Wednesday, June 27, 2012

ՀՀԿ-ի հերթական ծաղրածուն

Բարև ընթերցող ջան, էսօր քո հետ կբամբասենք հանրապետականներից, որովհետև այս կուսակցությունը գնալով քաղաքակն ուժից վերածվում է ծաղրածուների արտադրամասի։ Վերջին շրջանում կլունադայի նոր գիտակ է սկսել աչքովս ընկնել՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի, ով ին որ բուռն ակտիվություն է ծավալել և օրը հինգ հարցազրույց ու հայտարարություններա անում։
Ընթերցող ջան, խոխմը էնա, որ սրանից մի քանի ամիս առաջ դեռ ինքը կարծես թե հիմնովին գրանցվել էր քաղաքական դիակների ցուցակում, բայց արի ու տես, որ չէ, դեռ չի սպառել իր հաղթական կորովը ծերուկը։ Օրինակ էսօր, ընթերցող ջան, միանգամից երկու հարցազրույց ընկավ աչքովս, որտեղ քաղաքական մտքի տիտանը խոսում էր կառաավարությունից, կառավարության ծրագրից և իհարկե Նեմեցից։

Դե Նեմեցի մասով սկզբում կոկորդիլոսի արցունքներ և լուտանքներ էր թափում ծեծողների գլխին, բայց հենց հարցրին Նեմեցից, միանգամից վստահաբար հայտարարեց, որ Նեմեցը կապ չունի, շատ է՞լ, որ իրա անձնաական պահակազորիցա եղել ծեծողներից մեկը։ Ըստ Խոսրովի, եթե անգամ այդպես է, ապա մեղավորը պահակազորի պետն է, բայց ոչ երբեք նեմչուռան։ Էս նենց, սկզբի համար էլի, ընթերցող ջան, ապպերետիվն էր։ Հիմա անդրադառնանք Հարությունյանի՝ կառավարության և կառավարության ծրագրի մասին մտքերին։
Եկանք հասանք կառավարության ծրագրին էլի, ընթերցող ջան։ Հիմա էս Հարությունյանը լավ հասկանալով, որ ով պաշտպանի էդ ծրագիրը բարոյապես կհոշոտվի հանրության կողմից ու միանգամից հայտարարումա, որ իհարկե Տիգրան Սարգսյանի օֆիսը իր աչքի լույսը չէ, բայց դե ինքը վստահում է կառավարությանը, իսկ կառավարության ծրագիրն էլ չի ենթադրում խորը տնտեսական ծրագրի առկայություն այլ ուղղակի պետքա համահունչ լինի հաղթած քաղաքական ուժի ծրագրային դրույթներին։
Էհ այ Խոսրով ջան, լավ ես ասում, բայց սաղ դարդն էլ նրանումա, որ նախընտրական ծրագիրը ՀՀԿ-ի էլի կենաց հիշեցնող լոլո էր, որտեղ ևս ոչ մի լուրջ դրույթ չկար, որ գոնե թեթևակի տնտեսագիտական հիմնավորում ունենար։ Նենց որ, եզրակացնում եմ, որ ոնց նախընտրական ծրագիրն էր հեքիաթ, նենց էլ էս կառավարության ծրագիրնա առասպել ու լավ կլինի հանրապետականները թարգեն էշ-էշ պաշտպանել այն, ավելի լավա լուռ ընդունեն այն ու փաթաթեն ժողովրդի վզին։

Հ.Գ. Հատկապես սպանիչ էր, երբ Հարությունյանը լուրջ դեմքով ու շատ նենց հեռվից գալով ուզում էր ապացուցել, որ իմաստ չունի մենաշնորհի հետ պայքարել, որովհետև եթե դա արվի, մոնոպոլիստները ուղղակի իրենց կազմակերպությունները կտրոհեն 25 մասի, իսկ էդ ավելի վտանգավոր է։

No comments:

Post a Comment