Tuesday, July 3, 2012

Ծառուկյանը չափազանց զբաղված է քաղաքականությամբ զբաղվելու համար

Բարև ընթերցող ջան, էսօր հետդ խոսելու եմ մեր ականավոր օլիգարխ, ազգի (համենայն դեպս Կոտայքի և մի քանի այլ մարզերի բնակչության մի ստվար զնագվածի) պապա, մեծանուն սպորտսմեն, դեռևս իր ակնառու տաղանդը չդրսևորած քաղաքական գործիչ ու պարզապես առյուծներ սիրող տղա՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությանը, իսկ մեր մեջ ասած՝ դրա ի սպառ բացակայությանը։
Դե գիտես երևի, ընթերցող ջան, այսօր Հայաստան է ժամանում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը, ով պետք է ելույթ ունենա ԱԺ-ի խմբակցությունների մասնակցությամբ նիստի ժամանակ։ Ինչպես տեղեկացրել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանը դժվար թե կարողանա մասնակցել այդ նիստին, քանի որ խիստ զբաղված է գալիք Օլիմպիական խաղերով...

Էհ ընթերցող ջան, բան չասեցի, լավա անում Ծառուկյանը, որ սենց ուշիուշով տիրությունա անում մեր սպորտին, իրոք անկեղծ եմ ասում սա, բայց դե մյուս կողմից էլ նենց չէր, որ մինչև Օլիմպիադան իրան կոտորում էր նիստերին մասնակցելով։
Ասեմ ավելին, ինչ որ բան ինձ հուշում է, որ Օլիմպիադայից հետո էլ Ծառուկյանը ինչ որ չի պատրաստում ԱԺ-ի նիստերի դահլիճում իր աթոռը մաշեցնի, որովհետև սպորտից բացի բիզնես կա՜, ազգի մեսսիայի գործեր կա՜ն, հանգստանալ կա՜... մարդա չէ՞ վերջիվերջո, հո հարյուր տեղ չի՞ կիսվելու։
Ընթերցող ջան, մենակ մի հարցա ինձ հուզում առկա իրավիճակում. էհ պարոն Ծառուկյան ջան, եթե այդ աստիճան զբաղված ես, որ ժամանակ չունես քաղաքականությամբ զբաղվելու, նշանակումա քո համար քաղաքականությունից ավելի կարևոր գործեր էլ կան, ինչը ինքնին դատապարտելի չէ, բայց էդ դեպքում ինչի՞ ես էդ մանդատը վերցրել։ Ապրանքա չէ՞ վերջիվերջո, չօգտագործես՝ կփչանա։ Քեզ պետք չէր, գոնե էն Հմայակ Հովհաննիսյանին տայիր, թե չէ խեղճի մոտ արդեն նենց վիճակա, որ վախենամ վերցնի ու «Վերք Հայաստանի-2»-ն գրի։

No comments:

Post a Comment