Saturday, June 16, 2012

Նման ձիերին չեն փոխում, սատկացնում են

Բարև ընթերցող ջան։ Վերջապե´ս։ Վերջապես նշանակվեցին ու նախագահի կողմից հաստատվեցին մեր հայազուն նախարարները։ Դու մի մտիկ արա սրանց փառապանծ ցուցակին, հետո կշարունակենք.
ՀՀ Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ՝ Արմեն Գևորգյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար՝ Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար (ՕԵԿ)` Արմեն Երիցյան

Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար՝ Արամ Հարությունյան
Գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Քաղաքաշինության նախարար՝ Սամվել Թադևոսյան
Ֆինանսների նախարար՝ Վաչե Գաբրիելյան:
Բա ընթերցող ջան, հավատացինք ու փոխվեց, հիմա կառավարությունում էլ մականունավորների թիվը ավելացավ, գունային գամման էլ փոխվեց, որակի մասին էլ չասեմ։ Ինչպես արտահայտվեց մի քաղաքագետ էս թեմայով. «Անցման ժամանակ ձիերին չեն փոխում, որովհետև ձիերը կարող է խեղդվեն»։ Ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ սենց ձիերի հետ ի՞նչ անցում անել, սրանց միանգամից խփում են՝ հանձնում են մսամթերքի գործարան։
Ու գիտես ինչնա հատկապես սարսափելի, ընթերցող ջան, որ վստահաբար ոչ ոք էլ զարմացած չի էս ցուցակի և ոչ մի անունից ու առավել ևս ուրախ չի, բայց բոլորն էլ համակերպված են։ Հիշու՞մ ես, նախընտրականի ժամանակ մի անգամ ասում էի, որ երբ բռնաբարում են, պետքա ուղղակի չլարվել ու փորձել վայելել... Այ հիմա լրիվ էդ վիճակներնա ու անգամ ավել, արդեն ի՞նչ լարվենք, մարդկանց մոտ ապպատիայա։

No comments:

Post a Comment