Saturday, June 2, 2012

Ինչ տիպի օրինագծեր կարող են առաջարկել օլիգարխները

Նորից բարև ընթեցող ջան, ասի օրվա վերջը դրական նոտայով ավարտեմ ու մի քիչ երևակայեմ, թե ի՞նչ կլինի, եթե մեր սիրասուն օլիգարխ ու գեներալ պատգամավորները հավատարիմ մնան իրենց խոստումներին և օրինագծեր մշակեն ու դեռ մի բան էլ առաջարկեն.

- Ս. Ալեքսանյանին/Ս. Ալեքսանյանի կնոջը պատկանող բոլոր կազմակերպությունները և բիզնեսները պետք է ազատվեն եկամտահարկից, քանի որ դրանք հանդիսանում են կրոնական կազմակերպության մաս, որի գլխին կանգնած է Քրիստոսից հետո երկրորդ մարդը։ Այսուհետ, այս նոր հավատքի նշանը կլինի շաքարի մեջ կիսով չափ թաղված կեղծ «Victoria's secret» բրենդը կրող կրծկալը։
Հեղինակը՝ Ս. Ալեքսանյան

- Նիստերի դահլիճում ելույթ ունեցողներին խստիվ արգելվում է օգտագործել բարդ համադասական ու ստորադասական նախադասություններ։ Որպես պատժամիջոց սահմանվում է ուշունց, ընդ որում, ուշունցի երկարությունն ու վիրավորականության աստիճանը ուղիղ համեմատական է արտաբերված նախադասության բարդությանը։
Հեղինակը՝ Մ. Գրիգորյան

- Երկիրը կլոր է, Արմավիրի մարզն էլ նրա կենտրոնն է։ Հերքողին հասնում է ուշունց նախորդ օրինագծի հեղինակի կողմից։
Հեղինակը՝ Ս. Սարոյան

- Ռ. Հայրապետյանին թույլատրվում է բացակայել նիստերից, իսկ ցանկացած բացակայության պատճառ ի սկզբանե համարվում է հայաստանում ֆուտբոլի կայացման աննկուն աշխատանքները։ Խախտողների տան բնակարանների կամարներն ու հենասյուները կվերանորոգվեն Ս. Ալեքսանյանի մշակած մեթոդիկայով ու տեխնոլոգիաներով։
Հեղինակը՝ Ռ. Հայրապետյան

- Միասեռ ամուսնությունները թույլատրվում են։
Հեղինակները՝ Ս. Ալեքսանյան 
Ռ. Հայրապետյան

Սենց էլի, ընթերցող ջան։ Չնայած, չեմ զարմանա, եթե սրանից բեթարն էլ տեսնենք...

No comments:

Post a Comment