Thursday, July 26, 2012

Հայ ժողովրդի խայտառակությունը կամ ժլատության խորհրդանիշը. Միկա Բաղդասարով

Բարև ընթերցող ջան, գիտե՞ս, էս մեր օլիգաՌները մի անկրկնելի ունակություն ունեն. նրանք միշտ ունակ են մեզ զարմացնելու մարդկային ստորության ու ճղճիմության նոր ռեկորդներով։ Այսօր Ձկան Աչքի թիրախում հայտնվել է մեր երկրում առկա ամենաժլատ մարդը՝ Միկա Բաղդասարովը։
Գիտե՞ս ինչով է նա տարբերվում այլ օլիգարխներից, ընթերցող ջան։ Թերևս երկու բանով՝ անսահման ժլատությամբ և անասելի վախկոտությամբ։ Մարդկային ցեղի ասյ խայտառակությունը ի տարբերություն մյուս խայտառակությունների ԳՈՆԵ ձևի համար ոչ մի  հանրօգուտ բան չի արել։ Անգամ Լֆիկը, որ Լֆիկ ա, որոշ մարդկային բնագծեր պահպանել է ու հեչ չէ-չէ, 7 երեխա է մեծացրել։
Համենայն դեպս Լֆիկի աշխատողները երբեք չեն բողոքել, որ իրեն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն վճարել։ Կամ անդրադառնանք բոլորին ատելի Նեմեցին. իր բոլոր թերություններով հանդերձ, Նեմեցին դժվար է մեղադրել, որ ինքը վախկոտ է, որովհետև հայտնի են նրա և Ծառուկյանի կամ Հովիկ Աբրահամյանի միջև եղած կոնֆլիկտները, ինչպես նաև նորից ու նորից, Նեմեցի աշխատողները առնվազն չեն կարող բողոքել, որ ամիսներով աշխատավարձ չեն ստացել։
Իսկ ի՞նչ է անում Բաղդասարովը։ Ես ինչ հիշում եմ, սա լացում է, որ սնանկացման եզրին է ու այդ պատճառով նրան պատկանող ընկերությունները միշտ հայտնվում են ինչ որ կրեդիտային սկանդալների կիզակետում, իսկ նրա աշխատողները վաղուց արդեն համակերպվել են, որ նորմալ է մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չստանալ։ Ընդ որում, այս ոչնչությունը այնքան վախկոտ է, որ բազմիցս տեղի է տվել առաջին իսկ «փշտին» ու իր բնից դուրս չի եկել, մինչև իրեն ճնշողին չեն ճնշել իր պապաները։ Բաղդասարով ձեռքերին նաև շատ արյուն կա՝ նրա բազմաթիվ գործընկերներ դարձել են այդպես էլ չբացահայտված սպանությունների զոհ, բայց դե մենք հո գիտենք, թե որտեղ է շան գլուխը թաղված։
Ընդհանրապես, Բաղդասարովին անցամբ ճանաչող մարդկանցից շատ եմ լսել, որ սա հանուն տասը դրամի էլ պատրաստ է մատը կորցնել, էլ չասեմ, որ հանուն հավելյալ տասը դրամի, նա չի խորշի ոտատակ տալու ցանկացած արժեք ու սրբություն։ Սրա վառ ապացուցյցը Արմավիայի վարած քաղաքականությունն է սիրիահայերի նկատմամբ։ Հասկանալի է, որ իշխանությունները փորձում են մի կողմից չափավորված դոզաներով փախստականներ ընդունել, մյուս կողմից էլ այս կերպով իրենց լոյալությունն են ցույց տալիս Ասսադին, բայց բացատրիր ինձ, ընթերցող ջան, ինչ պարտադիր է այդ դեպքում տոմսի գինը բարձրացնել երկու անգամ։
Բացատրությունը միակն է, Բաղդասարովը որոշել է գերշահույթ ունենալ՝ ի հաշիվ մարդկային ողբերգության ու նա խորապես թքաց ունի և այդ հանգամանքի վրա, և այն, որ իր ժլատության այս ակտի պատճառով նա դելեգետիմացնում է հայրենիքը մեր սիրիահայ և ոչ միայն սիրիահայ հայրենակիցների աչքերում։
Գիտե՞ս ընթերցող ջան, սրա նման նողկալի ժլատների ամենալավ պատիժը դեռ Ալեքսանդր Դյուման է նկարագրել իր Կոմս Մոնտե Քրիստոյում։ Պետք է սրան բռնել, նետել մի բանտախուս ու կերակրել միայն համապատասխան վճարի դեպքում։ Ասենք մի կտոր հացը իր համար կարժենա 1 միլլիոն դոլլար, մի բաժակ ջուրը՝ 3 միլլիոն, ու այսպես այնքան ժամանակ, մինչև նա կտա բոլոր փողերը, իսկ հետո, երբ սովից կիսամեռ կլինի, նրան պետք է բաց թողնել, որպեսզի նա հասկանա, թե ինչ գնով էր շորթում իր հարստությունը։

No comments:

Post a Comment