Showing posts with label ծեծկռտուք. Show all posts
Showing posts with label ծեծկռտուք. Show all posts

Friday, June 29, 2012

Շուշան Պետրոսյանը լավ կանի լռի

Բարև ընթերցող ջան, Ձկան Աչքը ուշիուշով հետևում է մեր մթոմ քաղաքական, մթոմ գործիչներին, որոնք կարծես թե ինչ որ մի խելահեղ մրցավազքի մասնակցեն, թե ով ավելի հիմնարար կապացուցի, որ խորհրդարանի և քաղաքականության հետ իրենք նույնքան կապ ունեն, որքան Չերչիլլը կարուձևի խմբակի հետ։ Տեսադաշտումս կրկին հայտնվել է առաջին հիպպի պատգամավորը՝ Շուշան Պետրոսյանը։
Ընդհանրապես, գնալով հավատում եմ, որ Շուշանն իրոք հիպպի է և հիպպիական լավագույն ավանդույթներին հետևելով, հարցազրույցներին ներկայանում է խիստ ուռած վիճակում։ Այլ բացատրություն գտնել Պետրոսյանի ֆեերիկ հայտարարությունների ու կոչերի մասով դժվարանում եմ։ Հարսնաքարի միջադեպի մասին խոսելիս երգչուհի-հիպի-պատգամավորը բառացիորեն ասել է հետևյալը.

Friday, May 25, 2012

Մեր ԱԺ-ից ե՞նք բողոքում, մի Ուկրաինականին նայեք

Բարև ընթերցող ջան, ուզում եմ էսօր մի քիչ ուրախացնեմ քեզ։ Ուրեմն, դեպքը տեղիա ունեցել Ուկրաինական Ռադայում՝ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Մի հատ նայի էս վիդեոն ու կհասկանաս, թե ինչ տխուր ու միապաղաղա մեր պառլամենտական կյանքը։ Աչքիս մերոնց ուղղարկենք թրեյնինգների, որ մեր մոտ էլ սենց ակտիվ ու դինամիկ նիստեր կարողանան անցկացնել, թե չէ էս ինչա՞...