Friday, June 22, 2012

ԱԺ-ն իրոք որ Շուշան Պետրոսյանի տեղը չէ

Բարի լույս, ընթերցող ջան։ Հիշու՞մ ես ինչ աղմուկ էր բարձրացրել Շուշան Պետրոսյանի ՀՀԿ-ական համամասնական ցուցակում ընդգրկվելը։ Հիշու՞մ ես, ինչ մուննաթ ու զուննաթ էր անում Շուշանը, երբ իրեն մեղմորեն, իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան մեղմորեն, մատնանշում էին, թե այ մարդ, քեզանից ի՞նչ պատգամավոր, լավ երգում ես էլի, բայց ուր ես խցկվում խորհրդարան։

Էսօրվա նիստում երևաց, թե ինչքան տեղին էին նման կարծիքներն ու դիրքորոշումները ու ինչքան անտեղին էր Շուշան Պետրոսյանի մուննաթը։ Նենց էր ստացվել, որ «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրինագծերի քվեարկության ժամանակ ինչ որ տեխնիկական խոտան էր առաջացել, և Հովիկ Աբրահամյանը ստիպված պատգամավորներին հատ առ հատ հարցնում էր, արդյոք կո՞ղմ են, թե՞ դեմ, որպեսզի քարտուղարությունը այդպես գրանցի քվեարկության արդյունքները։

Հերթը հենց հասավ Շուշան Պետրոսյանին, պարզվեց, որ վերջինս սկի խաբար էլ չի, թե ի՞նչա կատարվու՜մ, ի՞նչա քվեարկվու՜մ, ինչին պետք է դեմ կամ կողմ լինի, դե իսկ ԱԺ գլխավոր լովելաս ու ջենթլմեն Հովիկ Աբրահամյանն էլ փորձեց փրկել իրավիճակը ու հատուկ Շուշան Պետրոսյանի համար մի անգամ էլ ընթերցեց օրինագծերի նախագծերը։
Իմ կարծիքով հարցը ամենևին էլ նրանում չէ, որ մենակ Շուշան Պետրոսյանը չէ, որ ուղղակի կնոպկա սեղմողի գործառույթ ունի խորհրդարանում։ Վստահ եմ, որ նման հույժ կարևոր ու պետականամետ գործողության համար խորհրդարան բերված անշունչ առարկաները Առաննց Շուշանի էլ քիչ չեն, բայց հարցը նրանում է, թե ինչպես էր հենց Շուշան Պետրոսյանը ու այլ կարկառուն քաղաքական գործիչներ մատուցում իր՝ պատգամավորություն ստանալու հեռանկարները երկրի համար. լսում էիր ու տպավորություն էր ստեղծվու թե ազգի ու հասարակության նոր մեսսիան է մտել քաղաքական թատերաբեմ։
Գիտե՞ս ընթերցող ջան, անկեղծ ասեմ, ես շատ եմ սիրում Շուշան Պետրոսյանի երգերը, բայց արի համաձայնվի, որ նման միջադեպերը հստակ մատնանշում են երկու բան.
1. Ինչ որ գործում լավ մասնագետ լինելը ամենևին էլ չի նշանակում, որ դու մի այլ գործում էլ լավը կլինես ու առհասարակ, որ բոլոր գործերն են քո խելքի բանը։
2. Համեստությունը լավ բանա, իսկ երբ քո էգոն այնքանա փքվել, որ քիչա մնում մեջքիդ վրա շուռ գաս, անգամ մի ստից դեպքը կարող է մոտեցնել այդ շուռ գալու պահը։

No comments:

Post a Comment