Tuesday, July 31, 2012

Ճոյտը ներում է շնորհում ժողովրդին

Բարև ընթերցող ջան, բա չիմացար, նոր մեսսիա է հայյտնվել հայոց աշխարհում։ Ճիշտ ա, անունը էդքան էլ մեսսիական չէ, բայց զամաշկեքն ամբողջությամբ Նոր Կտակարանային են։ Խոսքը այս առումով հիրավի բեղուն Արմավիրի մարզի մյուս խոշոր տրամաչափի քաղաքական գիգանտի՝ Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) մասին է, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ «հանճարեղ» հայտարարություն է արել։

Ուրեմն ընթերցող ջան, դու չես էլ պատկերացնի, բայց պարզվում ա Ճոյտը ընտրություններից առաջ գնացել է եկեղեցի և Աստծոն խնդրել է, որ ների կաշառված ժողովրդին, ինչպես ինքն է ներել (ծանոթ ձևակերպում չի՞)։ Ճիշտ է, նա չի մանրամասնել, թե արդյո՞ք այդ հոգու պոռթկմանը նախորդել է ընթրիք իր տասներկու մանկլավիկների հետ, որոնցից մեկն էլ հետո գնացել է Գեներալ Սեյրան Պիլատին հայտնել է իր շեֆի պլանների մասին ( հանուն 30 դոլլարի), բայց դե ամեն դեպքում ես լուրջ կասկածներ ունեմ, որ տենց էլ եղել ա։
Շարունակելով իր ծալազուրկ ուղեղի գերծանրաբեռնված ռեժիմով շահագործումը, ժողովրդաներ Ճոյտը հայտարարել ա, որ չգիտի, թե արդյո՞ք Աստված լսել ա իր խնդրանքը ու այդ հարցում պարզաբանում կարող են մտցնել թերթերն ու կայքերը, որոնք ինչպես ինքն ա հայտարարել, «ավելի մոտ են կանգնած Աստծոն»։
Երբ լրագրողներից մեկը, երևի ապշահար լինելով այս սրբապղծի ցինիզմից, հարցրել է, թե արդյո՞ք նա իրեն բարեպաշտ քրիստոնյա է համարում, այս արարածը սխալ է հասկացել ու մտածել է թե իրեն աղանդավորի տեղ են դնում, կամ ինչպես ինքն է ձևակերպել՝ «հավատացյալի», և սկսել է ակտիվորեն հավաստիացնել, որ ինքը հո ամեն օր չի գնում եկեղեցի, բայց նենց էլ չի, որ ընտրությունից ընտրություն ա գնում, սովորական մարդ ա, հավատացյալ-մավատացյալ չի։
Վերջում էլ Ճոյտը կոչ է արել բոլոր թեկնածուներին, բոլոր ընտրություններից առաջ գնալ եկեղեցի ու խաղաղություն խնդրել։ Ես ճիշտն ասած սպասում էի, որ իր ֆենոմենալ տխմարության կուլմինացիոն պահը նա ավելի ճոխ հայտարարությամբ կպսակի, ասենք կհայտարարի, որ ոչ ոք չի ընկնի Արմավիրի մարզ, առանց իրեն հավատալու ու ապաշխարհելու, բայց դե երևի ֆանտազիան չի հերիքել մարդու։
Իսկ եթե լուրջ, ապա կոչ եմ ուզում անեմ Հակկոբ Հակոբյանին ու իր նմաններին։ Դուք շատ բաներ եք արել ու անում, որի համար անպատիժ եք մնում, բայց մի մտածեք, որ եթե ձեզ ձեր կյանքում պատժող չկա, ձեր կյանքից հետո էլ չի լինի։ Էն ինչ դուք եք ձեզ թույլ տվել, պարոն Ճոյտ, ուղղակիորեն Աստծո դեմ արված քայլ է, որովհհետև Ատսվածաշնչում ասվում է, որ չի կարելի զուր տեղը Աստծո անունը տալ, առավել ևս ծաղրի առարկա դարձնել այն։ Այնպես որ, մյուս եկեղեցի գնալուց աղոթեք ոչ թե կաշառված ժողովրդին ներելու համար, այլ ձեզ՝ Ձեր թույլ տված լկտիության։

No comments:

Post a Comment