Wednesday, July 25, 2012

Անբարոյականության գագաթնակետն է հայտարարել, թե Վանոյի ձեռքերը մաքուր են

Բարև ընթերցող ջան։ Այսօր կխոսենք ինձ խիստ անհանգստացնող մի տենդենցի մասին, որ գնալով ավելի է ակնառու է դառնում, հատկապես համացանցում։ Խոսքը Վանո Սիրադեղյանի կերպարի սրբապատման մասին է ու այս ուղղությամբ ակտիվ քարոզչություն է տարվում։ Դե ինչպես միշտ, այս անգամ էլ նման գարշելի նախաձեռնության հետևում լևոնականներն են կանգանած, բայց ես ուզում եմ խոսել երևույթի և առաջ քաշվող թեզերի մասին։

Հիշեցնեմ, որ այս բարբաջանքը թափ սկսեց ստանալ Հարսնաքարի դեպքերից հետո ու այն լծակի կիրառությամբ, որ օլիգարխների դեմ մենակ Վանոյի պես տղեն, իսկ որ ավելի լավ կլիներ, հենց ինքը՝ Վանոն կարող է պայքարել, իր ավանդական մեթոդներով։ Ընդ որում, սկզբում միայն այս գիծն էր շոշափվում, բայց դե մառազմը ավելի ծաղկեց, և այսօր հասել ենք նրան, որ բացի մի խումբ ճղճիմ մարդկուներից, ովքեր բացահայտ կերպով հայտարարում են, որ իրենք երազում են Վանոյի վերադարձի մասին, արդեն շրջանառվում է մի սարսափելի թեզ, թե Վանոյի ձեռքերը մաքուր են։
Ես չեմ պատկերացնում անբարոյականության, ցինիզմի ու նիհիլիզմի ինչ թունավոր խառնվածք պետք է իրենից ներկայացնի այն անհատը, ով կպնդի այս տարբերակի վրա, բայց ես մի հարց տամ հռետորական, ընթերցող ջան։ Ո՞նց կարելի է օրինականության համար պայքարելիս հայտարարել, որ մեկը, ում համեմատ նույն Նեմեցը ուղակի անմեղ գառ է, մեր միակ փրկությունը կարող է լինել։
Կամ ինչպե՞ս կարելի է ցանկանալ, որպեսզի վերստին կիրառվեն Վանոյի մեթոդները, որոնք ով մոռացել է կամ տեղյակ չէ, կարելի բնութագրել շատ պարզ՝ հաշվեհարդար առանց դատ ու դատաստանի՝ զուտ Վանոյի կամայականության ու որոշման հիմման վրա։
Ու էսքանով հանդերձ, ընթերցող ջան, մեզ ուզում են ասել, թե Վանոյի ձեռքերին արյուն չկա՞։
Բա գետինը չե՞ն մտնում։ Ինչպե՞ս կնայեք այն մարդկանց ու իրենց հարազատների աչքերին, որոնց գլուխը ժամանակին կերել է ու վնաս է տվել Վանոյի բանդան, ինչպե՞ս եք պատկերացնում բեսպրեդելի վերացում, եթե Ձեր առաջարկածն իսկ բեսպրեդելի գագաթնակետն է, և ընդհանրապես, հանուն ինչի՞ պետք է օլիգարխների դեմ ու հանուն մեր բարեկեցության համար պայքարի մեկը, ով ժամանակին ինքը հիմնադրեց օլիգարխիայի ինստիտուտը մեր երկրում ու վախի մթնոլորտ էր ստեղծել ամբողջ երկրում։
Անդունդն ենք գլորվում, ընթերցող ջան, անդունդը։

No comments:

Post a Comment