Thursday, June 21, 2012

«Հարսնաքարի» գործով ձերբակալությունները շարունակվում են

Բարև ընթերցող ջան, ուզում եմ տեղեկացնել քեզ, որ այսօր վերջապես հայտարարություն է արել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ «Հարսնաքարի» գործի վերաբերյալ։
Ոստիկանապետը նախ տեղեկացրեց, որ արդեն իսկ 6 հոգի ձերբակալվել է ու 1-2 ժամվա ընթացքում կձերբակալվի նաև 7-րդ անձը, ում մասնակցությունը կատարված ողբերգությանը հաստատվել է։
Մի կողմից, մի քիչ սկեպտիկորեն եմ վերաբերվում էս վերջին զարգացումներին, ընթերցող ջան, մի տեսակ հավատ չունեմ էլի մեր ոստիկանության հանդեպ, անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ բառեր ու հայտարարություններա անում Վովան, բայց դե մյուս կողմից էլ, էս անգամ իրոք կարելիա ակնկալել գոնե ինչ որ ցուցադրական արդարություն՝ հաշվի առնելով գործի հնչեղությունը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ այստեղ բանակի պատվի հարցն էլ կա։
Ամեն դեպքում, Գասպարյանը վստահեցրելա, որ կապ չունի թե ով է կանգանած այս ամենի հետևում, կապ չունի, թե ում մարդիկ են ձերբակալվածները և նրանք, ով դեռ կձերբակալվեն, ամեն դեպքում ոստիկանությւնը գործելու է անաչառ ու անկաշկանդ և հայտնաբերելու է բոլոր մեղավորներին։
Չգիտեմ ընթերցող ջան, չգիտեմ, շատ եմ ուզում հավատալ, որ սա ուղղակի բլեֆ կամ ջուր ծեծոցի չէ, հուսանք, որ գործը իրոք ավարտին կհասցվի ու բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները, ԲՈԼՈՐ մեղավորները։

No comments:

Post a Comment