Friday, June 29, 2012

Շուշան Պետրոսյանը լավ կանի լռի

Բարև ընթերցող ջան, Ձկան Աչքը ուշիուշով հետևում է մեր մթոմ քաղաքական, մթոմ գործիչներին, որոնք կարծես թե ինչ որ մի խելահեղ մրցավազքի մասնակցեն, թե ով ավելի հիմնարար կապացուցի, որ խորհրդարանի և քաղաքականության հետ իրենք նույնքան կապ ունեն, որքան Չերչիլլը կարուձևի խմբակի հետ։ Տեսադաշտումս կրկին հայտնվել է առաջին հիպպի պատգամավորը՝ Շուշան Պետրոսյանը։
Ընդհանրապես, գնալով հավատում եմ, որ Շուշանն իրոք հիպպի է և հիպպիական լավագույն ավանդույթներին հետևելով, հարցազրույցներին ներկայանում է խիստ ուռած վիճակում։ Այլ բացատրություն գտնել Պետրոսյանի ֆեերիկ հայտարարությունների ու կոչերի մասով դժվարանում եմ։ Հարսնաքարի միջադեպի մասին խոսելիս երգչուհի-հիպի-պատգամավորը բառացիորեն ասել է հետևյալը.

«Կարծում եմ, որ իմաստություն կցուցաբերի Հայրապետյանը, եթե պատժի այդ ծեծողներին, այսինքն պարտավոր է ուղղակի...»
Արի ակտիվ հարցադրումներ անենք, ընթերցող ջան, մեկ էլ ձեռքի հետ մի քանի ակնարկներ.
1. Իմաստություն ու Նեմեց հասկացողությունները օրգանական անհամատեղելիության վառ օրինակ են
2. Հարգելի օրենսդիր մարմնի պատգամավոր Շուշան Պետրոսյան ջան, բայց Նեմեցն ո՞վա ու ի՞նչա իրանից ներկայացնում, որպեսզի իրավունք ունենա պատժել մեղավորներին։ Մի՞թե դուք տեղյակ չեք, որ դրա համար գոյություն ունեն պատկառ պետական մարմիններ։
3. Նեմեցը հո ինքն իրան չի՞ պատժելու։
4. Նեմեցը պարտավոր է... եթե թասիբ, արժանապատվություն ու խիղճ ունենա, ապա պարտավորա իրեն մոտ գտնվող առաջին իսկ մոստից իրան գցի։
5. Որպես պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, որպես մտավորական, որպես ազգանվեր գործունեություն ծավալող մարդ (կամ տենց մի բան իրեն երևակայող մարդ), Շուշան Պետրոսյանը ճիշտ կաներ կամ ըստ էության ու արդար քննադատություն աներ, իսկ եթե չի կարողնաում, ավելի լավ է թող լռի։


Բա ընթերցող ջան, այ սենց բաներ։ Էլի եմ կրկնում, ես շատ եմ սիրում Շուշան Պետրոսյանի արվեստը ու համարում եմ, որ ինքը վերջին մի քանի տասնամյակի լավագույն երգչուհիներից մեկնա, բայց միևնույն ժամանակ, հեչ չեմ կարողնաում իրեն դրական ընկալեմլ իր նոր դերում։ 



No comments:

Post a Comment