Showing posts with label չինովնիկ. Show all posts
Showing posts with label չինովնիկ. Show all posts

Tuesday, September 18, 2012

10 պատճառ, թե ինչու եմ ես սիրում Կարեն Ավագյան

Երկնեց երկիր, երկնեց երկին, երկնեց և Ծովը ծիրանի, ծնվեց մի խարտյաշ մանկիկ՝ հանրապետկանի կրծքանշանիկով։
Ահա այսպես եմ ես պատկերացնում իմ ամենասիրելի քաղաքական գործիչներից մեկի ծնունդը Քրիստոսի ծնունդից 1974, իսկ Նժդեհի ծնունդից (իր դեպքում այս մեկն ավելի էական է) 88 տարի անց, ընթերցող ջան։
Դժվար է այս տիտանին և հայ քաղաքական մտքի Էվերեստին ըստ արժանավույնս նկարագրել բառերով, անգամ վերբալ կերպով բացատրելն է դժվար, թե ինչու եմ ես Կարեն Ավագյանին սիրում, այդ պատճառով, կներկայացնեմ իմ հերոսի արժանիքների պրեզենտացիան՝ ֆոտոշարքի տեսքով։

Այսպիսինն էր նա շա՜տ ատրիներ առաջ...

... Եվ այսպիսին է Վահագն աստծո 21-րդ դարի մարմնավորումն այսօր

Կարեն Ավագյանը մեծ ինտելեկտուալ է, ինչը երևում է միանգամից, երբ նա հայտնվում է նենգ լրագրողների օբյեկտիվում՝ մտորելիս...




Կարեն Ավագյանը բանախոսության տիտան է և Դամոկլեսը պատով է տվել գլուխը՝ սրի հետ հանդերձ, թե կարող է հռետորությամբ հավասարվել մեր դյութազունի հետ...






Կարեն Ավագյանը մեծ (բառի բուն և փոխաբերական իմաստով) մարզիկ է, ԱՏԼԵՏ, не побоюсь я этого слова...



Կարեն Ավագյանը գերում է կանանց սրտերը...


Կարեն Ավագյանի կողքին են ձգտում հայտնվել տարբեր պետական և հոգևորական այրեր...




Կարեն Ավագայնը միշտ գիտի, թե ինչպես անել, որ կադրում լավ դուրս գա...



... դե... համարյա միշտ...


Կարեն Ավագյանը միշտ պատրաստ է կուրծք տալ երիտհանրապետականների համար (բառի բուն և փոխաբերական իմաստով)...


Կարեն Ավագյանը բարի է, բայց նրան հաճախ զայրացնում են, հատկապես լրագրողները, բայց նրանք միանգամից սատվում են Կարեն Ավագյանի խստաշունչ հայացքից միայն...



... Եվ այսքանից հետո չարամիտներն ուզու՞մ են փոխարինել եղևնու պես մշտադալար ու հավերժ երիտասարդ այս հրաշքին, և այլ մարդու նշանակե՞լ ՀՀԿ երիտթևի գլխին։ ԵՐԲԵՔ, ես հայտարարում եմ իմ զորակցությունը Կարեն Ավագյանին...

Կարեն Ավագյան, դու իմ կուռքն ես!

Monday, September 17, 2012

Վովա Գասպարյանն իրեն շլանգի տեղ է դրել

Բարև ընթերցող ջան, այ ստեղ են ասել, ով զոռբայություն անի, ով մուննաթ գա։ Վովաա Գասպարյանը արձագանքել է մամուլում բավականին բուռն քննարկվող նորություններից մեկին՝ Անգելինա Գասպարյանի (ամենայն հայոց ոստիկանապետի դստեր) մանկական Եվրոտեսիլին մասնակցել-չմասնակցելու հարցը։
Ընթերցող ջան, չգիտեմ ում, ոնց, բայց իմ խորին համոզման, թեև Անգելինա Գասպարյանին չեմ կարող անվանել բացարձակ անտաղանդ, բայց պնդում եմ, որ նրա ոչ ոկալային և այլ արտիստիկ տվյալները, ոչ էլ ընտրած երգը չեն բավարարում Եվրոտեսիլին մասնակցելու համար ու վստահ եմ, որ նա անգամ ընտրական փուլ չէր հասնի, եթե չլիներ իր հզոր հայրիկի ով լինելու հանգամանքը։

Friday, August 31, 2012

Ալիևը պետք է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհի Էդուարդ Նալբանդյանին

Բարև ընթերցող ջան, ես էսօր վերջնականապես հասկացա, թե ինչում է ադրբեջանցիների դիվանագիտական հաջողությունների գաղտնիքը։ Իրենք երկու հատ ԱԳՆ ունեն՝ մեկը Բաքվում, մյուսն էլ՝ Երևանում (Հանրապետության հրապարակի էն սպիտակ շենքն ա)։ Բնականաբար, ունեն նաև երկու արտգործնախարար՝ Էլմար Մամեդիարովը և Էդուարդ Նալբանդյանը...
Ես այլ կերպ չեմ կարող գնահատել մեր ԱԳՆ գործելաոճի տրամաբանությունը, որի հանցավոր անգործության պատճառով վերջին ամիսների ընթացքում մենք ոչ միայն բաց թողեցինք լուրջ հնարավորություններ Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշումներ գործադրելու, այլև կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություններ։

Monday, August 27, 2012

Կառավարությունը ևս 30 միլլիոն եվրո կգռփի

Բարև ընթերցող ջան, էսօր ուզում եմ մի լա՜վ քլնգելմեր բեխեր կառավարությունը ու հատկապես դրա ամենաբեխեր հատվածին՝ տենտեսական թևին։ Ուրեմն, նորություն չէր, որ ինչ որ պարտքով փող են վերցրել՝ սահմանների միջեսիմինչյան «ստանդարտացման» համար, բայց օրինակ իմ համար բացահայտում էր, որ 30 միլլիոն եվրո պետք է 3 անցակետ տյունինգելու համար։
Փաստորեն ստացվում է, որ ամեն անցակետի վրա ծախսվելու է 10 միլլիոն եվրո, ինչի համար էլ վարկ են վերցրել։ Հիմա, ընթերցող ջան, ես չեմ, դու ես, կարո՞ղ ես ինձ բացատրել. թե էդ Ի՞ՆՉ են ուզում սարքեն նույն Բագրատաշենի անցկետում, որ մեր տան հյուրասենյակի չափ ա, որ դրա համար 10 միլլիոն եվրո (որը հավասար է մոտավորապես 13 միլլիոն դոլարի, կամ 5 միլլիարդ դրամի) է պահանջվում։

Saturday, August 4, 2012

Բոլոր պարերը պարել էին, հիմա էլ թաղապետներին են արձաաններկ կանգնացնում

Բարև ընթերցող ջան, դու ինձ կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մեր չինովնիկությունը էս աստիճան քյաբաբ մտածելակերպի տեր։ Բոլոր պարերը պարել էին սրանք, հիմա էլ նոր թիթիզություն են հորինել՝ արձաններ են կանգնեցնում միմյանց պատվին։ Այս բարձրաշխարհիկ մոդայիկ տենդենցի նախադեպը կարող է լինել Նոր Նորքում, որտեղ ուզում են կանգնեցնել նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանը (ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին)։
Ճիշտ է, քաղաքապետարանում ինչպես միշտ ասում են, որ իրենք տեղյակ չեն, բայց դե եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքապետարանը հաճախ էշի ականջում քնած ա, ապա շատ էլ հավանական եմ համարում, որ այս նախաձեռնությունը կիրականանա։ Ընդ որում, նախաձեռնության փաստը հաստատված ա հենց Ռաֆիկ Պետրոսյանի կողմից, ով ասել է, որ դեռ երկու տարի առաջ իր որդու ընկերները պատվիրել են արձանը և դիմել են քաղաքապետարան։

Monday, July 9, 2012

Առաջարկում եմ լուծարել Սփյուռքի (Պորտաբուծության) նախարարությունը

Բարև ընթերցող ջան, էսօր իրար հետ կխոսենք միակ նախարությունից, որն իր անտաղանդ, ապաշորհ ու անգամ վնասակար գործունեությամբ միակն է, որ կարող է մրցակցել Արտաքին գործերի նախարարության հետ։ Առիթ էլ կա, հենա, մեծն նախարարուհի, բոլոր հայ չկայացած տիեզերագնացների հովանավոր, ամենայն Քյավառվա խանում Հրանուշ Հակոբյանը մի հատ «հիասքանչ» հարցազրույցա տվել։ Ծանոթացնեմ քեզ նրա մտքի մարգարիտներին.
«Եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի և սիրահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնելու նրանց։