Monday, June 25, 2012

ՀՀԿ փոխնախագահը փորձեց փրկել Նեմեցին

Բարև ընթերցող ջան, կներես, բայց նոր շաբաթը պետքա սկսեմ նեգատիվ նոտայով, որովհետև զարմանում եմ ՀՀԿ-ի դրսևորած բացարձակ անգրագետ և ապաշնորհ վարքից։ Այս անգրագիտությունը հատկապես ընդգծվեց «Հարսնաքարի» դեպքերին հետևած տարբեր բարձրաստիճան ՀՀԿ-ականների խիստ անհաջող փորձերին՝ միտված պաշտպանելու Նեմեց Ռուբոյի «բարի» համբավը (թե ուրա այնտեղ բարի համբավ, սկի Նեմեցն էլ չգիտի) ու մեղքը սրա-նրա վրա բարդելուն։
Շարմազանովի «հանճարեղ» հայտարարությանը հետևեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի ոչ պակաս հանճարեղ հարցազրույցը և այս թեմայի շուրջ արված նրա մեկնաբանությունները։ Մեջբերեմ մի քանի հատված վեջինիս հարցաազրույցից.

«Եկեք ենթադրություններ չանենք, թե «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի համար ով կանաչ լույս վառեց: Թիկնազորի պահվածքն արդեն օրենսդրական լուծում է ստացել: Այստեղ խնդիրն այն է, որ մեր հայկական ռեստորաններում դեռևս պատշաճ պահելաձևի մշակույթ չի ձևավորվել»
Ընթերցող ջան, բա մեկը չլինե՞ր՝ հարցներ էս Զոհրաբյանին, թե ինչի՞ չպետք է ենթադրություններ չանենք։ Չէ՞ որ արդեն համացանցում այնպիսի փաստեր են հրապարակվել և տարածվել, որոնք հստակ խոսում են այն բանի մասին, որ 7 ձերբակալվածներից առնվազն մեկը Հայրապետյանի անձնական թիկնազորից էր ու հազիվ թե գտնվի մեկը, որ կհավատա, որ նա առանց հրահանգի ու իր նախաձեռնությամբ գիշերվա հազարին կհայտնվեր ռեստորանում ու կմասնակցեր մահափորձին։
Մյուս բանը, որի վրա պետք էր հրավիրել Զոհրաբյանի ուշադրությունը, կայանում է նրանում, որ ձերբակալությունը չի կարող ու չի հանդիսանում վերջնական օրենսդրական լուծում, օրենսդրական լուծումը կայացված դատավճիռն է, հետո էլ, ո՞վ ասեց թե մենակ անմիջական կատարողներին դատելով միջադեպը սպառված կարելի է համարել։ Իսկ եթե իրոք պարզվի, որ հենց Հայրապետյանի հրահանգով են բժիշկներին ծեծել... մի՞թե հասարակությունը պետք է գոհ լինի, որ այդ դեպքում կդատապարտեն գործիքին, և ոչ թե այդ գործիքը կիրառած ձեռքին։
«Պետք չի պատասխանատվությունը միայն իշխանության վրա դնել: Մեղավոր է նաև հասարակությունը: Այս հարցի լուծման համար կա մի միջոց, որը դատարանն է, իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, նա պարզապես ռեստորանի տերն է: Այնուամենայնիվ, սա թիկնապահների ու բժիշկների կողմից բացասական էմոցիաների դրսևորում էր: Ես համաձայն եմ, որ նման վայրերում, եթե որևէ մեկը հարբած է լինում կամ իրեն վատ է դրսևորում, թիկնապահի խնդիրն է միայն նրան դուրս հանել կամ կարգի հրավիրել, այլ ոչ թե ծեծել»:
Այո´, միայն իշխանության վրա մեղքը բարդել չի կարելի, բայց չի կարելի նաև իշխանությանը անմեղ գառ դարձնել, որովհետև իշխանության սուրբ պարտքն է պահպանել իր քաղաքացու անվտանգությունը, ինչը այս դեպքում չի արվել։
Ծիծաղելի է, բայց Զոհրաբյանը պադստավկա էլ արեց Նեմեցին, բայց սկի չհասկացավ էլ, որովհետև Նեմեցը քիչա մնում պապայի արևով երդվի, որ ռեստոանի տերը էլ ինքը չի, այլ իր ընտանիքի անդամները, իսկ իրա կուսակիցը իրեն այ սենց հակասումա։
Ընթերցող ջան, դու ինձ կարա՞ս բացատրես, ասենք բացի բացասական էմոցիաներից, էլ ի՞նչ էմոցիա կզգա մարդը, երբ իրեն խմբակային ծեծի են ենթարկում, այն էլ ինչի՞ համար, որովհետև իրենցից մեկը ասել էր «Կարողա՞ կեպկայի համար էլ տուն ուղղարկեք»... Զոհրաբյանը լավ կաներ, որ մի հատ իրեն պատկերացներ իրավիճակում, երբ մի քանի եզ իրան տշումա ասֆալտի վրա ու միգուցե այդ ժամանակ դատարկաբանությամբ չէր զբաղվի։
 «Մեղքի բաժին ունի ամբողջ հասարակությունը: Մենք բոլորս մեղավոր ենք: Ռուբեն Հայրապետյանն էլ է մեղավոր այդ կենտեքստում»
Տեսնում ես չէ՞, ընթերցող ջան, էլի մեզ էշի տեղ են դնում։ Մեկը չկար էդ լրագրողների մեջ, որ վեր կենար ու էս դեմագոգին ասեր «Տո լավ է՞, ես ինչի՞ եմ մեղավոր, որ ձեր կուսակից ընկերը իրեն ցարիբոգի տեղա դրել ու իրեն վեր է դասում օրենքից»։
Չէ, ընթերցող ջան, սրանց թվումա, որ մեր ժողովուրդի մոտ ինչ որ մասսայական Ստոկհոլմյան սինդրոմա սկսվել ու մենք պետքա հլու հնազանդ խղճանք մեր դահիճներին ու ինքներս մեզ մեղադրենք, երբ մեր նկատմամբ ապօրինություն է տեղ գտնում։
Ու ընդհանրապես, ՀՀԿ-ում լավ կանեն, եթե հասկանան, որ հատկապես այս թեմայի շուրջ ավելի լավ է ընդհանրապես չխոսել, քան նման տխմարություններ թույլ տալ արտահայտել հասարակության ու ժողովրդի հասցեին։ Ախր ոնց որ հատուկ իրանց հակափիառով զբաղված լինեն էլի...

No comments:

Post a Comment