Tuesday, June 19, 2012

Գեներալ Մանվելը նեղվել է

Բարև ընթերցող ջան, որոշեցի Նեմեցի ու հարսնաքարի թեմային չանդրադառնալ, որովհետև հաստատ չեմ կարա առանց հայհոյանքների գրել, դրա փոխարեն, արի կիսապոզիտիվ մ նորություն պատմեմ, որ էսօր առավոտյան կարդացի թերթում։
Ուրեմն, թնթերցող ջան, հիշու՞մ ես էն ԱԺ նախագահի ընտրությունների պատմությունը, որ թերթիկներից մեկի վրեն գրել էին «Մուկ - ՈՉ», որ հետո էլ լուրեր էր տարածվել, թե Մուկը երկար փնտրտուքից հետո պարզելա, որ գրողը գեներալ Մանվելնա, բայց ռիսկ չի արել բան ասի մեր օրերի Հաննիբալին։
Հիշեցի՞ր։ Հիմա պարզվումա մեր զորավար-կռազի շոֆեռը (կամ կռազի շոֆեռ-զորավարը) սրտնեղելա, թե բա էս անասուն ժուռնալիստները էլի գլխիս սարքեցին, բա ես հետևից ասող տղա ե՞մ։
Ճիշտն ասած, ընթերցող ջան, ինչ-ինչ, բայց հանուն արդարության պետքա իրոք փաստել, որ Մանվելը վախկոտ տղա չի ու առավել ևս Մուկն էն կալիբրի դեմք չի, որին ինքը իրոք ցանկության դեպքում դեմքին չասեր ասելիքը։ Նույն հոդվածում գրված էր մի պատմություն, որը ես էլի էի լսել նախկինում, որը ևս փաստումա, որ Մանվելը իրոք կարողա կապ չունենա էդ պատմության հետ։
Ասումա, սրանից որոշ ժամանակ առաջ Մուկը Էջմիածնումա լինում ինչ որ միջոցառման ժամանակ, իսկ մեր գեղեցկադեմ զորական Մանվելը որոշումա շուլուխ անի հետը ու հետևից մոտիկականալով Հովիկ Աբրահամյանին, բարձր մլավումա... պատկերացնում եմ էդ տեսարանը ու ակամայից խնդալս գալիսա։
Լավ, ընթերցող ջան, ասածս ի՞նչա. հա, գեներալ Մանվելը հեչ էլ աչքիս լույսը չի, բայց էս մի հարցում ես հակված եմ հավատալու, որ լրագրողները իրոք հորինել են էդ պատմությունը։ 

No comments:

Post a Comment