դուրս գա...



... դե... համարյա միշտ...


Կարեն Ավագյանը միշտ պատրաստ է կուրծք տալ երիտհանրապետականների համար (բառի բուն և փոխաբերական իմաստով)...


Կարեն Ավագյանը բարի է, բայց նրան հաճախ զայրացնում են, հատկապես լրագրողները, բայց նրանք միանգամից սատվում են Կարեն Ավագյանի խստաշունչ հայացքից միայն...



... Եվ այսքանից հետո չարամիտներն ուզու՞մ են փոխարինել եղևնու պես մշտադալար ու հավերժ երիտասարդ այս հրաշքին, և այլ մարդու նշանակե՞լ ՀՀԿ երիտթևի գլխին։ ԵՐԲԵՔ, ես հայտարարում եմ իմ զորակցությունը Կարեն Ավագյանին...

Կարեն Ավագյան, դու իմ կուռքն ես!

Wednesday, August 1, 2012

Ճոյտը նոր «ինտելեկտուալ հրավառությունը»

Բարև ընթերցող ջան։ Գիտե՞ս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արմավիրի մարզում ինչ որ բնական կատակլիզմ է եղել, որի արդյունքում այդ մարզը ստաբիլ կերպով մեզ մատակարարում է Աղի Հանքի պոտենցիալ կլիենտներով, որոնք չգիտես ինչու հայտնվում են քաղաքական դաշում։ Ասենք չեմ զարմանա, եթե պարզվի, որ ինչ որ երկնաքար է ընկել, ընդ որում ընկել է մի քանի հոգու գլխի, ինչից վերջիններիս կտցրել ա։ Այլ տարբերակ դժվար լինի... կամ էլ ատոմակայանի ճառագայթման տակ են մեծացել, բայց դե եկեք խոսենք ըստ էության։
Էլի իմ տեսադաշտում հայտնվել է Ճոյտը՝ իր նոր հիասքանչ հարցազրույցով.

Saturday, July 14, 2012

Եթե գիտեիք որ 44 ձայն չեք հավաքելու, էլ ինչու՞ կազմակերպեցիք

Բարև ընթերցող ջան, ինչպե՞ս ես։ Ես օր օրի ավելի եմ համոզվում այն բանում, որ մեր խորհրդարանը տեղով թերություն է մի մեծ՝ վերից վար, դիմադիրներով ու ընդդիմադիրներով հանդերձ։ Ու էս իմ համոզման ֆոնի վրա եթե գումարենք էն ցիրկը, որին վերածվեց Վահե Ավետյանի սպանության բացահայտման և պատժման արդար մղումը, ու զզվելը պարզապես գալիս է, հատկապես այսպես կոչված ընդդիմությունից։

Saturday, July 7, 2012

Թոխմախի Մհերի «ցնցող» հարցազրույցը

Բարև ընթերցող ջան, կներես եթե զզվցնում եմ Թոխմախի Մհերի թեմայով, բայց իմ համար իր հարցը կարևորագույնա, որովհետև ինչպես գրել էի նախորդ գրառմանս մեջ, նրա օրինակի վրա երևալու է, թե ինչքանով էր Նեմեցի դեպքը նախադեպային ու հեռանկարային։ Համ էլ, սիրելի ընթերցող, իրոք շատ «հաջող» հարցազրույցա տվել էս խելքի կծիկը, կարդում ես ու «հաճույք» ստանում նրա փայլուն մտքի թռիչքից։ Մի քանի մեջբերում.

Friday, July 6, 2012

Արդյոք Թոխմախի Մհերը վայր կդնի՞ իր մանդատը

Բարև ընթերցող ջան, լավ նորություններն ավելանում են ու էսօր արդեն lragir.am-ն ա անդրադարձել Թոխմախի Մհերի հրաժարականի հարցին։ Ճիշտ ա, իրանք էդքան լավատես չէին էս հարցում, ինչքան ես, բայց դե ամեն դեպքում, ամեն ինչ սկսվում է առաջին քայլերից, իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մինչև չլինի հասարակական լայն արձագանք, իշխանությունները իրար չեն սկսում գալ։
Ամեն դեպքում, ընթերցող ջան, չի էլ կարելի ասել, որ Լրագրի մտահոգություններն անհիմն են, երբ այն գրում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ եզակի դեպք է, երբ իշխանավորներից մեկի հարազատ-բարեկամին են ձերբակալում՝ ինչ որ հանցագործության մեղադրանքով, բայց ամենևին էլ հաճախ չի, որ դա բերում է ազդեցիկ իշխանավոր պաշտոնանկությանը։ Փաստացի, Նեմեցի դեպքը առաջին նախադեպն է, երբ կատարված ապօրինությանը հետևեցին կոնկրետ քայլեր։

Wednesday, July 4, 2012

ԱԺ-ի հին-նոր լկտին՝ Թոխմախի Մհերը

Բարև ընթերցող ջան, գիտե՞ս, սկզբում նախընտրական թոհուբոհի ընթացքում, հետո էլ հետընտրական շրջանում Լֆիկա-Նեմեցական ցինիզմի ու բեսպրեդելի ֆոնի վրա մի տեսակ աչքներիս չէր երևում մի յալ ակնառու լկտի ու բեսպրեդելշիկ՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը Թոխմախի Մհերը։ Այնինչ, սույն խեղկատակը դիտարժան էկզեմպլյար է։
Օրինակ, դեռ մի քաանի շաբաթ է, ինչ ձևավորվել է Ազգային Ժողովի նոր կազմը, իսկ Թոխմաթի Մհերը արդեն իսկ իր վարքի ամեն դրսևորումով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի ինչպես օրենքի ու ներքին կանոնակարգի, այնպես էլ էլեմենտար էթիկայի ու դաստիարակության վրա։ Բերեմ երկու օրինակ։

Tuesday, July 3, 2012

Ծառուկյանը չափազանց զբաղված է քաղաքականությամբ զբաղվելու համար

Բարև ընթերցող ջան, էսօր հետդ խոսելու եմ մեր ականավոր օլիգարխ, ազգի (համենայն դեպս Կոտայքի և մի քանի այլ մարզերի բնակչության մի ստվար զնագվածի) պապա, մեծանուն սպորտսմեն, դեռևս իր ակնառու տաղանդը չդրսևորած քաղաքական գործիչ ու պարզապես առյուծներ սիրող տղա՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությանը, իսկ մեր մեջ ասած՝ դրա ի սպառ բացակայությանը։
Դե գիտես երևի, ընթերցող ջան, այսօր Հայաստան է ժամանում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը, ով պետք է ելույթ ունենա ԱԺ-ի խմբակցությունների մասնակցությամբ նիստի ժամանակ։ Ինչպես տեղեկացրել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանը դժվար թե կարողանա մասնակցել այդ նիստին, քանի որ խիստ զբաղված է գալիք Օլիմպիական խաղերով...

Wednesday, June 27, 2012

ՀՀԿ-ի հերթական ծաղրածուն

Բարև ընթերցող ջան, էսօր քո հետ կբամբասենք հանրապետականներից, որովհետև այս կուսակցությունը գնալով քաղաքակն ուժից վերածվում է ծաղրածուների արտադրամասի։ Վերջին շրջանում կլունադայի նոր գիտակ է սկսել աչքովս ընկնել՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի, ով ին որ բուռն ակտիվություն է ծավալել և օրը հինգ հարցազրույց ու հայտարարություններա անում։
Ընթերցող ջան, խոխմը էնա, որ սրանից մի քանի ամիս առաջ դեռ ինքը կարծես թե հիմնովին գրանցվել էր քաղաքական դիակների ցուցակում, բայց արի ու տես, որ չէ, դեռ չի սպառել իր հաղթական կորովը ծերուկը։ Օրինակ էսօր, ընթերցող ջան, միանգամից երկու հարցազրույց ընկավ աչքովս, որտեղ քաղաքական մտքի տիտանը խոսում էր կառաավարությունից, կառավարության ծրագրից և իհարկե Նեմեցից։

Monday, June 25, 2012

ՀՀԿ փոխնախագահը փորձեց փրկել Նեմեցին

Բարև ընթերցող ջան, կներես, բայց նոր շաբաթը պետքա սկսեմ նեգատիվ նոտայով, որովհետև զարմանում եմ ՀՀԿ-ի դրսևորած բացարձակ անգրագետ և ապաշնորհ վարքից։ Այս անգրագիտությունը հատկապես ընդգծվեց «Հարսնաքարի» դեպքերին հետևած տարբեր բարձրաստիճան ՀՀԿ-ականների խիստ անհաջող փորձերին՝ միտված պաշտպանելու Նեմեց Ռուբոյի «բարի» համբավը (թե ուրա այնտեղ բարի համբավ, սկի Նեմեցն էլ չգիտի) ու մեղքը սրա-նրա վրա բարդելուն։
Շարմազանովի «հանճարեղ» հայտարարությանը հետևեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի ոչ պակաս հանճարեղ հարցազրույցը և այս թեմայի շուրջ արված նրա մեկնաբանությունները։ Մեջբերեմ մի քանի հատված վեջինիս հարցաազրույցից.

Friday, June 22, 2012

ԱԺ-ն իրոք որ Շուշան Պետրոսյանի տեղը չէ

Բարի լույս, ընթերցող ջան։ Հիշու՞մ ես ինչ աղմուկ էր բարձրացրել Շուշան Պետրոսյանի ՀՀԿ-ական համամասնական ցուցակում ընդգրկվելը։ Հիշու՞մ ես, ինչ մուննաթ ու զուննաթ էր անում Շուշանը, երբ իրեն մեղմորեն, իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան մեղմորեն, մատնանշում էին, թե այ մարդ, քեզանից ի՞նչ պատգամավոր, լավ երգում ես էլի, բայց ուր ես խցկվում խորհրդարան։

Էսօրվա նիստում երևաց, թե ինչքան տեղին էին նման կարծիքներն ու դիրքորոշումները ու ինչքան անտեղին էր Շուշան Պետրոսյանի մուննաթը։ Նենց էր ստացվել, որ «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրինագծերի քվեարկության ժամանակ ինչ որ տեխնիկական խոտան էր առաջացել, և Հովիկ Աբրահամյանը ստիպված պատգամավորներին հատ առ հատ հարցնում էր, արդյոք կո՞ղմ են, թե՞ դեմ, որպեսզի քարտուղարությունը այդպես գրանցի քվեարկության արդյունքները։

Tuesday, June 19, 2012

Գեներալ Մանվելը նեղվել է

Բարև ընթերցող ջան, որոշեցի Նեմեցի ու հարսնաքարի թեմային չանդրադառնալ, որովհետև հաստատ չեմ կարա առանց հայհոյանքների գրել, դրա փոխարեն, արի կիսապոզիտիվ մ նորություն պատմեմ, որ էսօր առավոտյան կարդացի թերթում։
Ուրեմն, թնթերցող ջան, հիշու՞մ ես էն ԱԺ նախագահի ընտրությունների պատմությունը, որ թերթիկներից մեկի վրեն գրել էին «Մուկ - ՈՉ», որ հետո էլ լուրեր էր տարածվել, թե Մուկը երկար փնտրտուքից հետո պարզելա, որ գրողը գեներալ Մանվելնա, բայց ռիսկ չի արել բան ասի մեր օրերի Հաննիբալին։

Saturday, June 2, 2012

Ինչ տիպի օրինագծեր կարող են առաջարկել օլիգարխները

Նորից բարև ընթեցող ջան, ասի օրվա վերջը դրական նոտայով ավարտեմ ու մի քիչ երևակայեմ, թե ի՞նչ կլինի, եթե մեր սիրասուն օլիգարխ ու գեներալ պատգամավորները հավատարիմ մնան իրենց խոստումներին և օրինագծեր մշակեն ու դեռ մի բան էլ առաջարկեն.

- Ս. Ալեքսանյանին/Ս. Ալեքսանյանի կնոջը պատկանող բոլոր կազմակերպությունները և բիզնեսները պետք է ազատվեն եկամտահարկից, քանի որ դրանք հանդիսանում են կրոնական կազմակերպության մաս, որի գլխին կանգնած է Քրիստոսից հետո երկրորդ մարդը։ Այսուհետ, այս նոր հավատքի նշանը կլինի շաքարի մեջ կիսով չափ թաղված կեղծ «Victoria's secret» բրենդը կրող կրծկալը։
Հեղինակը՝ Ս. Ալեքսանյան

Thursday, May 31, 2012

Գեներալ Մանվելը լիմոնադ էր ուզում, իսկ Սեյրանն իր համար պատասխան չի տալիս

Բարև ընթերցող ջան, չես պատկերացնի էսօր ինչքան եմ ծիծաղացել, երբ կարդացի մեր հերոս հռչակված երկու թալանչի շոֆեռ-գեներալների՝ Սերյանի ու Մանվելի հարցազրույցները։ Երևումա տղերքը լավ ռելաքս են արել ընտրություններից հետո ու վերջին երեք ծալքերը, որ դեռ աշխատում էին իրանց գանգատուփերում տեղակայված օրգանում, այլևս էլ չեն աշխատում։
Բոցերի հիթ շքերթի մեկնարկը տվեց գեներալ Մանվելը, երբ լրագրողներին հայտարարեց, որ դեռ նոր է եկել խորհրդարան ու դեռ չգիտի, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։ Այդքանով նրա մտավոր-վերլուծական կարողությունների ռեսուրսը սպառվեց ու ճեպազրույցի ողջ ընթացքում նա միայն պարբերաբար կանչում էր Սեյրանին լիմոնադ խմելու, մեկ էլ ձեռքի հետ մուննաթ էր գալիս այն մարդկանց վրա, ովքեր ճանապարհ էին խնդրում, որպեսզի անցնեին։ Ասում են, թե Մանվելը անգամ վրդովվել էր, բա թե «մի հատ էլ չշարվե՞նք»։

Friday, May 25, 2012

Մեր ԱԺ-ից ե՞նք բողոքում, մի Ուկրաինականին նայեք

Բարև ընթերցող ջան, ուզում եմ էսօր մի քիչ ուրախացնեմ քեզ։ Ուրեմն, դեպքը տեղիա ունեցել Ուկրաինական Ռադայում՝ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Մի հատ նայի էս վիդեոն ու կհասկանաս, թե ինչ տխուր ու միապաղաղա մեր պառլամենտական կյանքը։ Աչքիս մերոնց ուղղարկենք թրեյնինգների, որ մեր մոտ էլ սենց ակտիվ ու դինամիկ նիստեր կարողանան անցկացնել, թե չէ էս ինչա՞...