Showing posts with label նախարար. Show all posts
Showing posts with label նախարար. Show all posts

Friday, August 31, 2012

Ալիևը պետք է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհի Էդուարդ Նալբանդյանին

Բարև ընթերցող ջան, ես էսօր վերջնականապես հասկացա, թե ինչում է ադրբեջանցիների դիվանագիտական հաջողությունների գաղտնիքը։ Իրենք երկու հատ ԱԳՆ ունեն՝ մեկը Բաքվում, մյուսն էլ՝ Երևանում (Հանրապետության հրապարակի էն սպիտակ շենքն ա)։ Բնականաբար, ունեն նաև երկու արտգործնախարար՝ Էլմար Մամեդիարովը և Էդուարդ Նալբանդյանը...
Ես այլ կերպ չեմ կարող գնահատել մեր ԱԳՆ գործելաոճի տրամաբանությունը, որի հանցավոր անգործության պատճառով վերջին ամիսների ընթացքում մենք ոչ միայն բաց թողեցինք լուրջ հնարավորություններ Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշումներ գործադրելու, այլև կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություններ։

Monday, July 9, 2012

Առաջարկում եմ լուծարել Սփյուռքի (Պորտաբուծության) նախարարությունը

Բարև ընթերցող ջան, էսօր իրար հետ կխոսենք միակ նախարությունից, որն իր անտաղանդ, ապաշորհ ու անգամ վնասակար գործունեությամբ միակն է, որ կարող է մրցակցել Արտաքին գործերի նախարարության հետ։ Առիթ էլ կա, հենա, մեծն նախարարուհի, բոլոր հայ չկայացած տիեզերագնացների հովանավոր, ամենայն Քյավառվա խանում Հրանուշ Հակոբյանը մի հատ «հիասքանչ» հարցազրույցա տվել։ Ծանոթացնեմ քեզ նրա մտքի մարգարիտներին.
«Եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի և սիրահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնելու նրանց։

Saturday, June 16, 2012

Նման ձիերին չեն փոխում, սատկացնում են

Բարև ընթերցող ջան։ Վերջապե´ս։ Վերջապես նշանակվեցին ու նախագահի կողմից հաստատվեցին մեր հայազուն նախարարները։ Դու մի մտիկ արա սրանց փառապանծ ցուցակին, հետո կշարունակենք.
ՀՀ Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ՝ Արմեն Գևորգյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար՝ Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար (ՕԵԿ)` Արմեն Երիցյան

Monday, June 4, 2012

ԱԳՆ-ն էլի լռում է...

Բարև ընթերցող ջան։ Ես արդեն մի քանի ժամա սպասում եմ ԱԳՆ-ի արձագանքին՝ կապված էսօր տեղի ունեցած Ադրբեջանական հարձակման հետ, որին զոհ են գնացել երեք հայ զինծառայող։
Հաշվի առնելով Նալբանդյանի կանտոռայի անտաղանդ ու ապաշնորհ կեցվածքը, որը մենք տեսնում ենք արդեն մի քանի ամիս, ես լուրջ մտավախություն ունեմ, որ տղերքի ուշքն ու միտքը հիմա Քլինթոնին դիմավորելն ու սապոնվելնա։