Monday, July 9, 2012

Առաջարկում եմ լուծարել Սփյուռքի (Պորտաբուծության) նախարարությունը

Բարև ընթերցող ջան, էսօր իրար հետ կխոսենք միակ նախարությունից, որն իր անտաղանդ, ապաշորհ ու անգամ վնասակար գործունեությամբ միակն է, որ կարող է մրցակցել Արտաքին գործերի նախարարության հետ։ Առիթ էլ կա, հենա, մեծն նախարարուհի, բոլոր հայ չկայացած տիեզերագնացների հովանավոր, ամենայն Քյավառվա խանում Հրանուշ Հակոբյանը մի հատ «հիասքանչ» հարցազրույցա տվել։ Ծանոթացնեմ քեզ նրա մտքի մարգարիտներին.
«Եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի և սիրահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնելու նրանց։
Հրուշ ծյոծյան երևի խաբար էլ չի, որ Սիրիայում արդեն տարուց ավելա ինչ քաղաքացիական պատերազմա գնում։ Հրուշ ծյոծյան տեղյակ չի նաև, որ քաղաքացիական պատերազմը չի հայտարարվում, քանի որ պարզապես չկա նման իրավական մեխանիզմ։ Հրուշ ծյոծյան տեղայկ չի, որ հատկապես վերջին 2 ամսվա մեջ էդ պատերազմը հատկապեսա սրվել ու հիմա ընթանումա ամբողջ Սիրիայով մեկ ու սիրիահայերին վաղուց արդեն շատ լուրջ ֆիզիկական վտանգա սպռանում, որովհետև «ապստամբների», որոնց մեծ մասը սուննիտ իսլամիստներ են, կարգախոսներից մեկը հնչում է հետևյալ կերպ. «Քրիստոնյաներին՝ խաչել»...
«Մենք մեր դիվանագիտական ուղիներով, եթե հնարավորություն ունենանք կօգնենք, որ պատերազմը կամ կոնֆլիկտային իրավիճակը դադարի։ Բայց մեր խնդիրը ոչ թե Սիրիայի համայնքըը քանդել-բերելն է, այլ համայնքն այնտեղ պահպանելն է։»
Տիկին Հրանուշը երևի էնքան մեծ կարծիքիա իր պարապ-սարապների նախարարության մասին, որ իրոք հավատումա, որ էն ինչ արդեն մի տարիա չեն կարողանում ՄԱԿ-ը ու էս աշխարհի հզորները, կկարողանա անի Սփյուռքի նախարարությունը։
Մյուս կողմից, տիկին Հակոբյանը հասկանալով կամ առանց հասկանալու ցույց տվեց իրենց իրական փորացավը. ջհանդամ թե մեր հայրենակիցները այնտեղ հանապազօրյա վտանգի տակ չեն, կարևորը էնա, որ Սիրիան առանց հայակական համայնքի չմնա, թե չէ Սփյուռքի նախարարությունը կզրկվի փող քերթելու շատ լուրջ աղբյուրից։
«Ինչու՞ է ձեզ բոլորիդ թվում՝ դուք անհանգստանում եք սիրիահայերով, սփյուռքի նախարարությունը՝ ոչ։ Դուք սիրիահայերին հարցրե՞լ եք նրանց մասին գրելուց առաջ։ Արդյո՞ք սիրիահայերը համաձայն են, որ դուք գրեք ու խոսեք իրենց մասին։ Ես ամեն օր աշխատում եմ սիրիահայերի հետ և կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում։ Ես հայտարարություններ չեմ անում, թե ինչով եմ զբաղվում։»
Իսկ այ ստեղ, ընթերցող ջան, արդեն Հրուշ խանումը արդեն ցույց տվեց, որ գեղցուն ինչքան էլ եփես, մեկա ակաանջները հում են մնալու։ Հրանուշ Հակոբյանին մեկը պետքա բացատրի, որ ինքը իրանց գեղի կլուբում չի աշխատում, որպես վարիչ ու ինքը պարտավորա հայրկ եղած դեպքում հայտարարություններ անի, թե ինչովա զբաղվում, նամանավանդ այն պարագայում, երբ ազգաբնակչության մեծ մասը վստահ է, որ ինքն էլ, իր հավաբունն էլ, որ նախարարությունա կոչվում բացի կոֆե խմելուց ու պետական փողերը մսխելուց, ուրիշ բանով չեն զբաղվում։
Ինչու՞ է բոլորիս թվում, որ բան չեք անում։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ արածդ գործը եթե կա էլ, ապա չի երևում (ինչու՞ մի հատ չծպատցիք այն բանի դեմ, որ գրեթե կրկնակի անգամ թանկացել է Սիրիա-Հայաստան չվերթների գինը)։ Հա, ու մեկ էլ Հրուշ ծյոծյա, էդ ո՞վ է որոշել, որ ինչ որ մարդկանց անդրադառնալիս, պետք է անպայման նրանց թույլատվությունը հարցնել, առավել ևս, որ այս պարագայում վտահ եմ, որ սիրիահայերը շահագրգռված են, որ իրենց խնդիրները լուսաբանվեն, քանզի հակառակ դեպքում իրոք կմնան Հրուշ ծյոծյայի հույսով, իսկ այ դա իսկական պատուհաս կարա լինի։

Սենց էլի, ընթերցող ջան, ոնց ինքդ ես տեսնում, ունենք մի հատ նախարարություն, որը զբաղվում է պառազիտությամբ ու որի գլխին էլ կանգանած է մեծագույն պառազիտը, ով դեռ մի բան էլ տառապում է գերարժեքության բարդույթից ու քաղքենիությունից։

No comments:

Post a Comment