Tuesday, June 12, 2012

Վարչապետի իմիջն են փորձում փրկել

Ողջույն ընթերցող ջան, էսօր Ձկան Աչքը կխոսա մի հետաքրքիր թեմայի մասին, որը հենց նոր է հայտնվել տեսադաշտում։ Ուրեմն, ոնց հասկանում եմ մեր սիրասուն վարչապետը կամ իրա աշխատակազմը գիտակցել են, որ շատ լուրջ բլթերա արել Տիիգրան Սարգսյանը, երբ Եվրոպաներում նայեզդներ էր անում Ռուսաստանի ու Պուտինի վրա և զուգահեռ խորը խոնարհումներ ու հիացական բացականչություններ էր թույլ տալիս իր սիրելի Եվրոպայի ու ՆԱՏՕ-յի հասցեին։
Ենթադրում եմ, որ կլիզման իրեն երկար սպասել չի տվել ու հիմա մեր խրոխտ վարչապետը չանք չի խնայում իր այդ խիստ անհեռատես քայլի հնարավոր հետևանքները հարթելու համար։ Հատկանշական օրինակ է, որ մինչ այս ոչ կողմնակալ լրատվամիջոցի իմիջի համար պայքարող կայքերից մեկն անգամ «պալիտ» արեց իր ումական լինելու մի ծավալուն հոդված-հանդիմանությամբ հանդես եկավ, որը կռուտիտների կռուտիտ կարելի է որակել։

Ընթերցող ջան, դե մենք հո գիտենք, որ Տիգրան Սարգսյանին էդքան էլ միանշանակորեն չեն ընդունում ՀՀԿ-ում ու առավել ևս ԲՀԿ-ում ու ՀԱԿ-ում, բայց դե համաձայնվի, օբյեկտիիվ պատճառներն էնքան շատ են, որ ես ու դու, որպես էս երկրի քաղաքացիներ առանց 3-րդ ուժի հուշելու էլ գոհ չլինենք վարչապետի վարած գործունեությունից, այնպես որ մի քիչ տարօրինակա, որ սկսում են բացատրել, որ էս ամեն ինչը քաղաքական զակազա։
Հիմա բուն երևույթին անդրադառնանք։ Ընթերցող ջան, ես կարծում եմ, որ նման քարոզչական ակտիվությունը կարող է ունենալ երկու բացատրություն.
ա. կամ վարչապետի եվրոպական հայտարությունը իրոք դուր չի եկել նախագահին և Ռուսաստանին ու նա շտապել է իր նորավերանշանակ գլխին կուտակվող սև ամպերը ցրել՝ հավաստիացնելով, որ այո´, ինքը ունի արևմտամետ որոշ հայացքներ, բայց դե ինքը քաջ գիտի, որ ռուսները մեր ընկերներն են։
բ. այս կետը ինչ որ առումով բխում է նաև առաջին կետից. վարչապետը այս կերպ փորձում է այնպես անել, որ չհաստատվեն այն կանխատեսումները, որ իրեն այս անգամ ընդամենը մի քանի ամսով են նշանակել՝ մինչև նախագահական ընտրությունները։ Այս կերպ նա ցանկանում է օր առաջ փաստել իր լոյալությունը ու վստահ լինել, որ իր դիրքորոշումներով չի վնասի Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու հարցում։

No comments:

Post a Comment