Saturday, June 2, 2012

Աչքներս լույս, վարորդներին որոշել են սնանկ դարձնել

Բերև ընթերցող ջան, ճիշտն ասած էսօր խիստ ջղայնացած եմ, որովհետև էս մեր չինովնիկները որոշել են այնպես անել, որ Հայաստանում ապրելը անհնար լինի։ Մթոմ ամեն ինչ լավ էր ու էլ բան չկար «ուղղելու» հիմա էլ մեր ազիզ բալեքը որոշեցին Ճանապարհային Երթևեկության Կանոնները ավելի խստացնել, իսկ դրանց խախտման դեպքում սահմանված տուգանքների չափերը անգամներով մեծացնել։
Փոփոխված ՃԵԿ օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ասա այ ձրիակերներ, դուք մտածեք ոնց անեք որ հինը նորմալ գործի ու գաիշնիկները չքերթեն վարորդներից իրենց կաշառքները, թե չէ տուգանքի չափսը մեծացնելով ու կանոնները խստացնելով, դուք միայն նախադրյալ եք ստեղծում, որ նույն կաշառակեր գաիշնիկները ավելի շատ փող շորթեն վարորդներից։

No comments:

Post a Comment