Monday, July 2, 2012

Վանոյի ու Ծառուկյանի անունով երդվողները Նեմեցին քննադատելու իրավունք չունեն

Բարև ընթերցող ջան, ուզում եմ հետդ կիսվել մի դիտարկումովս, որը արել եմ ու շարունակում եմ անել «Հարսնաքարում» Նեմեցի ու իրա թիկնապահների ծավալած բեսպրեդելի, իսկ ավելի ճիշտ դրանց վերաբերյալ հնչող արձագանքների, իսկ էլ ավելի ճիշտ՝ հնչող արձագանքներից ոմանց հեղինակների ու դրանց բարոյական կերպարի մասին։
Հասկանու՞մ ես, ընթերցող ջան, իհարկե ես ինքս, որպես ադեկվատ մարդ ու էս երկրի քաղաքացի, դատապարտում Նեմեցին էլ, իրա եզերին էլ, բայց կատեգորիկ չեմ ընդունում, երբ իրենց վրա հրեշտակի թևեր են աճեցնում մարդիկ, ովքեր պաշտում են ոչ պակաս բեսպրեդելշիկ Վանոյին ու Ծառուկյանին։

Քո մոտ հարց չի՞ առաջանում, թե ի՞նչ նամուսով է նույն Արամ Մանուկյանը քննադատում Նեմեցին, երբ իր իսկ բերանով հայտարարում է, որ երազում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա։ Կարիք կա՞ հիշեցնելու, որ համեմատած Վանոյի հետ, նույն Նեմեցը անմեղ ոչխարա, ու իր ողջ կենսագործունեության մեջ ինչքան մարդու գլուխ էլ կերած լինի, էդ դժվար գերազանցի Վանոյի մի շաբաթվա նորման։
Կամ էլ թե չէ դու մի ԲՀԿ-ական Լեդի Գագոյին (նույն ինքը Նաիրա Զոհրաբյան) նայի էլի, ընթերցող ջան։ Էսօր բռնել կոկորդիլոսի արցունքներա թափում ու Նեմեցին հաթաթա անում, բայց մի բերան ձեն չի հանում, թե իրա շեֆի ախռաննիկները քանի հոգու գլուխ են կերել։ Ու թող ոչ մեկ չսկսի քարոզներ կարդալ, թե Դոդի ախռաննիկները ծաղիկներ են հավաքում մարգագետիններում, իսկ Նեմեցինները՝ մարդակերներ են։ Մենակ Դոդի ախռանի պետերի մականուններն արդեն խոսուն են՝ Պալաչ, Դոդի Էդո...
Հենա, ընթերցող ջան, սրանից մի երկու ամիս առաջ չէ՞ր, որ նույն Դոդի Էդոն կամ էլ իրա մարդակերներից մեկը, մի հատ տաքսու շոֆեռի՝ կնգա դեմը նենց էր ծեծել, որ մարդը կիսամեռ էր, ուղղակի էն անգամ կոծկեցին, գնաց, որովհետև խեղճի բախտը բերեց՝ չմեռավ, հետո էլ, ինքը զինվորական չէր...
Ասածս էնա, ընթերցոող ջան, որ ես շատ նեռվայանանում եմ, որ ամեն մի թափթփուկ իր անցյալն էլ չէ, այսօրն է մոռանում ու փորձումա մարդկային ողբերգության հաշվին աչոկներ հավաքել։

No comments:

Post a Comment