Tuesday, July 24, 2012

Քոչարյանի վոյաժներն ամենևին էլ հանգստանալու նպատակներ չեն հետևում

Բարև ընթերցող ջան, նկատած կլինես, որ արդեն քանի օր է, ինչ մամուլում ու այլ լրատվական ռեսուրսներում ակտիվորեն շրջանառվում են Քոչարյանի և իր ընտանիքի անդամների եվրոպական տուրնեի մանրամասները։ Ինձ էլ այս հարցը հետաքրքրեց, բայց ոչ թե դրա տուրիստական մասը, ոչ էլ անգամ այն հռետորական հարցը, թե որտեղից մեկին, ով դեռևս 14 տարի առաջ անգամ սեփական բնակարան չուներ Երևանում այդքան միջոցներ, որ շուրջերկրյա վոյաժներ կազմակերպեր իր և իր հարազատների համար։ Ինձ հետաքրքիր են այն մանրամասները, որոնք շատ ցածր են ասվում ու ասես չեն հայտնվում ուշադրության կենտրոնում։

Բանն այն է, որ որ ինչպես Քոչարյանի Ռուսական ճանապարհորդությունների, յանպես էլ Եվրոպականների ժամանակ շրջանառվում էին և շարունակում են շրջանառռվել տեղեկություններ, որ վերջինս ակտիվ հանդիպումներ է ունենում տեղերում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։
Համաձայնվիր ընթերցող ջան, որ երբ ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, երբ եվրոպան մեզ մերժեց 1.5 միլլիարդ տալ, երբ մեր ներքաղաքական կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չի, երբ դեռ պարզ չի, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմմնական մրցակիցը ընտրություններում, ու հատկապես երբ այս ամեն կապված է ոչ թե ինչ որ վերացական անձի հետ, այլ երևի վերջին մի քանի դարի ամենախորամանկ ու արկածախնդիր հայ քաղաքական գործչի հետ, սա առնվազն կասկածների տեղիք է տալիս։
Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ եթե Ռուսաստանի հայ համայնքի էլիտան սերտաճած է հայկականի հետ արդեն տարիների պատմություն ունեցող տնտեսական ընդհանուր շահերով , իսկ հաճախ նաև բարեկամական կապերով, ապա Եվրոպայում դրությունը մի քիչ այլ է, քանի որ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո բազմաթիվ էլիտար դեմքեր լքեցին Հայաստանը և հաստատվեցին Եվրոպաներում ինչ-ինչ պատճառներով և այժմ բավականին մեծ ազդեցություն ունեն տեղի համայնքների վրա։ Համենայն դեպս կարող են ունենալ, եթե նրանց համախմբող ու համապատասխան վեկտոր հուշող լինի...
Չգիտեմ դու ոնց, ընթերցող ջան, բայց ես սրանից լավ հոտ չեմ առնում, երևում է մեզ իրոք թեժ ձմեռ է սպասվում։

No comments:

Post a Comment