Monday, July 30, 2012

Ցնցող բացահայտում Արթուր Սաքունցի մասին. Ինչո՞վ է իրականում զբաղված Հելսինկյան ասոցիացիան

Բարև ընթերցող ջան, մի հոյակապ, մանրամասն ու հանգաանալից շարադրված հոդվածի առնչվեցի այսօր համացանցում, որտեղ հեղինակը մեջբերումներ անելով արտասահանյան տարբեր ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք բրանք արել են Սքունցի և իր ղեկավարած Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասսաբլեային մասին։ Սար ու ձոր չնկնեմ, մեջբերեմ Հակոբ Ասատրյանի հոդվածն ամբողջությամբ.

Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման «դարբնոց»: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ:

Հայաստանցի ընթերցողը թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի /դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ/ իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական www.ukrainian-news.ucoz.ua լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. «Այդնախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստներըև Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Վարշավայիբաժանմունքի մասնագետները, ովքեր ՂարաբաղիցՂրիմից,ԱբխազիայիցՀարավային Օսիայից և Ռուսաստանից եկածկամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-իարվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձևերն ու մեթոդները:Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականիվերջըԾրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք էուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5խումբյուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրըհետագայում պետք է կազմակերպիգլխավորի և ուսուցանի«հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը`http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. «Հակակառավարականքարոզչոււթյան և իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակիսադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենցկողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք ենՂարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանականպայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունմանպահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ-սադրիչները ցանկանում ենառավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը,վարկաբեկել իշխող կուսակցության թեկնածուներին ևբնակչությանզանգվածային հուզումների ֆոնինհասնել ԼՂՀ խորհրդարանականընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուներիհաղթանակին»/Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի «Крымское Эхо» լրատվամիջոցը /Հղումը` http://kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=4308&word=%D1%E0%EA%F3%ED%F6/
Պարզվում է արտասահմանյան լրատվամիջոցներին քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին: «Ղարաբաղում ևՀայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության գաղափարականներշնչող Արթուր Սաքունցը 2001թվականին Վանաձոր քաղաքում տեղիգործազուրկների հետ  ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ ևիրեն անվանել Հայաստանի գլխավոր իրավապաշտպանԻրկազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյանհովանավորների համար նախատեսված ռեզյումեում Սաքունցըհայտարարել է, որ ինքը հրաժարվում է որևէ ձևով համագործակցելիշխանության հետ, իշխանություններին հայտարարում է պատերազմ,որը մտադիր է վարել իրավապաշտպան կազմակերպություններիցստացված օտարերկրյա գրանտների հաշվին: /Հղումը`http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/

Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետևյալը` «Արթուր Սաքունցը լայն ճանաչումգտավ չթույլատրված ցույցի անցկացմանսադրիչ վարքագծի ևհասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանություններիկողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետոՈչ ոք ուշադրությունչէր դարձնի այդ մանր գործինեթե հանկարծ դրան չխառնվեր«Amnesty International» անունը կրող միջազգայինկազմակերպությունըորը հասարակությանը և ԶԼՄ-ներին լայնորենտեղեկացրեց, թե զայրացած ու անհանգստացած է մարդուիրավունքների խախտման կապակցությամբ և «իր մտահոգությունն էարտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգության համար,որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանությանկողմից»: Այդ հիմնական իրադարձությունից հետո, Արթուր Սաքունցըսկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպանհիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետիշխանականռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և «գործակալներ»-իցանցի ստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆիրավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրված գրանտներիհաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներ կազմակերպում:Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցը կենտրոնական բազա է դառնումՀայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխություններիակտիվիստների և պրոֆեսիոնալ վարձկանների պատրաստմանհամար: …Այդ սցենարների շրջանակներում ԱբխազիայումՀարավայինՕսիայումՂարաբաղումՂրիմումՈւզբեկստանումԲելառուսում ևՌուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենում բողոքականտրամադրությունների արհեստական աշխուժություն: …Ղրիմիցհավաքագրվում են նաև երիտասարդ իսլամական«հեղափոխականներ», որոնք մտադիր են հակառուսական հիստերիաառաջացնել Ղրիմի թաթարական բնակչության շրջանում և այնտեղԹուրքիայի հովանու ներքո ստեղծել անկախ թաթարականպետություն»: /Հղումը`  http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/

Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի «անձնական ներդրումը» գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման «սուրբ» գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունը արժանանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած «Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում» թեմայով սեմինարից հետո /որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ/ ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. «Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին»: /Հղումը`http://news.day.az/armenia/20792.html /

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:



Հակոբ Ասատրյան
  Ստեփանակերտ
Իրոք որ, մեկնաբանություններն ավելորդ են, մի երկու հատ էլ սրա նման արարած լինի ու կորած ենք։ 

No comments:

Post a Comment