Friday, June 1, 2012

Հմայակը քցող չի, ինքն ուղղակի դավաճանա

Բարև ընթերցողջան, էսօր արի խոսենք մեր քաղաքքական դաշտի մի այնպիսի զազրելի կերպարի մասին, ինչպիսին Հմայակ Հովհաննիսյանն է։ Ուրեմն մեր խրոխտ քաղաքագետը շիվարածա մնացել, որովհետև հայտնաբերելա, որ երկարամյա կուսակցությունից-կուսակցություն դեգերումներից հետո, էլ տեղ չի մնացել, որ փորձած չլինի, որոնք էլ որ մնացել են հաստատ չեն ուզում իր խիստ հմայչ սֆաթն ընդգրեկել իրենց շարքերը։
Հարցազրույցի ժամանակ, քաղաքական մտքի մեր ժայռագամ Պրոմեթևսը ասել է.

 «Ես ոչ մեկին չեմ քցել, ոչ էլ ինձ են քցել: Այսօր թիկունքին հարվածելը, կամ թիկունքից հարվածվելը համարում են քցել կամ քցվել: Ես ասում եմ չեմ քցել և քցվել, դուք ինչ ուզում եք, մտածեք: Իսկ ես պնդում եմ, որ տրամաբանական էր իմ ինքնաբացարկը, քանի որ, այս խորհրդարանը հարիր չէ իմ կերպարին: Այն, ոչ թե ընտրվեց, այլ` կազմավորվեց»։
Դե հա, ինքը մենակ թիկունքիցա հարվածել մեկ էլ բոլոր քաղաքական ճամբարներումա եղել մենակ, ի՞նչ քցելու մասինա խոսքը ընթերցող ջան։ Իրան էլ չեն քցել, ուղղակի սկզբում մի ամիս չլեցին, իսկ հենց մանդատ ստանալու ժամանակը եկավ, դեմքին «Վերտու» պահեցին ու ստիպեցին ինքնաքց լինել։
Իսկ որ պատկերն էլ ավելի կոլորիտային լինի, ընթերցողիս ասեմ, որ պարզվումա, որ Հմայակի ամենամեծ հիասթափությունը կապված այս խորհրդարանի կազմի հետ կայանում է նրանում, որ նա չէր սպասում, որ այսքան օլիգարխ կլինի, շատ-շատ մի հինգ հոգու էր ակնկալում։
Այ ընթերցող ջան, բա չասես այ խելքի պուտուկ, այ մեդուզայի պես լպրծուն, բա որ տենց վատ բանա օլիգարխը, ինչի՞ էիր մինչև քեզ լարերը Ծառուկյանին պոեմներ ձոնում ու իր կուսակցություն մտնում, թե՞ Ծառուկյանը օլիգարխ չի, կամ դու չգիտեիր, որ ինքն օլիգարխա։
Մի բան հաստատ գիտեմ, որ Հմայակ Հովհաննիսյանի պես քաղաքական կերպարներից դաշտի մաքրումը անկասկած ի օգուտ կլինի, թե´ երկրին, թե´ հասարակությանը, որովհետև սրա նմանները զզվանք են առաջացնում ներքին քաղաքականության հանդեպ ու ապպատիա, իսկ առանց իրա նմանների գոնե պայքարի ոգի կարողա լինի։

No comments:

Post a Comment